Xbox One
Xbox One | |
---|---|
![]() | |
![]() | |
Մշակող | Մայքրոսոֆթ |
Սերիայի մաս | Xbox |
Նախորդ | Xbox 360 |
Հաջորդ | Xbox Series X and Series S? |
Թողարկման թվական | նոյեմբերի 22, 2013 |
Պաշտոնական կայք | xbox.com/xbox-one և xbox.com/it-IT/xboxone/(իտալ.) |
![]() |
Xbox One, թվով երրորդ խաղային հարթակն է ստեղծված Մայքրոսոֆթ ընկերության կողմից։ Թողարկվել է 2013 թվականի մայիսի 23-ին։ Խաղային հարթակի առաջին վաճառքը սկսեց ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ Իտալիայում և Իսպանիայում 2013 թվականի նոյեմբերի 22-ին։ Արժեքը կազմում է ԱՄՆ-ում 499$, Եվրոպայում 499€, իսկ Մեծ Բրիտանիայում 429£։
Շշուկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսակցությունները սկսվեցին 2008 թվականին, երբ Մայքրոսոֆթը սկսեց որոնել նոր մենեջեր հաջորդ սերնդի խաղային հարթակի համար[1]։ Մինչ պաշտոնապես կհայտարարվեր խաղային հարթակի իրական անունը կրում էր «Դուրանգո»[2] կեղծանունը։ Նույնիսկ վարկած կար ըստ մի շարք հայտնի թերթեիր կողմից՝ մասնավորապես «Ֆորբես»-ի[3], որ այն հավանականությամբ կկրի Xbox Infinity անունը։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս անգամ նոր սերնդի խաղային հարթակը ավելի պարզ տեսք ուներ՝ սև գույն, լոգոտիպը սպիտակ գույնի (նախորդ հարթակների վրա լոգոտիպը լուսավորված էր կանաչ գույնով), հարթակը պատված է կիսովչափ փայլուն մոխրագույն և ալեխառն սև երանգներով։ Որպեսզի օգտվողը համոզվի, որ հարթակը միացել է լոգոտիպը պետք է լուսավորվի։
Սարքավորման տվյալնները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոցեսոր՝ կենտրոնական 8-միջուկային x86-x64 APU պրոցեսոր, 1,75 ԳՀց[4][5] (2 հատ)
- Գրաֆիկական պրոցեսոր՝ AMD Radeon GPU` APU կազմի մեջ, հիմնված է AGCN-ճարտարապետության վրա 12 մշակողղական մոդուլներով որոնք զինված են 768 մոդուլներով D3D 11.2 @ 1,31 TFLOPS[6]
- ՕՀՀ(RAM)` ունի 2 տեսակի հիշողություն DRAM և ESRAM: DRAM-ի ծավալը 8 Գբ (2133 ՄՀց)է բայց օգտագործվում է միայն 5-ը, իսկմնացացծ 3-ը օպերատիվ համակարգի պահանջների բավարարման համար է։ESRAM-ի ծավալը 32 Մբ է։ Տվյալների ծավալային փոխանակման արագությունը կազմում է ESRAM 192 Գբ/վրկ., DDR3 - 68,3 Գբ/վրկ[7]
- Կոշտ սկավառակը՝ 500 Գբ, կոշտ սկավառակը հնարավոր չէ փոխել, սկայան կարելի է ավելացնել արտաքին կոշտ սկավառակ
- Blu-Ray, DVD և CD հնարավորություն
- Կառավարել հնարավոր է Kinect 2.0 համակարգով, այս անգամ նախրոդ սերնդի VGA օպտիկական խցիկը փոխարինվել է բարձր օպտիկական խցիկով - 1080 պիքսել։ Ունի նաև դեմքը ճանաչելու հնարավորություն։ Ինֆրակարմիր տվիչներով հնարավորություն է ստեղծվում նկարել մթության մեջ և պատկերի որակը բարձրացնել։ Տեղեկատվության ծավալային փոխանակությունը կազմում է 2 Գբ/վրկ։
- Ունի 3 USB 3.0 և 2 HDMI մուտքի ելքի տեղ
- Առանց ինտերնետին միանալու հնարավոր է օգտագործել 24-ժամ առանց տարածքային սհամանափակման և առանց մշտական մուտքի ապահովում օգտատերի հետ պահանջի, սակայն այլ սահմանափակ հնարավորություններով
Ձայն և Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]
4K վիդեո չափ և 7.1 ձայնի հնարավորություն, Xbox One-ը չունի ելք դեպի կոմպոզիտային և կոմպետենտային վիդեո համակարգ
Հնարավորություններրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային ինտերֆեյս[խմբագրել | խմբագրել կոդը]
Xbox One-ը ձեզ հնարավորություն կտա օգտվել հավելվածներից (Skype, Internet Explorer և այլն.) որոնք տեղ են գտել էկրանի կողքերում։ HDMI-ով հնարավոր կլինի Xbox One-ը վերածել հեռուստահարթակի, ինչնել իր հերտին հնարավորություն կտա դիտել հեռուստացույց հարթակի միջոցով։
Գեյմփադ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացվել է նոխորդ Xbox 360 հարթակի կատարելգործված տեսակը, որը հնառավորություն է տալիս ավելի արագ արձագանքել մոտ 15 % խաղացողի հրահանգներին, կատարվել է մոտ 40 տեխնիկական փոփոխություններ, հնարավորություն կա Wi-Fi Direct, միացնել այլ հավաքակազմ։ Ըստ հեղինակների նոր գեյմփադը կաշխատի 10 տարի։
Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crimson Dragon
- D4
- Dead Rising 3
- Fable Legends
- Fighter Within
- Forza Motorsport 5
- Halo
- Killer Instinct
- Kinect Sports Rivals
- Minecraft։ Xbox One Edition
- Powerstar Golf
- Quantum Break
- Ryse։ Son of Rome
- Sunset Overdrive
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Patrick Garratt (11 сентября 2008 года)։ «Microsoft hiring for the “next generation of gaming platforms”»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 12 апреля 2012
- ↑ Andrew Goldfarb (2012-02-28)։ «Report: Next Xbox Codenamed 'Durango'»։ IGN։ Վերցված է 2013-05-21
- ↑ Hickey Matt։ «The New Xbox: Touch Controllers and Named "Infinity"?»։ Forbes։ Forbes։ Արխիվացված օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ «Частота процессора Xbox One увеличена до 1,75 ГГц»։ 3D News։ 2 сентября 2013։ Վերցված է 2 октября 2013
- ↑ Cunningham Andrew։ «Xbox One gets a CPU speed boost to go with its faster GPU»։ ArsTechnica։ Վերցված է սեպտեմբերի 4, 2013
- ↑ «The Xbox One: Hardware Analysis & Comparison to PlayStation 4»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-26-ին։ Վերցված է 2015-08-11
- ↑ «Xbox One's 8 GB RAM is DDR3»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2015-08-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Xbox One- խաղային համակարգի պաշտոնական կայքէջը Archived 2013-06-07 at the Wayback Machine.