Microsoft Build

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Build կոնֆերանսի լոգոտիպ

Build (ոճավորած անվանումը՝ //build ), ամենամյա բիզնես կոնֆերանս, որը կազմակերպվում է Microsoft ընկերության կողմից։ Կոնֆերանսի հիմնական լսարանը ծրագրավորողներ են, որոնք օգտագործում են Windows, Windows Phone, Microsoft Azure և Microsoft-ի այլ տեխնոլոգիաներ։ Առաջին անգամ կոնֆերանսը անց է կացվել 2011 թվականին։

Տարբեր տարիներին անց կացված կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կոնֆերենսը անց է կացվել 2011 թվականին հուլսի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում Անահայմում։ Հիմանական թեմաներն էին՝ Windows 8, Windows Server 2012 և Visual Studio 2012, միջոցառման ժամանակ ցուցադրվեց օպերացիոն համակարգի տարբերակը, որը նախատեսված է ծրագրավորողների համար։ Կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեց Samsung ընկերության պլանշետներ արդեն իսկ տեղադրված Windows 8 Developer Preview օպերացիոն համակարգով[1]։

2012 թվականին կոնֆերանսը անց է կացվել ռեդմոնդկան կամպուսում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ին։ Հիմնական թեմատիկան Windows 8 և Windows Phone 8 թողարկումն ու Windows Azure-ի մեկնարկն էր[2]։ Մասնակիցներին տրամադրվեց Surface RT պլանշետներ Touch Cover-ով և Nokia Lumia 920-ի սմարթֆոններ[3]։

Build 2013 անց կացվեց հուլիսի 26-ից 28-ին Սան Ֆրանցիսկոյում[4]։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեց Windows 8․1 թարմացման մասին[5][6]։ Յուրաքանչյուր մասնակից ստացավ Surface Pro, Acer Iconia W3 (առաջին 8 դյույմանով պլանշետը, որը աշխատում էր Windows 8 օպերացիոն համակարգով[7]), Bluetooth ստեղնաշար, Adobe Creative Cloud-ի մեկ տարվա բաժանորդագրություն և 100 ԳԲ ազատ տարածք SkyDrive-ում[8]։

2014 թվականի կոնֆերանսը նույնպես անց կացվեց Սան Ֆրանցիսկոյում ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում, իսկ միջոցառման տեղը և ամսաթիվը հրապարակվել էր Microsoft-ի կայքում դեռ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին[9][10]։ Կոնֆերանսի մասնակիցները անվճար ստացան Xbox One և Microsoft Store-ի 500 դոլար արժողության նվեր քարտ[11]։ Հիմնական թեմաներն էին՝ Windows Display Driver Model 2.0 և DirectX 12, Կորտանա, Windows Phone 8.1, Windows 8.1 (Windows 8.1 Update 1)։ Միջոցառման ընթացքում հայտարվեց, որ բոլոր 9-ը դյույմ էկրանից փոքր սարքերի համար Windows-ը կլինի անվճար[12][13]։

2015 թվականի կոնֆերանսը անց կացվեց ապրիլի 29-ից մայիսի 1-ը ընկած հատվածում։ Գրանցման արժեքը կազմեց 2095 դոլար[14][15]։ Մասնակիցները ստացան HP Spectre x360 դյուրակիր համակարգիչներ[16]։ Կոնֆերանսի գլխավոր թեմաններն էին՝ Windows 10, Windows 10 Mobile, Microsoft HoloLens և Windows Mixed Reality, Windows Server 2016, Microsoft Exchange Server 2016, Visual Studio 2015, Visual Studio Code[17]։

2016 թվականի կոնֆերանսը անց կացվեց մարտի 30-ից ապրիլի 1-ը ընկած հատվածում։ Տոմսերի արժեքը բարձրացավ հասնելով 2195 դոլարի[18], սակայն տոմսերի ողջ քանակությունը վաճառվեց մեկ րոպեյում։ Ի տարբերություն մնացած տարիների այս անգամ մասնակիցներին սարքավորումներ չբաժանվեց[19]։ Կոնֆերանսի գլխավոր թեմաներն էին՝ Windows Subsystem for Linux, «Կորտանա Chat bot» Skype-ի համար, «Power of the Pen and the PC», .NET Standard Library, ASP.NET Core[20][21]։

2017 թվականի կոնֆերանսը անց կացվեց Սիեթլում մայիսի 10-ից 12-ին։ Կոնֆերանսին հետևելու համար մշակվել էր «Build 2017» հավելվածը[22]։ Կոնֆերանսի առաջին օրը նվիրված էր Azure տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը և նոր Microsoft Visual Studio 2017-ին[23]։ Երկրորդ օրը քննարկվեց Windows 10 Fall Creators Update թարմացումը, NET Standard 2.0, նոր Fluent Design-ը, և Xamarin Live Player-ին[24][25][26][27]։

2018 թվականի Build կոնֆերանսը անց կացվեց Սիեթլ նահանգում մայիսի 7-ից 9-ին։ Կոնֆերանսի տոմսերի արժեքը կազմեց 300 դոլարից մինչև 2495 դոլար։ Գլխավոր թեմաներն էին․

2019 թվականի կոնֆերանսը անց կացվեց նույն վայրում մայիսի 6-ից 8-ը ընկած ժամանակահատվածում։ Գինը կազմեց 100-ից մինչև 2395 դոլար։ Կոնֆերանսի համար գրանցումը սկսվեց 2019 թվականի փետրվարի 27-ին։

Գլխավոր թեմաներն էին՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BUILD2011» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  2. «Build 2012» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  3. «Build Conference 2012 Giveaway» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  4. «Announcing Build 2013». Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  5. «Microsoft officially acknowledges Windows Blue». PC World. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  6. «Windows Keeps Getting Better». Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  7. Tom Warren (2013 թ․ հուլիսի 16). «Acer Iconia W3 review: a new, smaller kind of Windows 8 tablet» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  8. Weir, Andy. «BUILD 2013: Attendees get 8-in Acer Iconia W3 tablet [Update: ...and a Surface Pro!]». Neowin. Neowin, LLC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  9. Guggenheimer, Steve. «Mark your calendars: Announcing Build 2014 by Steve Guggenheimer, Microsoft's Corporate Vice President and Chief Evangelist, Developer & Platform Evangelism». Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  10. Warren, Tom. «Microsoft schedules BUILD 2014 developer conference for April 2nd». The Verge. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  11. «Microsoft treats Build 2014 attendees to an Xbox One and a $500 Microsoft Store gift card». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  12. «Windows free on all devices with a screen size of 9" or less and on IoT» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  13. The .NET Team (2014 թ․ ապրիլի 2). «Announcing .NET Native Preview» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  14. «Microsoft announces BUILD 2015 for April 29-May 1, kicks off new Ignite enterprise conference». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  15. «Microsoft's Build conference sold out in one hour». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  16. «Microsoft Makes Its Case to Developers at Build Conference in San Francisco (Liveblog)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  17. «Microsoft HoloLens». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  18. «Microsoft's Build conference sold out in 1 minute». The Verge. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  19. «Microsoft Build 2016 sells out». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  20. Friedman, Nat (2016 թ․ մարտի 31). «Xamarin for Everyone». Xamarin Blog. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  21. «Remoted iOS Simulator (for Windows)». Xamarin Developer Guides. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  22. «Microsoft releases official Build 2017 app and new shedule builder». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  23. Eremeeva, Anna (2017 թ․ մայիսի 11). «Ключевые анонсы первого дня конференции Build 2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  24. Terry Myerson (2017 թ․ մայիսի 11). «Build 2017: Sparking the next wave of creativity with the Windows 10 Fall Creators Update» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  25. Rich Lander (2017 թ․ մայիսի 10). «Announcing .NET Core 2.0 Preview 1» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  26. «Fluent Design System» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  27. Miguel de Icaza (2017 թ․ մայիսի 10). «Visual Studio Tools for Xamarin – Build Updates» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.