Ռումբ


Ռումբ, բազմատեսակ և բազմաբնույթ զինամթերքների և պայթուցիկ սարքերի անվանում։ Ռումբերի մեծամասնությունը նախատեսված են հակառակորդի վերգետնյա, ստորգետնյա և ծովային նշանակետերի խոցման համար (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կողմից կիրառվում էին նաև ոչ մեծ ռումբեր, որոնք նախատեսված էին օդային նշանակետերի խոցման համար, և կոչվում էին նաև ավիացիոն նռնակներ), սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ դասերի ռումբեր (հիմնականում ավիացիոն), որոնք նախատեսված են այլ խնդիրների լուծման համար, օրինակ՝ ծխային վարագույրի, տեղանքի լուսավորման, լուսանկարման, ազդանշանային և այլն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումբերը սկսել են օգտագործվել 11-րդ դարից սկսած Չինաստանում Սոնգ հարստության ժամանակներում[1]։
Եվրոպայում ռումբերը առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայի կողմից այժիրյան ծովահենների հետ պատերազմի ժամանակ Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ (1681 թվականի հոկտեմբերի 28-ին)։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ռումբ էին անվանում բոլոր բեկորային հրետանային արկերը, որոնք նախատեսված էին բոլոր կալիբրների հրասանդներից և ականանետերից, ծանր հաուբիցներից և հրանոթներից կրակելու համար։
20-րդ դարի սկզբում ռումբեր էին անվանում նաև նռնակները և հրացանային նռնակները։ Ընդ որում «աերոպլանային ռումբ» էին անվանում սկզբից ծանր նռնակները, որոնք վայր էին գցում աերոպլաններից օդաչուները։
Բացի դրանից 20-րդ դարի առաջին կեսում Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում և Գերմանիայում ռումբ էին անվանում նաև փողային զինամթերքները, երբեմն նաև ականանետերի արկերը։
Այժմ ռումբ սահմանումը լայնորեն կիրառվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերի անվանման մեջ, որոնք օգտագործում են պարտիզանների և ահաբեկիչների կողմից, չնայած ավելի ճիշտ կլիներ դրանք անվանել նռնակներ կամ ականներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ ռումբ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Ավիացիոն ռումբ
- Ցատկող ռումբ
- Ինքնաշեն պայթուցիկ սարք
- Կառավարվող ավիացիոն ռումբ
- Միջուկային զենք
- Ջերմամիջուկային զենք
- Նեյտրոնային զենք
- Ծավալային պայթուցիկ զինամթերք
- Գրաֆիտային ռումբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Peter Connolly (նոյեմբերի 1, 1998)։ The Hutchinson Dictionary of Ancient and Medieval Warfare։ Taylor & Francis։ էջ 356։ ISBN 978-1-57958-116-9։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
|