Blu-ray Disc

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blu-ray Disc
Blu-ray Disc.svg
BluRayDiscBack.png
Մշակման տարեթիվ հունիսի 20, 2006
Մշակողներ Blu-ray Disc Association
Տեսակը օպտիկական սկավառակ
Տարողությունը 25 ԳԲ (մեկ շերտ)

50 ԳԲ (երկաշերտ) 100 (եռաշերտ)/128 ԳԲ (քառաշերտ) (BDXL)

Չափը տրամագիծը՝ 120 մմ, հաստությունը՝ 1,2 մմ

Blu-ray Disc (տարածված հապավում է՝ BD, հայերեն՝ Կապույտ ճառագայթ սկավառակը կրճատ ԿՃՍ) բարձր խտության օպտիկական սկավառակի ֆորմատ է, նախատեսված թվային ինֆորմացիայի (այդ թվում բարձր խտության տեսանյութերի) պահպանման համար։

Ստանդարտի անվանումը գալիս է անգլերեն blue ray (կապույտ ճառագայթ) բառերից, և պայամանվորված է նրանով, որ BD սկավառակներում ինֆորմացիան կարդալու և գրելու համար օգտագործվում է կապտա-մանուշակագույն լազեր։ Ավելի կարճ ալիքի երկարության հաշին (405 նմ), հնարավոր է զգալիերոն ավելի շատ ինֆորմացիան տեղադրել սկավառակի վրա, քան նրան նախորդող DVD ստանդարտի սկավառակների վրա, որոնցում կիրառվում էր կարմիր (650 նմ) լազեր։ Միաշերտ Blu-ray սկավառակի տարողությունն է 25 գիգաբայթ (ԳԲ), իսկ երկշերտանի սկավառակի վրա՝ 50 ԳԲ, DVD սկավառակի տարողությունն է համապատասխանաբար 4.7 և 8.5 ԳԲ։

Blu-ray ստանդարտը ներկայումս գտնվում է հակամարտության մեջ իր անմիջական մրցակից՝ HD DVD ստանդարտի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քես Շաուհամեր Իմմինկը ստացել է անձնական Էմմի մրցանակ՝ DVD-ի և Blu-ray սկավառակի մեջ իր ռահվիրա ներդրման համար:

ԹԲՍ ձևաչափի տեղեկատվության խտությունը սահմանափակվում էր օգտագործվող լազերային դիոդների ալիքի երկարությամբ։ Երկարատև զարգացումից հետո արտադրական հիմունքներով հասանելի դարձան կապույտ լազերային դիոդներ, որոնք աշխատում էին 405 նանոմետրով, ինչը թույլ է տալիս մշակել ավելի խիտ պահեստավորման ձևաչափ, որը 1998 թվականի հոկտեմբերին 407 նանոմետր մի փոքր ավելի երկար ալիքի դիոդներով պատրաստված սկավառակների նախատիպով[1]։ Sony-ն սկսեց երկու նախագիծ Panasonic-ի, Philips-ի և TDK-ի հետ[2]՝ կիրառելով նոր դիոդներ՝ UDO (Ultra Density Optical)[3], և DVR Blue (Pioneer-ի հետ միասին)[4], վերագրանցելի սկավառակների ձևաչափ, որը ի վերջո կդառնա Blu-ray սկավառակ (ավելի կոնկրետ՝ BD-RE): Ձևաչափերի հիմնական տեխնոլոգիաները նման են. Առաջին DVR Blue նախատիպերը ներկայացվեցին Sony-ի կողմից CEATEC ցուցահանդեսում 2000 թվականի հոկտեմբերին[5]։ «Կապույտ սկավառակի» տարբերանշանի ապրանքանիշը ներկայացվել է 2001 թվականի փետրվարի 9-ին[6]։ 2002 թվականի փետրվարի 19-ին նախագիծը պաշտոնապես հայտարարվեց որպես Blu-ray Disc[7][8] և Blu-ray Disc Founders-ը հիմնադրվեց ինը սկզբնական անդամների կողմից։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sony Unveils Prototype 20GB Rewritable Optical Disk»։ Nikkei Business Daily։ October 29, 1998։ Արխիվացված է օրիգինալից November 13, 1999-ին։ Վերցված է October 30, 2019 
  2. «Sony Develops Next Generation Optical Disk Storage System For the Data Server Market»։ Sony։ November 1, 2000։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2011-ին։ Վերցված է June 15, 2011 
  3. Williams Martyn (October 5, 2000)։ «New High-Capacity DVD to Hold 22.5GB»։ PCWorld։ Արխիվացված է օրիգինալից June 1, 2010-ին։ Վերցված է June 15, 2011 
  4. "Panasonic, Sony, Philips and TDK Awarded Emmy For Blu-ray Contribution" Archived November 16, 2011, at the Wayback Machine.
  5. «Sony Shows 'DVR-Blue' Prototype»։ CD R Info։ October 11, 2000։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2007-ին։ Վերցված է October 17, 2007 
  6. «Blue Disc B — Trademark by Blu-ray Disc Association Universal City, CA — Serial Number: 76207670»։ Trademarkia։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2011-ին։ Վերցված է September 19, 2010 
  7. Fox Barry (February 19, 2002)։ «Replacement for DVD unveiled»։ New Scientist։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2007-ին։ Վերցված է October 17, 2007 
  8. «Disclosure of Specifications for Large Capacity Optical Disc Recording Format Utilizing Blue-Violet Laser "Blu-ray Disc" Begins»։ Sony։ May 20, 2002։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2009-ին։ Վերցված է March 16, 2009