Windows 10 Mobile
![]() | |
---|---|
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ, օպերացիոն համակարգ և Windows 10-ի հրատարակություն |
Ստեղծող | Microsoft |
Ընտանիք | Windows Phone |
Առաջին թողարկում | նոյեմբերի 20, 2015 թ. |
Վերջին տարբերակ | 10.0.15254.603 (KB4535289)[1] / հունվարի 14, 2020 թ. |
Միջուկի տեսակ | Հիբրիդային (Windows NT) |
Զարգացման կարգավիճակ | Աջակցությունն ավարտվել է 2020 թվականի հունվարի 14-ին[2]: |
Նախորդ | Windows Phone 8.1 (2014) |
Կայք | microsoft.com/it-it/windows/features |
Windows 10 Mobile, շարժական օպերացիոն համակարգ` մշակված Microsoft-ի կողմից, թողարկվել է 2015 թվականին: Չնայած նրան, որ սա Windows Phone 8.1-ի հաջորդողն է,[3] սա Windows 10-ի հրատարակություն է աշխտող 9 դույմից պակաս էկրան ունեցող սարքավորումների համար, որպես Microsoft-ի Windows ընտանիքի տարբեր սարքավորումների դասի միացման նախագիծ[4]։
Windows 10 Mobile-ը մտադրվել է տրամադրելու առավել մեծ համատեղելիություն իր անձնական համարգիչներում կրկնորդի հետ, ներառյալ ավելի ընդարձակ բովանդակության համաժամեցում, նոր համընդհանուր հավելումների հարթակ, որը թույլ է տալիս մեկ հավելումն աշխատացնել տարբեր Windows 10 սարքերում, ինչպիսին են PC-ները, շարժական սաքավորումները և Xbox-ը, ինչպես նաև ապահոված սարքերում` սարքավորմանը արտաքին էկրանին միացնելու և «PC-նման» միջերեսը մկնիկով և ստեղնաշարով մուտքագրման աջակցության հնարավորություն: Microsoft-ը ստեղծել է մշաղների համար գործիք, որոշ iOS հավելումներ նվազագույն փոփոխություններով հեշտորեն տեղափոխելու համար: Windows Phone 8.1 սմարթֆոնները իրավասու են Windows 10 Mobile թարմացվելու՝ կախված արտադրողի և բեռնակրի աջակցությունից[5]։ Որոշ հնարավորություններ տարբերվում են կախված սարքի համատեղելիությունից[6]։
Windows 10 Mobile-ը նախատեսված է 32-բիթանոց ARM պրոցեսորների ճարտարապետությամբ աշխատող սմարթֆոններում և ֆաբլեթներում[7] Windows 10 Mobile-ը մտել է հանրային բետա ընտրված Lumia բրենդավորված սմարթֆոնների համար 2015 թվականի փետրվարի 12-ին:[8]։ Առաջին Windows 10 Mobile-ով աշխատող Lumia սմարթֆոնները թողարկվել են 2015 թվականի նոյեմբերի 20-ին իսկ իրավասու Windows Phone սարքավորումները սկսել են ստանալ Windows 10 Mobile-ի թարմացումներ 2016 թվականի մարտի 17, կախված արտադրողի և բեռնակրի աջակցությունից:
Հարթակը երբեք չի ստացել էական աստիճան ժողովրդականության աստիճան կամ շուկայի մասնաբաժին Android-ի կամ iOS-ի համեմատությամբ: 2017 թվականին, Microsoft-ն արդեն սկսել էր թերագնահատել Windows 10 Mobile-ը, ընդհատելով ակտիվ բարելավումը (սպասարկման թողարկումներից դուրս) օգտագործողների և մշակողների հետաքրքրության պակասի պատճառով, ավելի կենտրոնանալով ներկայումս ծառայող շարժական օպերացիոն համակարգերի վրա, որպես ծրագրային ապահովումների և ծառայությունների ռազմավարության մաս: Windows 10 Mobile-ը համարվել է աջակցությունը ավարտված 2020 թվականի հունվարի 14-ին:
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Microsoft-ն արդեն սկսել էր Windows հարթակի միացումը ըստ սարքավորումների դասի 2012 թվականին. Windows Phone 8-ը դադարեցնեց իր նախոդողի, Windows Phone 7-ի Windows CE-ից հիմնված ճարտարապետությունը,[9] փոխարինելով NT միջուկից ստեղծված հարթակով, որը նույն ճարտարապետությունում իր PC-ում կրկնորդի՝ Windows 8-ի հետ համօգտագործեց շատ բան, ինչպիսին են ֆայլային համակարգը (NTFS), ցանցային փաթեթը, անվտանգության էլեմենտտներ, գրաֆիկական շարժիչ (DirectX), սարքավորման դրայվերների ծրագրային շրջանակը և սարքի աբստրակցիայի շերտը[10][11]։ Build 2014-ում, Microsoft-ը նաև ցուցադրեց համընդհանուր Windows հավելումների կոնցեպտը: Ավելացնելով Windows Runtime-ի աջակցություն այս հարթակներին, Windows 8.1-ի համար ստեղծված հավելումները հիմա կարող են տեղափոխվել Windows Phone 8.1 և Xbox One համաօգտագործելով իրենց PC կրկնորդի հիմական կոդային բազան: Օգտագործողի տվյալները և արտոնագրերը հավելման համար նույնպես կարող են համաօգտագործվել տարբեր հարթակների միջև[12]։
2014 թվականի հուլիսին, Microsoft-ի այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Սատյա Նադելան բացատրեց որ ընկերությունը նախագծում է «ռացիոնալացնել Windows-ի հաջորդ տարբերակը երեք օպերացիոն համակարգներից մեկ համախմբված օպերացիոն համակարգ բոլոր էկրանի չափսերի համար», համախմբելով Windows-ը, Windows Phone-ը, և Windows Embedded-ը հիմնական ճարտարապետության և միացյալ հավելումների էկոհամակարգի շուրջը: Սակայն, Նադելան հայտարարեց որ այս փոփոփոխությունները չեն ունենեա որևէ ազդեցություն, թէ ինչպես են օպերացիոն համակարգերը վաճառվելու[13][14]։
2014 թվականի սեպտեմբերի 30-ին, Microsoft-ը ցուցադրեց Windows 10-ը՝ Թերի Մայերսոնը բացատրեց որ Windows 10-ը լինելու է Microsoft-ի «բոլոր ժամաանկների ամենահամապարփակ հարթակը», նպաստելով աշխատասասեղանի համակարգիչների, լափթոփների, թաբլեթների, սմարթֆոնների, և բոլորը մեկում սարքավորումների համար «միավորված» հարթակ տրամադրելու նախագիծը[15][16]։ Windows 10-ը հեռախոսներում հրապարակավ ցուցադրվեց «Windows 10: The Next Chapter» մամուլի միջոցառման ժամանակ 2015 թվականի հունվարի 21-ին՝ ի տարբերություն նախորդ Windows Phone տարբերակների, սա նայև ընդլայնեց կենտրոնացումը փոքր, ARM-ի հիման վրա ստեղծված թաբլեփների վրա: Microsoft-ի նախկին փորձը ARM-ի վրա հիմնված թաբլթների համար օպերացիոն համակարգի, Windows RT-ն (որը հիմնված էր Windows 8-ի PC տարբերակի վրա) եղավ առևտրապես անհաջող[17]։
2015 Build-ի հիմնկանի միջոցառման ժամանակ, Microsoft-ը հայտնեց միջնագիծ «Islandwood» գործիքակազմի մասին, ավելի ուշ հայտնի դառնալով որպես Windows կամուրջ iOS-ի համար, որը տրամադրում է գործիքակազմ, որը կարող է օգնել մշակողներին տեղափոխելով Objective-C ծրագրային ապահովումը (հիմականում iOS նախագծեր) համընդհանուր Windows հավելում հավաքելու համար[18][19]։ iOS-ի համար Windows կամրջի վաղ հավաքումը թողարկվեց որպես բաց աղբյուրի կոդով ծրագիր արտոնագրի տակ 2015 թվականի օգոստոսի 6-ին[19][20]։ Visual Studio 2015-ը նաև կարող է փոխարկել Xcode նախագծերը Visual Studio նախագծերի[19][21][22]։ Microsoft-ը նաև հայտնեց «Centennial» կոդային անվանմամբ գործիքակազմի նպատակների մասին,[23] որը թույլ կտա աշխատասեղանի Windows ծրագրային ապահովումները Win32 API-ների միջոցով տեղափոխել Windows 10 Mobile:[24]
Astoria նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Build-ում, Microsoft-ը նաև հայտնեց Android Windows 10 Mobile-ի համար runtime-ի միջավայրի մասին, հայտնի որպես «Astoria», որը հնարավորություն է տալիս Android հավելումները աշխատեցնելու էմուլացված միջավայրում նվազագույն փոփոխություններով, և ունենալ մուտք Microsoft-ի հարթակի API-ներին, ինչպիսին են Bing Maps-ը և Xbox Live-ը, որպես մոտավոր փոփոխություններ համարժեք Google շարժական ծառայությունների համար: Google շարժական ծառայությունները և որոշ հիմնական API-ներ հասանելի չեն լինի, և «խորապես ինտեգրված ֆոնային առաջադրանքներով» հավելումները ասացին, որ ունենալու են վատ աջակցություն[25][26]։
2016 թվականի փետրվարի 25-ին, արդեն 2015 թվականի նոյեմբերին ուշացնելուց հետո,[24][27] Microsoft-ը հայտարարում է որ «Astoria-ն» կփակվի: Microsoft-ը պնդեց որ Android էմուլատորը արդյունքում ավելորդ էր տեղակայվածին, Objective-C գործիքակազմին, քանի որ արդեն iOS-ն առաջնային թիրախն է միջհարթակային շաժական մշակմանը: Ընկերությունը նաև խրախուսեց օգտագործել Xamarin-ի (որը նրանք գնել էին նախորդ օրը) ապրանքները միջհարթակային հավելումների մշակման համար C# ծրագրավորման լեզուն օգագործելու փոխարեն[23][28]։ Windows ենթահամակարգը Linux-ի համար (որը հասանելի չէ շարժական տարբերակի համար) մշակվել է Project Astoria-ից[29]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Microsoft-ի բրենդավորման ռազմավարությանը, այս օպերացիոն համակարգը բրենդավոարվեց առաջնայորեն Windows 10-ի հրատարակություն, այլ ոչ թե «Windows Phone 10»: Microsoft-ը սկսեց աստիճանաբար դուրս մղել Windows Phone բրենդին հատուկ հղումները գովազդից 2014 թվականի միջնամասում, բայց քննադատները օպերացիոն համակարգը դեռ համարում էին կրկնություն և շարունակություն Windows Phone-ին, ծագման և ընդհանուր ֆունկցիոնալ նմանության պատճառով: Microsoft-ը ցուցադրության ժամանակ ՕՀ-ը հիշատակեց «Windows 10 հեռախոսների և փոքր թաբլեթների համար»,[30] նախնական հավաքումից արտահոսած սքրինշոթից օպերացիոն համակարգը նույնացվեց որպես «Windows 10 Mobile»[31][32][33][34] և նախանական հավաքումը պաշտոնապես անվանակոչվեց «Windows 10 Technical Preview հեռախոսների համար»[35]։ Ներքնապես, Microsoft Edge-ի user agent-ը Windows 10 Mobile-ում դեռ պարունակում է հիշատակում «Windows Phone 10»[36]։
2015 թվականի մայիսի 13-ին, Microsoft-ը պաշտոնապես հատատեց որ հարթակը կոչվելու է որպես Windows 10 Mobile[3][37]։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Windows 10 Mobile-ի հիմնական տեսանկյունը օգտագործողի փորձառությունների ներդաշնակեցման վրա կենտրոնանալն է և ֆունկցիոնալությունը տարբեր դասի սարքավորումների միջև. հատկապես, սարքավորումների, որոնք աշխատում են Windows 10-ի PC-ուղղված տարբերակում: Համընդհանուր Windows հարթակի կոնցեպտի տակ, Windows Runtime հավելումները Windows 10-ում PC-ի վրա կարող են տեղափոխվել Windows 10 ընտանիքում այլ հարթակներ գրեթե նույն կոդային բազայով, բայց հատուկ սարքավորման դասերի համար հարմարեցումներով: Windows 10 Mobile-ը նաև համաօգտագործում է օգտագործողի միջերեսային տարրերը իր PC կրկնորդի հետ, ինչպիսիք են թարմացված գործողությունների կենտրոնը և կարգավորումների ցանկը[12][17][30][31][38]։ Նախնական ցուցադրման ընթացքում, Microsoft-ը ներկայացրեց Windows-ի հավելումների որոշ օրինակներ, որոնք կունենան նման ֆունկցիոնալություն և օգտագործողի միջերես աշխատասեղաններում և շարժական սարքավորումներում Windows 10-ի միջև, ներառյալ թարմացված Լուսանկարներ և Քարտեզներ հավելումը, և նոր Microsoft Office հավելումները[39][40][41]։ Չնայած նրան, որ գովազդվել է որպես համախմբված հարթակ, և ինչպես Windows Phone 8-ը, օգտագործում է Windows NT-ից ստեղծված kernel-ը, Windows 10 Mobile-ը դեռ չի կարող աշխատեցնել Win32 աշխատասեղանային հավելումները, բայց համատեղելի է Windows Phone 8-ի համար նախատեսված ծրագրային ապահովման հետ[42]։
Ծանուցումները կարող են համաժամեցվել սարքավորիւմների միջև. օրինակ հեռացնելով ծանուցումը լափթոփում, այն նաև կեռացվի հեռառոսից: Ծանուցման որոշ տեսակներ հիմա թույլատրում են մեկ տողով պատասխաններ. Սկզբնական էկրանը հիմա ունի տարբերակ ցուցադրելու պաստառները որպես էկրանի ետնապատկեր կիսաթափանցիկ սալիկների հետևում, այլ ոչ թե սալիկների վրա[43]։ Հաղորդագրություններ հավելումն ավելացրել է ինտերնետի վրա հիմնված Skype-ի հաղորդագրությությունների աջակցություն SMS-ի կողքին, iMessage-ի նման, և հնարավոր է համաժամեցվել այդ զրույցները այլ սարքավորումների հետ[32][44]։ Տեսախցիկ հավելումը թարմացվել է համապատասխանեցվնելով «Lumia տեսախցիկ» հավելմանը նախկինում բացառիկ Lumia ապրանքների համար,[44] և նոր Լուսանկարներ հավելումը ժողովում է բովանդակությունը տեղական պահեստից և OneDrive-ից, և կարող է լուսանկարներին կատարել ավտոմատ բարելավումներ:[44] Էկրանային ստեղնաշարը հիմա պարունակում է վիրտուալ ցուցիչ տեքստային խմբագրման կուրսորը մանիպուլյացնելու համար, մշտական ձայնային մուտքագրման կոճակ, և մեծ էկրաններում կարող է տեղափոխվել էկրանի ձախ կամ աջ կողմ մեկ ձեռքով օգտագործելիությունը բարելավելու համար:[31][44][45]
Windows 10 Mobile-ն աջակցում է «Continuum», հատկություն, որը թույլ է տալիս ապահոված սարքավորումներին միացնելու արտաքին էկրանին, և մասշտաբավորելու օգտագործողի միջերեսը և հավելումները, դարձնելով «PC նման» աշխատասեղանային միջերես մկնիկի և ստեղնաշարի մուտքագրելու USB-ի կամ Bluetooth-ի միջոցով աջակցման հետ,[46][47] սարքավորումները կարող են միանալ ուղիղ արտաքին էկրաններին անլարորեն Miracast-ի,[48] USB-C-ի, կամ տեղակայման կայանի USB պորտերով պարագաների, ինչպես նաև HDMI և DisplayPort ելքերի միջոցով[49]։
Office Mobile հավաքակազմի նոր տարբերակը, Office for Windows 10, ևս հավաքածուում է: Հիմնված լինելով Office Mobile-ի Android-ի և iOS-ի տարբերակների վրա, նրանք ներկայացրեցին նոր օգտագործողի միջերես ժապավենային գործիքադարակի տարբերակով օգտագործվող աշխատասեղանի տարբերակում, և Outlook-ի նոր շարժական տարբերակը: Outlook-ը օգտագործում է նույն Microsoft Word-ի Windows-ի աշխատասեղանային տարբերակի ռենդերային շարժիչը[38][39][50]։ Microsoft Edge-ը փոխարինում է Internet Explorer Mobile-ին որպես լռելյայն վեբ բրաուզեր[51]։
Հեռացված հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնունդ և խմիչք, Առողջություն և ֆիտնես, և Ճամփորդություն հավելումները դադարեցվել են[52]։
«Lumia Beamer» հավելումը, որը հնարավորություն էր տալիս ուղիղ եթերով հեռախոսի էկրանը ցուցադրել ինտերնետին միացած ցանկացած էկրանին, նույնպես դադարեցվեց[53]։
1607 տարբերակում հեռացված հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռացվեց պաշտոնական «FM ռադիո» հավելումը[54]։
«Kid's Corner-ը», որը հնարավորություն էր տալիս ծնողներին կարգավորել սմարթֆոնը այնպես, որ երեխաներին հասանելի լինեն միայն հատուկ հավելումները և մեդիան՝ հեռացվեց: Microsoft-ը որպես հեռացման պատճառ նշեց այդ հատկության քիչ օգտագործումը և առաջարկեց օգտվել «Apps Corner-ից»[55]։
1703 տարբերակում հեռացված հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Apps Corner-ը» հեռացվեց[56]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Windows 10 Mobile-ի առաջին կողմի սարքավորումների՝ Lumia 950-ը, Lumia 950 XL-ը, և Lumia 550-ը՝ թողարկվել են 2015 թվականի նոյեմբերի 20-ին լինելով Windows 10 Mobile-ով աշխատող առաջին հեռախոսները[57][58]։ Ամսեկան ՕՀ-ի ծրագրային ապահովման թարմացումները թողարկվել են բագերի և անվտանգության խնդիրների հասցեավորման համար: Այդ թարմացումները բաշխվում են բոլոր Windows 10 Mobile սարքերի վրա և չեն պահանջում միջամտություն օգտագործողի բեռնակրի միջմտությունը բաշխումը լիազորելու համար: Ներսարվածքային թարմացումները պահանջելու են միջամտություն օգտագործողի բեռնակրի կողմից[59]։
Windows Insider ծրագիրը, ընդունված է տրամադրելու հանրային բետա Windows 10-ի PC տարբերակի համար,[60] օգտագործում էր տրամադրելու Windows 10 Mobile-ի հանրային բետա տարբերակը որոշ սարքավորումների համար[61] 2015 թվականի ապրիլի 10-ի հավաքումը թողարկվեց աջակցելով երկրորդ և երրորդ սերնդի Lumia ապրանքները, բայց Lumia 930-ը, Lumia Icon-ը, և Lumia 640 XL-ը չստացան թարմացումը մասշտաբավորման բագերերի պատճառով, և մատակարարումը կասեցվեց ընդմիշտ որոշ մոդելներում պահեստային կրկնօրինակման և վերականգնման խնդիրների պատճառով:[62][63]։ Windows Phone Recovery Tool-ի թարմացումը լուծեց այդ մտահոգությունները,[64] և Windows 10-ի թարմացումների մատակարարումը վերականգնվեց 520-ին 10052 հավաքումով, և 640-ին 10080 հավաքումով:[փա՞ստ]
Հավաքում համար 10136-ը թողարկվեց 2015 թվականի հունիսի 16-ին «միգրացիոն բագով», որը պահանջեց 10080 հավաքումում եղած սարքավորումներից վերադառնալ Windows Phone 8.1 օգտագործելով Recovery Tool մինչև 10136-ի տեղադրումը կարող է շարունավել[65]։ Միգրացիոն բագը լուծվեց մեկ շաբաթ հետո 10149 հավաքման թողարկումով[66]։ Redstone ճյուղի շարժական հավաքումները Lumia 635 (1 ԳԲ ՕՀՍ) սարքավորման համար բագերի պատճառով դադարեցվեցին մինչև 14322-ը[67]։
Թարմացումների թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ Windows Phone 8.1 սմարթֆոններ կարող են թարմացվել Windows 10, կախված սարքի համատեղելիությունից, արտադրողի աջակցությունից, և բեռնակրի աջակցությունից: Ոչ բոլոր հեռախոսները կարող են ստանալ թարմացում կամ աջակցել բոլոր իր հատկությունները[5][61] Microsoft-ը սկզբում հայտարարեց որ Windows Phone 8.1 սարքավորումների համար կայուն թարմացումները կթողարկվեն 2015 թվականի դեկտեմբերին՝ սակայն, թողարկումը վերջիվերջո հետաձգվեց 2016 թվականի մարտի 17-ին:[68][69]։ Առաջին կողմի սարքավորումների միջից միայն աջակցվում են՝ Lumia 430-ը, 435-ը, 532-ը, 535-ը, 540-ը, 635-ը (1 ԳԲ ՕՀՍ), 640-ը, 640 XL-ը, 735-ը, 830-ը, 929-ը, 930-ը և 1520-ը: Երրորդ կողմի սարքավորումներից աջակցվում են միայն BLU Products Win HD w510u-ն,Win HD LTE x150q-ն, և MCJ Madosma Q501-ը: Windows 10 Mobile-ը պաշտոնապես չի աջակցում որև HTC սարքավորում (HTC One M8 for Windows, HTC Windows Phone 8X, HTC Windows Phone 8S), բայց HTC One M8 for Windows-ը կարող է թարմացվել մինչև Windows 10 Mobile-ի հանրային թողարկման տարբերակը Windows Insider ծրագրի միջոցով: Երբ Microsoft-ը ասաց որ Nokia Lumia Icon-ը կարող է թարմացվել ավելի ուշ ժամանակահատվածում, ընկերությունն ասաց որ չի լինելու պաշտոնապես աջակցված սարքերի երկրորդ ալիքը: Microsoft-ը նաև հեռացրեց այն հայտարարությունները, որտեղ BLU Win JR LTE-ն գովազդվում է որպես Windows 10-ի հետ համատեղելի[70][71][72]։
Microsoft-ը սկզբից հայտարարեց, որ բոլոր Windows Phone 8-ով և 8.1-ով աշխատող Lumia սմարթֆոնները կստանան 10-ի թարմացումներ, բայց Microsoft-ը կրկնեց որ միայն «Lumia Denim» ներսարվածքային վերանայումով և գոնե 8 ԳԲ ներքին հիշողությամբ սարքավորումները կստանան թարմացումը[45][58] 2015 թվականի փետրվարին, Ջո Բելֆիորեն ասաց որ Microsoft-ն աշխատում է 512 ՄԲ ՕՀՍ-ով սարքավորումների աջակցման ուղղությամբ, (ինչպիսին է հանրաճանաչ Nokia Lumia 520-ը),[61]։ բայց այդ նախագծերը դադարեցվեցին[73]։ Պաշտոնական թարմացման թողարկումից հետո, որոշ Lumia մոդելներ, մասնավորապես Lumia 1020-ը և 1320-ը, բացառվեցին չնայած նրան որ համապատասխանում էին նախկինում հայտարարված չափանիշներին: Microsoft-ը որպես պատճառ հղում արեց նախնական հավաքումներում օգտագործողների վատ կարծիքները այդ մոդելներում արտադրողականության մասին[74]։ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, Windows 10-ի թողարկումից մոտ 2 տարի անց, Microsoft-ը թողարկեց լարով (OTC) թարմացնող գործիքը, որը թույլ է տալիս թարմացնել սաքավորումը մինչև վերջին աջակցված հավաքումը[75]։
Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Microsoft-ն աջակցում է Windows 10 Mobile-ի մի քանի տարբերակ:
Windows 10 Mobile-ի աջակցության մասին տեղեկակվություն[76] | ||
---|---|---|
Տարբերակ | Թողարկման ամսաթիվ | Աջակցության ավարտ |
1511 | նոյմեբերի 16 2015 թ. | հունվարի 9 2018 |
1607 | օգոսոտոսի 16 2016 թ. | հոկտեմբերի 9 2018 |
1703 | ապրիլի 25 2017 թ. | հունիսի 11 2019 |
1709 | հոկտեմբերի 17 2017 թ. | հունվարի 14 2020 |
Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրիչ | Նվազագույն | Առաջարկվող |
---|---|---|
Չիպ | Qualcomm Snapdragon 820, 810, 808, 801, 800, 617, 410, 400, 210, 200, S4 Plus Rockchip RK3288 | |
Հիշողություն (ՕՀՍ) | 1 ԳԲ | 2 ԳԲ |
Էկրան | 800×480 պիքսել | Չկա տվյալ |
Պահեստային տարածք | 8 ԳԲ | Չկա տվյալ |
Ինչպես Windows Phone-ը, Windows 10 Mobile-ն աջակցում է ARM մեկ չիպի վրա համակարգեր Qualcomm-ի Snapdragon շարքից: 2015 թվականի մարտին, Ars Technica-ն հաղորդեց որ օպերացիոն համակարգը նաև կներկայացնի Intel-ից և AMD-ից IA-32 մեկ չիպի վրա համակարգների աջակցություն, այդ թվում Intel-ի Atom x3-ի և Cherry Trail Atom x5-ի and x7-ի, և AMD-ի Carrizo-ի[77]։ Սակայն, 2016 թվականի նոյեմբերի դրությամբ դա չկայացավ[7][78]։
Նվազագույն տեխնիկիական առանձնահատկությունները Windows 10 Mobile սարքավորումների համար նման են դրանց Windows Phone 8-ին, նվազագույն էկրանի բանաձևը 800×480 (854×480 եթե ծրագրային կոճակներն են օգտագործվում), 1 ԳԲ ՕՀՍ և 8 ԳԲ ներքին հիքշողությունը:[7] Շնորհիվ սարքավորումների առաջընթացի և թաբլեթների համար նախատեսված օպերացիոն համակարգի, էկրանի բանաձևերը կարող են հասնել QSXGA բանաձևի բարձրության (2560×2048) and ավելին, ի տարբերություն Windows Phone 8-ի 1080p սահմանափակման: Պահանջվող ՕՀՍ-ի նվազագույն չափը թելադրված է էկրանի բանաձևով. էկրանները 800×480 կամ 960×540 բանաձևով և բարձր պահանջվում է 1 ԳԲ, 1920×1080 (FHD) կամ 1440×900 և բարձր պահանջվում է 2 ԳԲ, և 2560×1440 և բարձր պահանջվում է 3 ԳԲ:[7]
Microsoft-ը ցուցադրել է դրոշակակիր Microsoft Lumia սմարթֆոնները 2015 թվականի հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների միջոցառման ժամանակ, այդ թվում Lumia 950-ը, Lumia 950 XL-ը, և բյուջետային Lumia 550-ը[57]։
Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Threshold 1511[խմբագրել | խմբագրել կոդը]
Microsoft-ը հայտնեց Windows 10 Mobile-ը 2015 թվականի հունվարի 21-ին «The Next Chapter» միջոցառման ժամանակ: Առաջին Windows 10 Mobile հավաքումը դուրս եկավ 2015 փետրվարի 12-ին որպես Windows Insider ծրագրի մասի Windows Phone 8-ով և 8.1-ով աշխատող շարժական սարքավորումների ենթաբազմություն: Ինչպես աշխատասեղանային Windows 10-ի հրատարակումները, այս նախնական թողարկման կոդային անվանումը «Threshold» էր, դա «Threshold 1» և «Threshold 2» մշակման փուլերի մաս էր[79][80]։ Windows 10 Mobile-ը մեկնարկեց Microsoft Lumia 550-ով, 950-ով և 950 XL-ով: Windows Phone 8.1 սարքավորումների համար տեղակայումը սկսվեց 2016 թվականի մարտի 17-ին[81]։
Anniversary Update 1607[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարի 19-ին, Microsoft-ը վերսկսեց ամբողջական հավաքումների տեղակայումը առաջին հատկության թարմացման համար, պաշտոնապես հայտնի է որպես «Anniversary Update» կամ «տարբերակ 1607»,[82] կոդային անվանումը«Redstone 1»: Ինչպես նախորդ ալիքի սկզբում, առաջին հավաքումները հասանելի էին Windows Insider ծրագրում ներառված ոչ բոլոր սարքավորումներին[83][84]։
Creators Update 1703 և Fall Creators Update 1709[խմբագրել | խմբագրել կոդը]
Creators Update (անվանվել է PC-ի համար Windows 10-ի համարժեք թարմացման անունով), նաև հայտնի է որպես Redstone 2, առաջին անգամ նախադիտվել է «Insider» ճյուղով 2016 թվականի օգոստոսի 17-ին,[85] և 2017 թվականի ապրիլի 25-ին սկսվել է տեղակայումը: Դա հիմականում ունեցավ փոքրաթիվ հատկությունների ավելացում, այդ թվում Edge-ում էլ.-գրքի ընթերցող, հեռախոսի էկրանի անջատման ունակություն երբ օգտագործվում է Continuum ռեժիմը արտաքին էկրանում, SMS աջակցություն Skype-ում, SD քարտի կոդավորում, և այլ փոփոխություններ: Չնայած հարթակի PC-ների Windows 10-ի հետ փոխգործակցությանը, դրա որոշ հատկությունները (ինչպիսին են գիշերային լույսը և Paint 3D-ն) բացառվեցին[86][87]։ Creators Update-ի եզրափակումից որոշ ժամանակ անց, Windows Insider-ի օգտագործողները սկսեցին ստանալ feature2 ճյուղում թողարկված թարմացումներ: Microsoft-ը հայտարարեց որ դեռ չկա այլ Windows 10-հարթակների հետ Windows 10 Mobile-ը համաժամեցնելու համար տեղափոխելու նախագիծ. լրատվամիջոցները Microsoft-ի այս որոշումը համարեցին Windows 10 Mobile-ը սպասարկման թողարկումներից դուրս ակտիվ բարելավումը անջատելու նշան, քանի որ բարելավումը անմիջականորեն PC տարբերակի հետ համաժամեցված չեր[88][89]։
Creators Update-ը առաջարկվեց միայն տասնմեկ եղած Windows 10 Mobile սարքավորումներին, որոնցից ինը այնուհետև ստացան Fall Creators Update՝[90][91]
- Alcatel Idol 4S and 4S Pro
- Alcatel OneTouch Fierce XL
- HP Elite x3
- Lenovo Softbank 503LV
- MCJ Madosma Q601
- Microsoft Lumia 550
- Microsoft Lumia 640 և 640 XL
- Microsoft Lumia 650
- Microsoft Lumia 950 և 950 XL
- Trinity NuAns Neo
- VAIO Phone Biz (VPB051)
-ը ցույց է տալիս որ հեռախոսն անհամատեղելի է Fall Creators Update-ի հետ:
2017 թվականի հունիսի սկզբին, Microsoft-ի կողմից կարճ ժամկետում պատահականորեն տեղակայված գաղտնի հավաքումը ցուցադրում է Windows 10 Mobile-ի համար թարմացված միջերեսի աշխատանք, որը հայտնի է որպես «CShell» («composable shell»), մոդուլային համակագի օգնությամբ Windows shell-ի իրականացում տարբեր սարքավորումների դասի համար: Հավաքումը ցուցադրեց Սկզբնական էկրանը, գործողությունների կենտրոնը, և Continuum-ի աշխատասեղանային մեջերեսը, որը գրեթե նույնական էր ֆունկցիոնալությամբ և տեսքով PC-ի համար Windows 10-ի իր համարժեքներին: Սակայն, օպերացիոն համակարքի այս տարբերակը այլևս հետադարձորեն համատեղելի չէր Windows Phone-ի Silverlight հավելումների հետ[92][93][94]։
Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Շուկայի մասնաբաժին |
---|---|
2016 | 0.34%[95] |
2017 | 0.1%[95] |
2018 | 0.04%[95] |
Windows 10 Mobile-ի գնահատականները հակասական էին: Իր Lumia 950 XL-ի վերլուծությունում, The Verge-ը զգացել է որ հարթակը «բագավորված և անավարտ» է, և որ դրա օգտագործողի միջերեսը անհամապատասխան է գործողությանը և զգացվում է Android-ին նմանությունը խառնված մի քանի տարբերվող դիզայնի էլեմենտների հետ որոնք եղել էին Windows Phone-ի տարբերակիչ նշանները: Նշվել է որ ՕՀ-ը դեռևս պահապանել է Windows Phone 8-ի արտադրողականության մեծ մասը, և որ Microsoft-ը ջանքեր է գործադրել Windows 10-ի PC տարբերակի հետ ստեղծելու փոխգործակցություն իր համընդհանուր հավելումների կոնցեպտի միջոցով: Continuum-ը դիտվեց որպես ժամանակի ընթացքում պոտենցիալ ունեցող տարբերակիչ հատկություն, բայց իր մեկնարկային վիճակում դա միայն «եժանագին հնարք» է երրորդ կողմի ծրագրային ապահովման մեջ աշխատասեղանային դիրքորոշմամբ մեջերեսների պակասի պատճառով[96]։ TechRadar-ը զգաց որ հավելումների պակասը «միևնույն ամենամեծ հիասթափությունն է Windows Phone-ի և Windows 10 Mobile-ի համար»[97]։ Օգտագործողների մեծաքանակ բողոքներից հետո, Microsoft-ը թույլատրեց օգտագործողներին հետարկել Windows 10-ից Windows Phone 8.1[98]։
Դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հոկտեմբերի 8-ին, Microsoft-ի պաշտոնյա Ջո Բելֆիորեն բացահայտեց որ ընկերությունն ալևս նոր հատկություններ կամ սարքեր չի մշակելու Windows հեռախոսների համար, հղում անելով դրա ցածր շուկայի մասնաբաժինը և դրա արդյունքում առաջացած երրորդ կողմի ծրագրային ապահովումների պակասը հարթակի համար: Microsoft-ը մեծապես լքեց շարժական սարքերի բիզնեսը, 2016 թվականին կրճատելով Microsoft Mobile-ի աշխատատեղերի մեծ մասը,[99] վաճառեց մեծաքանակ մտավոր սեփականություններ և արտադրական ակտիվներ (այդ թվում, մասնավորապես, Nokia ֆունկցիոնալ հեռախոսների բիզնեսները) HMD Global-ին և Foxconn-ին (որոնք նախատեսում են սկսել Nokia բրենդի տակ Android հեռախոսների արտադրություն),[100] և փոխարենը կենտրոնացավ ծրագրային ապահովման ջանքերի վրա տրամադրելով Android-ի և iOS-ի հետ համատեղելի հավելումներ և ծառայություններ: Windows 10 Mobile-ի բարելավումը կսահմանափակվի սպասարկման թողարկումներներով և շտկումներով[101][102][103]։ 2018 թվականի դրությամբ, Statcounter-ը հաղորդեց, որ Windows 10 Mobile-ի շուկայի մասնաբաժինը 0.33% է[104]։
2019 թվականի հունվարին, պաշտոնապես հայտարարվեց որ Windows 10 Mobile-ը կհասնի աջակցության ավարտին 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, որից հետո անվտանգության թարմացումներ չեն թողարկվի, և ՕՀ-ի հետ կապակցված օնլայն ծառայություները (ինչպիսին է սարքավորման պահեստային կրկնօրինակումը) կսկսվեն փուլ առ փուլ հեռացվել[105][106]։ Դեկտեմբերին, աջակցությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հունվարի 14-ը[107]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «January 14, 2020—KB4535289 Update for Windows 10 Mobile (OS Build 15254.603)»։ Microsoft։ Վերցված է January 14, 2020
- ↑ Woods Rich (January 14, 2020)։ «Windows 10 Mobile is dead ... again»։ Neowin։ Վերցված է January 14, 2020
- ↑ 3,0 3,1 Viswav Pradeep (May 13, 2015)։ «It’s Official: The Next Version Of Windows Phone OS Will Be Called Windows 10 Mobile»։ Windows Mobile PowerUser։ Mobile First Network
- ↑ «Microsoft will unify Windows, Windows Phone, and Xbox into ‘one converged operating system’»։ ExtremeTech։ Condé Nast։ Վերցված է October 31, 2015
- ↑ 5,0 5,1 Bright Peter (January 24, 2015)։ «Every Windows Phone 8 phone will get Windows 10, except the ones that won’t»։ Ars Technica։ Condé Nast
- ↑ «Yes, Windows 10 is Coming to Low-End Windows Phones»։ thurrot.com։ Self-published։ February 9, 2015։ Վերցված է February 11, 2015
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Minimum hardware requirements»։ Microsoft Hardware Dev Centr
- ↑ «Windows 10 won't launch on phones this summer»։ The Verge։ Vox Media։ Վերցված է July 2, 2015
- ↑ «Windows Phone 7 based on a hybrid Windows CE 6 / Compact 7 kernel?»։ Engadget։ AOL։ Վերցված է February 9, 2015
- ↑ «Windows Phone 8 and Windows 8 share lots of code, NT kernel»։ Engadget։ AOL։ Վերցված է February 9, 2015
- ↑ «Microsoft's Windows Phone 8 finally gets a 'real' Windows core»։ ZDNet։ CBS Interactive։ Վերցված է February 9, 2015
- ↑ 12,0 12,1 «Microsoft's universal Windows apps run on tablets, phones, Xbox, and PCs»։ PC World։ IDG։ Վերցված է April 5, 2014
- ↑ «Nadella Raises Eyebrows With Plans to 'Streamline' Windows»։ PC Magazine։ Վերցված է October 1, 2014
- ↑ «Why did Microsoft choose Windows 10 instead of Windows 9?»։ Techradar։ Վերցված է September 30, 2014
- ↑ «Microsoft reveals Windows 10»։ Seattle Times։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2014-ին։ Վերցված է September 30, 2014
- ↑ Oremus Will (September 30, 2014)։ «Windows 8 Was So Bad That Microsoft Is Skipping Windows 9»։ Slate։ Վերցված է September 30, 2014
- ↑ 17,0 17,1 «Microsoft has 'tailored' version of Windows 10 for phones, tablets»։ CNET։ CBS Interactive։ Վերցված է January 23, 2015
- ↑ «Microsoft confirms: Android-on-Windows Astoria tech is gone»։ Ars Technica։ Վերցված է February 25, 2016
- ↑ 19,0 19,1 19,2 «Microsoft releases iOS-to-Windows app maker Windows Bridge to open source»։ PC World։ IDG։ Վերցված է August 6, 2015
- ↑ «Windows Bridge for iOS»։ MSDN։ Microsoft։ Վերցված է January 16, 2018
- ↑ «Microsoft Demonstrates Android and iOS Applications Running On Windows 10»։ Anandtech։ Purch Inc.։ Վերցված է April 30, 2015
- ↑ «Everything you need to know about porting Android and iOS apps to Windows 10»։ VentureBeat։ Վերցված է May 1, 2015
- ↑ 23,0 23,1 «Microsoft confirms: Android-on-Windows Astoria tech is gone»։ Ars Technica։ Conde Nast։ Վերցված է February 25, 2016
- ↑ 24,0 24,1 «Microsoft might not bring Android apps to Windows after all»։ The Verge։ Vox Media։ Վերցված է November 16, 2015
- ↑ «How will Android support work in Windows 10 for Phones?»։ TechRadar Pro։ Վերցված է May 22, 2015
- ↑ «Microsoft brings Android, iOS apps to Windows 10»։ Ars Technica։ Վերցված է April 30, 2015
- ↑ Collins Katie (November 16, 2015)։ «Microsoft presses pause on tool for porting Android apps to Windows 10»։ CNET։ CBS Interactive
- ↑ «An Update on the Developer Opportunity and Windows 10»։ Building Apps for Windows blog։ Microsoft։ Վերցված է February 25, 2016
- ↑ Bright Peter (April 6, 2016)։ «Why Microsoft needed to make Windows run Linux software»։ Ars Technica։ Condé Nast
- ↑ 30,0 30,1 «Our first look at Windows 10 on phones, and Universal Apps for touchscreens»։ Ars Technica։ Condé Nast։ Վերցված է January 23, 2015
- ↑ 31,0 31,1 31,2 «Leaked images of Windows 10 for phones show us what to expect»։ Ars Technica։ Վերցված է February 7, 2015
- ↑ 32,0 32,1 Savov Vlad։ «Windows 10 makes its phone debut»։ The Verge։ Vox Media։ Վերցված է January 21, 2015
- ↑ «Microsoft is killing the Nokia and Windows Phone brands»։ The Verge։ Vox Media։ Վերցված է January 30, 2015
- ↑ «Windows Phone 10 to be called just Windows 10»։ GSMArena։ Վերցված է January 21, 2015
- ↑ Surur Suril (February 13, 2015)։ «Technical Preview on any WP8 handset with a microSD card slot»։ WMPowerUser
- ↑ «User-agent string changes»։ microsoft.com։ Microsoft։ Վերցված է October 1, 2015
- ↑ «Introducing Windows 10 Editions»։ blogs.windows.com։ Microsoft։ Վերցված է May 13, 2015
- ↑ 38,0 38,1 «Microsoft previews universal apps for Windows 10 PCs, tablets, and phones»։ The Verge։ Vox Media։ Վերցված է February 7, 2015
- ↑ 39,0 39,1 «Microsoft's touch-friendly Office apps now available to download for Windows 10»։ PC World։ IDG։ Վերցված է February 6, 2015
- ↑ «The next chapter of Office on Windows»։ Office Blog։ Microsoft։ Վերցված է February 6, 2015
- ↑ «Microsoft Windows 10 Event January 2015 (Full)»։ Microsoft։ January 21, 2015։ Վերցված է February 8, 2015
- ↑ «Microsoft updates Windows on phones without carriers screwing it up»։ Ars Technica։ Վերցված է December 9, 2015
- ↑ «Microsoft finally shows off Windows 10 on smartphones and small tablets»։ Engadget։ AOL։ Վերցված է January 22, 2015
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 «This is Windows 10 for phones»։ The Verge։ Vox Media։ Վերցված է January 22, 2015
- ↑ 45,0 45,1 «Microsoft reneges on Windows 10 upgrades for all current Lumia phones»։ PC World։ IDG։ Վերցված է January 23, 2015
- ↑ «A PC in Your Pocket: Continuum for Windows Phones»։ Windows IT Pro։ Penton։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2015-ին։ Վերցված է May 16, 2015
- ↑ «Your Windows 10 phone can turn into a full PC»։ The Verge։ Vox Media։ Վերցված է April 29, 2015
- ↑ «Continuing With Microsoft's Continuum: Docking Options»։ Tom's Hardware Guide։ Վերցված է December 1, 2015
- ↑ Miller Ross։ «Microsoft’s new Display Dock transforms your Windows 10 mobile into a PC»։ The Verge։ Vox Media։ Վերցված է October 6, 2015
- ↑ «Microsoft previews Office for Windows 10 phones and small tablets»։ The Verge։ Vox Media։ Վերցված է February 7, 2015
- ↑ «Project Spartan and the Windows 10 January Preview Build»։ IEBlog։ Microsoft։ Վերցված է January 23, 2015
- ↑ «Microsoft is Shutting Down Some MSN Mobile Apps»։ Thurrott.com։ Վերցված է August 13, 2015
- ↑ «As promised, Microsoft shuts down the Lumia Beamer app for Windows Phone»։ Windows Central։ Վերցված է November 27, 2015
- ↑ «Microsoft confirms FM Radio app removal from Windows 10 Mobile»։ Windows Central։ Վերցված է May 9, 2016
- ↑ «Microsoft to officially remove Kids Corner from Windows 10 Mobile»։ Windows Central։ Վերցված է June 16, 2016
- ↑ «The Windows 10 Creators Update will remove Apps Corner from your Windows Phone»։ MSpoweruser։ Վերցված է January 19, 2017
- ↑ 57,0 57,1 «Microsoft's new Lumia 550 announced at $139»։ The Verge։ Vox Media։ Վերցված է October 6, 2015
- ↑ 58,0 58,1 «Windows 10 will start rolling out to phones in December»։ The Verge։ Vox Media։ October 6, 2015։ Վերցված է October 7, 2015
- ↑ «Microsoft Can Releases Windows 10 Updates Without Carrier Authorization»։ UberGizmo։ Վերցված է December 28, 2015
- ↑ «Microsoft launches Windows Insider Program to get Windows betas»։ Ars Technica։ Վերցված է October 1, 2014
- ↑ 61,0 61,1 61,2 «Joe Belfiore: Windows 10 update for 512 MB phones in the works»։ GSMArena։ Վերցված է February 9, 2015
- ↑ Rubino Daniel (April 8, 2015)։ «Next build for Windows 10 for Phone due this Friday, Lumia 930 and Icon excluded»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է April 9, 2015
- ↑ Popa Bogdan (April 16, 2015)։ «Microsoft Pulls Windows 10 Build 10051 for Lumia 520, 525, and 526»։ Softpedia։ SoftNews։ Վերցված է April 30, 2015
- ↑ «Download The New Windows Phone Recovery Tool From Microsoft»։ WMPoweruser։ Mobile First Network։ February 12, 2015։ Վերցված է April 30, 2015
- ↑ Thurrott Paul (June 16, 2015)։ «Microsoft Releases Windows 10 Mobile Build 10136 for Phones»։ Thurrott.com։ Վերցված է June 16, 2015
- ↑ Rubino Daniel (June 25, 2015)։ «Insiders on Windows 10 Mobile build 10080 can now directly update to 10149»։ Windows Central։ Mobile Nations։ Վերցված է June 25, 2015
- ↑ Aul Gabriel (April 14, 2016)։ «Announcing Windows 10 Insider Preview Build 14322»։ Windows Blog
- ↑ «Microsoft Delays Windows 10 Mobile For Older Smartphones»։ InformationWeek։ Վերցված է December 20, 2015
- ↑ «Windows 10 Mobile launches for existing handsets»։ The Verge։ Vox Media։ March 17, 2016։ Վերցված է March 17, 2016
- ↑ «Microsoft breaks its Windows 10 Mobile upgrade promise»։ The Verge։ Վերցված է March 20, 2016
- ↑ «HTC Windows Phone 8X won't receive Windows 10 Mobile update»։ GSMArena։ Վերցված է January 12, 2016
- ↑ Newman Jared (March 18, 2016)։ «No Windows 10 Mobile upgrade for Windows phones with 512MB RAM, HTC One M8»։ PCWorld (IDG)։ Վերցված է March 20, 2016
- ↑ «Windows 10 Mobile Won’t Be Released to 512 MB Windows Phones»։ Softpedia։ SoftNews NET SRL։ March 18, 2016։ Վերցված է March 18, 2016
- ↑ «Microsoft "Blames" Users for Lumia 1020, 1320 Not Getting Windows 10 Mobile»։ Softpedia։ Վերցված է March 20, 2016
- ↑ «Microsoft has a new tool to bring your Windows phones up to date»։ MSpoweruser։ Վերցված է October 22, 2017
- ↑ «https://support.microsoft.com/en-us/lifecycle/search?alpha=Windows%2010%20mobile»։ support.microsoft.com։ Վերցված է 2017-07-26
- ↑ «Windows 10 phones to get bigger, smaller, faster, and maybe even x86ier»։ Ars Technica։ Վերցված է March 21, 2015
- ↑ Foley Mary Jo (November 8, 2016)։ «Could and should Microsoft enable Windows 10 Mobile on Intel?»։ ZDNet։ CBS Interactive
- ↑ Popa Bogdan (August 13, 2016)։ «Windows 10 Mobile Far from Reaching RTM, Microsoft Confirms»։ Softpedia
- ↑ Popa Bogdan (August 12, 2015)։ «Windows 10 Mobile Build 10512 Screenshots Leaked»։ Softpedia
- ↑ Fortin Michael (March 17, 2016)։ «Upgrading existing Windows Phone 8.1 devices to Windows 10 Mobile»։ Windows Experience Blog։ Microsoft
- ↑ Bright Peter։ «Windows 10 Anniversary Update coming August 2 for 350 million Windows 10 users»։ Ars Technica։ Conde Nast Digital։ Վերցված է June 30, 2016
- ↑ Thorp-Lancaster Dan (February 19, 2016)։ «Here's what's new in Windows 10 Mobile build 14267»։ Windows Central։ Mobile Nation
- ↑ Devine Richard (December 8, 2015)։ «Hands-on with the Windows 10 Mobile powered Xiaomi Mi4»։ Windows Central։ Mobile Nations
- ↑ Callaham John (August 17, 2016)։ «Windows 10 PC and Mobile preview build 14905 rolling out for Fast ring Insiders [Update 2]»։ Windows Central
- ↑ «Microsoft starts rolling out Windows 10 Mobile Creators Update release»։ ZDNet։ CBS Interactive։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Windows 10 Mobile Creators Update review: The future is increasingly uncertain»։ PC World։ IDG։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Microsoft: Windows Phones to Stick with Feature2, No Redstone 3 Upgrade Planned»։ Softpedia։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Microsoft has released two new Windows 10 test builds -- 16179 for PCs and 15205 for phones. Both are still more about fixes than brand-new features.»։ ZDNet։ CBS Interactive։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Only a small number of Windows phones will get the Windows 10 Creators Update»։ The Verge։ April 6, 2017։ Վերցված է April 24, 2017
- ↑ Allison Michael (October 18, 2017)։ «The Lumia 640 and 640 XL can't handle Microsoft's feature-packed Windows 10 Fall Creators Update - MSPoweruser»։ MSPoweruser։ Վերցված է July 20, 2018
- ↑ «Microsoft's Windows 10 'CShell' adaptable UI in images and video (exclusive)»։ Windows Central։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Microsoft's CShell: What is it and how does it fit into Windows 10's future?»։ ZDNet։ Վերցված է June 15, 2017
- ↑ «Silverlight compatibility layer axed from future Windows 10 Mobile... Probably»։ All About Windows Phone (անգլերեն)։ Վերցված է August 13, 2017
- ↑ Warren Tom (2015-12-18)։ «Microsoft Lumia 950 XL review»։ The Verge (en-US)։ Վերցված է 2019-01-23
- ↑ Peckham James։ «Windows 10 Mobile review»։ TechRadar։ Վերցված է 2019-01-23
- ↑ Microsoft confirms Windows Phone 8.1 handsets will be able to downgrade indefinitely
- ↑ «Microsoft lays off hundreds as it guts its phone business»։ The Verge։ Վերցված է October 9, 2017
- ↑ Shilov Anton։ «HMD Closes Nokia Brand and Patents Deal with Microsoft, Smartphones Due in 2017»։ Anandtech։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Microsoft finally admits Windows Phone is dead»։ The Verge։ Վերցված է October 9, 2017
- ↑ «Microsoft exec says Windows 10 Mobile is no longer a 'focus'»։ Engadget (en-US)։ Վերցված է October 9, 2017
- ↑ Reilly Claire (October 8, 2017)։ «Windows 10 Mobile gets its final death sentence»։ CNET (անգլերեն)։ Վերցված է October 9, 2017
- ↑ «Microsoft sets end-of-life date for Windows 10 Mobile»։ IT PRO (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23
- ↑ Warren Tom (2019-01-18)։ «Microsoft to end Windows 10 Mobile updates and support in December»։ The Verge։ Վերցված է 2019-01-23
- ↑ Warren Tom (2018-10-03)։ «Microsoft is embracing Android as the mobile version of Windows»։ The Verge։ Վերցված է 2019-01-23
- ↑ «MDecember 10, 2019—KB4522812 Update for Windows 10 Mobile (OS Build 15254.600)»։ Windows support։ Վերցված է 2019-12-14
|