Jump to content

Մայիսի 1 (տոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիսի 1

Տեսակպետական տոն, միջազգային օր, գործունեություն և ամենամյա միջոցառում
Ենթադաստոն
ԱմսաթիվՄայիսի 1
Հաստատված1889[1]
Ի հիշատակemployee?, աշխատանքային, աշխատանք և Հայմարկետի խռովություն
ԽՍՀՄ փոստային բլոկ, 1989 թվական
ԳԴՀ հուշադրամ, 1990 թվական

Մայիսի 1 (Աշխատանքի տոն[2], Աշխատանքի օր[3], Գարնան և աշխատանքի տոն[4], Աշխատավորների և համերաշխության միջազգային օր), աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը։

Ռուսաստանում[4] և Տաջիկստանում[5] մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը։ Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը[5], իսկ Ուկրաինայում[6], Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը[5]։

ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը (անգլ.՝ Labor Day), նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին[7]։ ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց[8][Ն. 1]։ Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին[7][Ն. 2]։

Արհմիութենական տոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյմարկետի իրադարձությունների զոհերը՝ 7 անիշխանականները

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր։

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները։ Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա։

Ավստրալիայի աշխատավորների օրինակով[9] 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր։ 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ։ Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[10]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք։ Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի։ Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ)[11]։ Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ[12]։

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն։ Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա[9][13]։

Մայիսի 1-ը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսմեկյան ցույց Փարիզում

Մայիսի 1-ը՝ որպես ազգային տոն, պաշտոնապես նշվում է Ավստրիայում, Ալբանիայում, Արգենտինայում, Հայաստանում, Արուբայում, Բանգլադեշում, Բելառուսում, Բելգիայում, Բուլղարիայում, Բոլիվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Բրազիլիայում, Հունգարիայում, Վենեսուելայում, Վիետնամում, Գվատեմալայում, Գերմանիայում, Հունաստանում, Հոնդուրասում, Հոնկոնգում, Դոմինիկյան Հանրապետությունում, Եգիպտոսում, Զամբիայում, Զիմբաբվեում, Հնդկաստանում, Հորդանանում, Իրաքում, Իսլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ղազախստանում, Կամերունում, Քենիայում, Ղրղզստանում, Չինաստանում, ԿԺԴՀ, Կոլումբիայում, Կոստա Ռիկա, Կոտ դ'Իվուար, Կուբայում, Լատվիայում, Լիբանանում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Մավրիկիոս, Մալայզիա, Մալթա, Մարոկկո, Մեքսիկայում, Մոլդովայում, Մյանմա, Նեպալում, Նիգերիայում, Նորվեգիայում, Պակիստանում, Պանամայում, Պարագվայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Հայիթիում, Կիպրոսում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Ռուսաստանում, Ռումինիայում, Սալվադորում, Սերբիայում, Սինգապուրում, Սիրիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Թաիլանդում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուրուգվայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Չիլիում, Չեռնոգորիայում, Չեխիայում, Շվեդիայում, Շրի Լանկայում, Էկվադորում, Էստոնիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Կորեայում։

Մայիսմեկյան չարտոնված ցույց Բեռլինում 2005 թվականին

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ։ Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»[14]։

Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով[15]։

Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում Աշխատանքային կուսակցության կողմից[16]։ Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում[17]։ Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն։

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել։ 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով։

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»։

Այս երկրի բնակիչները մայիսի 1-ին նշում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրը։ Աշխատանքի օրը տոնվում է 1996 թվականից սկսած։

2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում[18]։

Ֆինլանդիայում Մայիսի 1-ը (Vappu) ուսանողների գարնանային կառնավալն է[19]։

Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը։ Այդ պահին բոլոր նեկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը։ Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները։

Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը[19]։

  1. Այլ կերպ ասած, այն սկսել են նշել մի փոքր ավելի վաղ, քան Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այդ օրերի անվանումների նմանությունն ունի իր առանձին պատմությունը։
  2. Ավստրալիայում կա մի տոն, որ կոչվում է «Ութժամյա օր», որը տարբեր նահանգներում նշվում է տարբեր (տարբերակներից են մարտի առաջին երկուշաբթին, մարտի երկրորդ երկուշաբթին, մայիսի առաջին երկուշաբթին, հոկտեմբերի առաջին երկուշաբթին), քանի որ նրանցից յուրաքանչյուրն 8-ժամյա աշխատանքային օրվա է անցել իր ժամանակին։ Տես մեջբերված հոդվածը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ccma.cat/324/per-que-el-primer-de-maig-es-el-dia-del-treball/noticia/3161422/
  2. Статья 113 Трудового Кодекса Кыргызской Республики Արխիվացված 2019-07-13 Wayback Machine
  3. «Aruban Holidays». 2009 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. 4,0 4,1 Трудовой кодекс РФ (ТК РФ) от 30.12.2001 N 197-ФЗ, Глава 18, статья 112.
  5. 5,0 5,1 5,2 «Планета ШОС» отмечает праздник весны
  6. Кодекс законів про працю України
  7. 7,0 7,1 Почему 1 мая отмечают День весны и труда? // Аргументы и факты, рубрика «Вопрос-Ответ», 29 апреля 2014 г.
  8. День труда в США (Labor Day)
  9. 9,0 9,1 Роза Люксембург. Каково происхождение 1 мая. Sprawa Robotnicza, 1894 http://propaganda-journal.net/5346.html Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
  10. (անգլ.) Chicago Herald, 5 мая 1886, цитирован в Avrich. The Haymarket Tragedy. էջեր pp. 209-210. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  11. Бессмертный К. С. История Дня Гнева (Первомая).
  12. Анархический журнал «Хлеб и Воля» ноябрь 1903 (№ 4)
  13. 1 мая — Праздник весны и труда. Справка
  14. Закон о введении праздника национального труда от 10 апреля 1933 года Արխիվացված 2009-03-06 Wayback Machine(գերմ.)
  15. (գերմ.) 15 Jahre 1. Mai in Berlin
  16. «Singaravelar — Achievements». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  17. M.V.S. Koteswara Rao. Communist Parties and United Front — Experience in Kerala and West Bengal. Hyderabad: Prajasakti Book House, 2003. p. 110
  18. Газета «Правда». Исполняющим обязанности председателя Коммунистической партии Таджикистана утверждён Мирзоазим Насимов
  19. 19,0 19,1 «Первое мая в Финляндии — праздник весны». Министерство иностранных дел Финляндии. апрель 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Календарные обряды и обрядовая поэзия Воронежской области. Афанасьевский сборник. Материалы и исследования. — Вып. III / Сост. Пухова Т. Ф., Христова Г. П. — Воронеж: Изд-во ВГУ, 2005. — 249 с.
  2. Мельников-Печёрский П. И. В лесах. Книга вторая. — М., 1875.
  3. Фурсова Е. Ф. Традиционализм и неотрадиционализм в современной культуре восточнославянских народов Сибири // Материалы международной научно-практической конференции «Регионы России для устойчивого развития: образование и культура народов Российской Федерации». — Новосибирск: ЗАО ИПП «Офсет», 2010. — Т. 1. — С. 882—892. — ISBN 5-7133-0704-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայիսի 1 (տոն)» հոդվածին։