Kinect
Kinect[1], անհպում սենսորային խաղային վերահսկիչ, նախնական տարբերակը նախատեսված են Xbox 360-ի համար, և զգալի ուշ ժամանակ անց, այն թողարկվեց նաև Xbox One-ի և Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար։ Մշակված է Microsoft-ի համար։ Սարքը նախատեսված էր Xbox 360-ի համար որպես հավելյալ սարք, Kinect-ը թույլ է տալիս հատուկ ժեստերի միջոցով ղեկվարել խաղային սարքը[2]։ Նախագծի նպատակը Xbox 360-ի օգտատերերի քանակի ավելացումն էր։ Kinect-ը առաջին անգամ ցուցադրվեց 2009 թվականի հունիսի 1-ին Е3-ի շրջանակներում։ Սարքը խաղային համակարգերի համար ԱՄՆ-ում թողարկվեց 2010 թվականի նոյեմբերի 4-ին և նոյեմբերի 10-ին Եվրոպայում։ Windows-ի համար նախատեսաված տարբերակը թողարկվել է 2012 թվականի փետրվարի 1-ին[3]։
Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Kinect-ը հորիզոնական տեղակայված սարք է, որը ունի կլոր հիմք և կարող է տեղադրվել էկրանի ներքևի կամ վերևի մասում[4]։ Չափերը՝ 23 սմ երկարություն և 4 սմ բարձրություն։ Առջևի մասում կան երկու խորացված մասեր գունային վիդեոտեսախցիկ և մեկրաֆոնային ցանցը։ Շնորհիվ ծրագարային ապահովման շնորհիվ սարքը կարողանում է՝ հասկանալ մարմնի շարժումները, դեմքի միմիկան և ձայնը։ Բարձախոսի ցանցը Xbox 360 թույլ է տալիս կատարել ձայնի մաքրում ինչի շնորհիվ կարելի է խոսել Xbox Live-ում առանց ականջակալների[5]։
Ըստ Microsoft-ի կատարած հայտարարության, Kinect ունակ է հասկանել ժեստերի լեզու։
Նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Natal նախագիծը հիմնված է PrimeSense իսրալեական ընկերության կողմից մշակված հատուկ ալգորիթմի և չիպի վրա, որը հատուկ լիցեզավորվել է Microsoft Kinect-ի և Asus Xtion-ի համար[6][7]։
«Natal» նախագծի անունը առաջացել է Մայքրոսոֆթի ավանդական դարձաց սովորությունից՝ քաղաքի անունը որպես կոդային անուն օգտագործումը։ Նախագծի տնօրեն Ալեքս Կիպմանը, որպես անուն ընտրել է բրազիլական Նատալ քաղաքի անվանումը[8]։
E3 2010-ից առաջ, 2010 թվականի մարտի 25-ին Մայքրոսոֆթը «Natal» նախագծին հրավիրեց համաշխարհային պրեմիերայի, որը կայացավ հունիսի 13-ին «Գալեն» կենտրոնում[9]։
2010 թվականի հունիսի 14-ին «Natal» նախագիծը կրեց անվանական փոփոխություն դառնալով Kinect։
2011 թվականի հունիսի 16-ին Microsoft հայտարարեց նոր սարքի՝ Kinect for Windows-ի թողարկման մասին։
2017 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որը Microsoft-ը դադարեցնում է Kinect արտադրությունը։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը ներկայացրեց մի շարք հավելյալ նախագծեր Kinect-ի համար։ Դրա մեջ էի մտնում Star Wars խաղը LucasArts-ի կողմից, նոր մրցաշարային խաղ՝Sonic Free Riders, Disneyland Adventures-ը Disney-ից, պարային սիմուլյատոր՝ Dance Central խաղը MTV Games-ից։ Բացի սա գնողներին էր տրամադրվում Kinect Sports սպորտային հավաքածուն, Kinect Adventures! խաղը, որը տրամադրվում է վերահսկիչի հետ (Kinect հավաքածուն իր մեջ է կրում Xbox 360 և Kinect Adventures խաղերի հավաքածուն)։
Electronic Entertainment Expo 2009-ի ընթացքում Microsoft-ը ներկայացրեց մի քանի նոր տեխնոլոգիաներ[10]։
Հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում ողջ հավաքածուն արժե 149 դոլլար։
Հավաքածուն ներառում է․
- սարքը
- սնուցման լարը
- օգտատերի ձեռնարկը
- Kinect Adventures խաղը[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ E3: Сенсорный контроллер Microsoft назвали Kinect
- ↑ «„Project Natal“ 101». Microsoft. 2009-06-01. Archived from the original on 2009-06-01. http://blog.seattlepi.com/digitaljoystick/archives/169993.asp. Retrieved on 2009-06-02.
- ↑ Kinect for Windows is now Available! | Kinect for Windows blog
- ↑ Dudley Brier (2009-06-01)։ «E3: Microsoft Xbox throws down gauntlet with "Natal" controller»։ The Seattle Times։ Վերցված է 2009-06-01
- ↑ «"Project Natal" 101»։ Microsoft։ 2009-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2009-06-02
- ↑ Edwards Cliff (2009-06-01)։ «Microsoft Moves onto Nintendo's Motion Turf»։ BusinessWeek։ McGraw-Hill։ էջեր 1–2։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-02
- ↑ Wingfield, Nick (2009-05-13), «Microsoft Swings at Wii With Videocam», The Wall Street Journal (Dow Jones & Company): B1, ISSN 0099-9660, OCLC 4299067, http://online.wsj.com/article/SB124215416209111679.html, վերցված է 2009-06-02
- ↑ Totilo Stephen (2009-06-01)։ «Why Xbox 360 New Controller Is Called 'Natal'»։ Kotaku։ Gawker Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-02
- ↑ Microsoft Planning Special Event for Project Natal on June 13th Archived 2010-05-06 at the Wayback Machine.
- ↑ «E3 2009: Microsoft Press Conference Live Blog»։ IGN։ 2009-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-01
- ↑ первые Kinect в России