Տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի օրվա տոնակատարություն

Տոն, օրացույցում նշված ժամանակահատված՝ նվիրված ինչ-որ բանի կամ որևէ մեկի պատվին, որն ունի սուրբ (ոչ կենցաղային, միֆական[1]) նշանակություն և կապված է մշակութային կամ կրոնական ավանդույթի հետ[2]։

Բառն օգտագործվում է նաև այլ իմաստներով, որոնք նման են իմաստով[3][4][5].

  • որևէ նշանավոր իրադարձության և այլնի առթիվ կամ հիշատակին նվիրված հանդիսավորությունների օր,
  • ավանդությամբ կամ եկեղեցական օրենքով նշվող հանդիսավոր օր կամ օրեր՝ նվիրված որևէ իրադարձութան՝ սրբի՝ մեծ գործի և այլնի հիշատակին,
  • այդպիսի հանդիսավորությունների առթիվ ոչ աշխատանքային օր կամ օրեր,
  • ցանկացած ուրախ իրադարձության օր,
  • բուռն ուրախություն, բերկրանք։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկ հնդեվրոպական՝ *dāp(ni-) «զոհախնջույք»՝ *dā «բաժանել» արմատից (հմմտ. հին հնդկերեն dāpayati «բաժանում է», լատիներեն daps «խնջույք», հին իսլանդերեն tafn «զոհի անասուն, զոհ»)[6]։

Տոնակատարության տեղը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բախտինն ասել է, որ տոնը «մարդկային մշակույթի առաջնային ձևն է»[7]։ Տոնի քաղաքակրթական նշանակությունն այն է, որ տոնի միջոցով որոշվում է հասարակությունը համախմբող արժեքների համակարգը։ Տոնը քաղաքակրթության համընդհանուր և ամենակարևոր առանձնահատկությունն է[7], միևնույն ժամանակ, տոների առանձնահատկությունները արտացոլում են քաղաքակրթությունների միջև եղած տարբերությունները։

Ինչպես նշել են Էմիլ Դյուրկհեյմը և Միրչա Էլիադեն, տոնը մարդկային գոյության սրբազան և աշխարհիկ կողմերի անմիջական շփման շրջանն է[7], որոնք գործնականում չեն հանդիպում առօրյա կյանքում։ Տոնի օրացուցային բնույթը ներդաշնակեցնում է մարդու կյանքի ռիթմերը և տիեզերքի ռիթմերը, օգնում է ընտրություն կատարել հօգուտ կարգի, իմաստի, կյանքի և քաոսի ու մահվան դեմ («կյանքի հաստատում»՝ ըստ Հ. Քոքսի[7])։ Տոնը կապված է որոշակի կատարյալ կյանքի գոյության գաղափարի հետ, որը հիմնովին տարբերվում է առօրյա կյանքից՝ հաճախ ունենալով ուտոպիայի առանձնահատկություններ (ըստ Բախտինի՝ «ժամանակավոր ելք դեպի ուտոպիական աշխարհ»)։ Ուստի տոնական մշակույթը հաճախ ներառում է ժամանակավոր հրաժարում հասարակության մեջ ընդունված վարքի նորմերից, սոցիալական հիերարխիայի ժամանակավոր ջնջում կամ հակադարձում։

Տոները ավանդույթի էական տարր են, և որպես այդպիսին կատարում են հասարակության կայունարարի դեր՝ պահպանելով և սերնդեսերունդ փոխանցելով սոցիալական նշանակության ունեցող տեղեկատվությունը։ Տոներին մասնակցելը մարդկանց ծանոթացնում է հասարակության ընդունված նորմերին և արժեքներին։ Քանի որ տոնը սոցիալական ինտեգրման մեխանիզմ է, այն անխուսափելիորեն ներգրավվում է իշխանության մեխանիզմում։ Ըստ Անատոլի Մազաևի՝ կառավարությունը «գտնվում է մոտավորապես նույն տեղում, ինչ տոնը՝ սրբազան մակարդակում»[7]։ Մազաևն այստեղ մատնանշում է անտինոմիան. իդեալական ուտոպիայի աշխարհը տոնի մեջ զուգորդվում է գործող հասարակական կարգի կայունացնող մեխանիզմի հետ։

Ծիծաղ և սոցիալականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յա. Շեմյակինը․ հիմք ընդունելով տոներում երկու բաղադրիչի առկայությունը, դրանք դասակարգել է երկու խմբի՝ ծիսական-մասնակցային (սոցիալական) և ծիսական-ծիծաղային (խաղային)։ Այս կամ այն բաղադրիչի գերակայությունը որոշում է տոնի «դեմքը»։

Օրինակ՝ կրոնական տոները (Նոր տարվա տոնը Բաբելոնում, Սուրբ ծնունդ) հիմնականում մասնակցային են, դրանք առանձնանում են «զգալի լրջությամբ»․ բարձրագույն արժեքներին և Տիեզերքի ցիկլերին հաղորդակցվելու զգացումով։

Ծիծաղային տոների ժամանակ (հռոմեական սատուրնալիա, բրազիլական կառնավալ) գերակշռում է զվարճանքի բաղադրիչը, չնայած, ըստ Բախտինի, այդ «ծիծաղում» նախկինի պես արտացոլվում է «հնագույն ծիծաղի արարողությունների աստվածության ծիսական ծաղրումը»[7]։ Միևնույն ժամանակ, հաճախ լինում է գործող կարգի «շրջում», ժամանակավոր հրաժարում գերակշռող արժեքներից։

Տոնի ծիծաղի բաղադրիչը և սոցիալական ինտեգրման գործառույթը սերտորեն կապված են, քանի որ ծիծաղը օտար ավանդույթների միջև հեռավորությունը հաղթահարելու որոշիչ գործոններից մեկն է, այն համատեղում է հակասականը և անհամատեղելին[7]։

Հասարակություն և անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի ժամանակ սոցիալական կողմը գերակշռում է անձնականի նկատմամբ։ Հետազոտողները գրեթե միակարծիք են, որ միայնակ տոնելն անհնար է[7]. «Տոնն ու տոնակատարությունը ... միշտ պահանջում են այլ մարդկանց ներկայությունը, մասնակցությունը, համատեղ գործողություններ են, ընդհանուր փորձառություն»։

Տոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի առաջացումը կապված է մարդկության մոտ ժամանակի և օրացույցի հայեցակարգի առաջացման հետ։ Ըստ Ժիգուլսկու՝ «ժամանակի հաշվարկը մարդկային մշակույթի ամենամեծ նվաճումներից մեկն է, օրացույցն իր ծագմամբ ամենուրեք հանդես է գալիս որպես տոների և ժամանակաշրջանների կարգավորման, համախմբման և դրանց նախօրոք հաշվարկման ձև»[7]։ Օրացույցի գյուտը կատարվել է այն գիտակցման շնորհիվ, որ ժամանակացույցում կան հատուկ կետեր, որոնք համապատասխանում են բնության ցիկլերի փոփոխությանը կամ հասարակության զարգացման փուլերին։ Բախտինը նշում է. «... տոները իրենց պատմական զարգացման բոլոր փուլերում կապված են եղել բնության, հասարակության և մարդու կյանքի խոշորագույն, բեկումնային պահերի հետ»[7]։

Տոների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԱԿ-ի միջազգային օր – ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հաստատված միջազգային հիշատակի օր է։ Այն հիմնականում հաստատվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերով։ Որպես կանոն, ամեն տարի յուրաքանչյուր միջազգային օրվա համար ընտրվում է իր թեման։
  • Ազգի օրը կամ ազգային տոնը պետության կամ ազգի (ազգության) պաշտոնապես (իրավաբանորեն) հաստատված տոն է, որն առավել հաճախ (բայց ոչ պարտադիր) կապված է պետության ձևավորման և նրա ինքնիշխանության հաստատման հետ։ Ազգային տոնի ամսաթիվը նշանակվում է այն օրը, որն առավել կարևոր է պետության կամ ազգի (ազգության) ձևավորման պատմության մեջ։ Որպես կանոն, այս օրն համապետական ոչ աշխատանքային օր է, անցկացվում են տոնական միջոցառումներ։
  • Ոչ պաշտոնական տոներ, որոնք պետական մակարդակով չեն նշվում, բայց նշվում են ժողովրդի շրջանում։ Նմանատիպ տոների նախաձեռնողը կարող են լինել մարդիկ, առևտրային և այլ կազմակերպություններ։
  • Պաշտոնական (պետական) տոներ, որոնք նշվում են պետական մակարդակով, որոնց տոնակատարությունը որոշվում է համապատասխան օրենսդրական ակտով։
  • Մասնագիտական տոները որոշակի մասնագիտությունների կամ մասնագիտությունների մարդկանց կողմից նշվող տոներն են, օրինակ՝ ուսուցչի օրը, բուժաշխատողի օրը, ներքին գործերի մարմինների աշխատողի օրը և այլն։ Այս տոները պաշտոնական ոչ աշխատանքային օրեր չեն։
  • Կրոնական տոն, որը հաստատված է որոշակի կրոնում, օրինակ՝ բուդդիզմում, հինդուիզմում, իսլամում, քրիստոնեության մեջ, հեթանոսական հավատալիքներում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аничков Е. В. (1890–1907). «Праздники». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Л. Н. Лазарева. История и теория праздников. Челябинск, 2010. 251 с.
  • Праздник. // Человек и общество: Культурология. Словарь-справочник. — Р. н/Д.: Феникс. Под ред. О. М. Штомпеля. 1996.
  • В. Н. Топоров. Праздник. // Энциклопедия мифологии.
  • Праздник. // Словарь античности. — Перевод с немецкого. М.: Прогресс. Лейпцигский Библиографический институт. 1989.
  • И. Н. Лаврикова Краткий экскурс в теорию праздника Արխիվացված 2013-04-23 Wayback Machine. // Вестник Челябинского государственного университета. 2011. № 2 (217). Философия. Социология. Культурология. Вып. 20. С. 74-78.
  • Яков Георгиевич Шемякин. Праздник как историко-культурный феномен: мир идеала и реальность власти Արխիվացված 2014-07-08 Wayback Machine.
  • Анатолий Ильич Мазаев. Праздник как социально-художественное явление: опыт историко-теоретического исследования. Наука, 1978. 391 с.
  • В. И. Ильин. Потребление как дискурс — СПб.: Интерсоцис, 2008. Глава «Повседневность и праздник». — С. 345—360.
  • В. Петрухин. «Праздник» в средневековой Руси // Одиссей: Человек в истории — М.: Наука, 2005, с. 81—88
  • Праздник. // С. И. Ожегов и Н. Ю. Шведова. Толковый словарь русского языка, 4-е издание, Российская Академия Наук, Институт Русского Языка им. В. В. Виноградова, Москва, 1999.
  • К. Жигульский. Праздник и культура. Праздники старые и новые. Размышления социолога. — М., 1985.