Xbox 360

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Xbox 360
Xbox-360-Consoles-Infobox.png
Մշակող Մայքրոսոֆթ
Նախորդ Xbox
Հաջորդ Xbox One
Թողարկման թվական նոյեմբերի 22, 2005
Պաշտոնական կայք xbox.com և xbox.com/it-IT/
Xbox 360 Վիքիպահեստում

Xbox 360, Microsoft ընկերության երկրորդ խաղային համակարգը, որը թողարկվել է Xbox-ից հետո: Xbox 360-ի հակառակորդները յոթերորդ սերնդի խաղային համակարգերի մեջ կարելի է համարել PlayStation 3-ը՝ Sony Computer Entertainment-ից և Wii-ն՝ Nintendo-ից.[1]: Xbox 360-ի որոշ գործառույթներ ներկայացված են Xbox Live սերվիզով, որը թույլ է տալիս խաղալ համացանցով, ինչպես նաև ներբեռնել տարբեր տեսախաղեր, երգեր և այլն:

Xbox 360-ի պաշտոնապես ներկայացվել է MTV 12 ալիքով 2005 թվականի մայիսին, իսկ ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացվել է նույն ամսին Electronic Entertainment Expo ցուցահանդես: Մինչ այդ թողարկված բոլոր համակարգերը հաջողությամբ են վաճառվել բոլոր երկրներում բացի Ճապոնիայից[2] 2010 թվականի հունիսի դրությամբ ամբողջ աշխարհում կար 41,7 միլիոն Xbox 360 համակարգեր:[3]:

2010 թվականի հունիսի 14-ի Е3 ցուցահանդեսի ներկայացման ժամանակ Microsoft-ը ներկայացրեց Xbox 360-ի նոր մոդել, որը վաճառքի մեջ մտավ հենց նույն օրը[4]: Նորաստեղծ Xbox 360-ը դարձավ ավելկի բարակ, քան նախկին մոդելը և համակցված էր Wi-Fi 802.11 b/g/n-ով, օպտիկական աուդիոելքով՝ TOSLINK S/PDIF, հինգ USB 2.0 պորտերով և հատուկ AUX պորտով[5]: Xbox 360-ի հին մոդելների վաճառքը հենց այդ պահից դադարեցվել է[6]: Այս շարքի առաջին մոդելը ուներ 250 Գիգաբայթանոց կոշտ սկավառակ, սակայն ավելի էկոնոմիկական տարբերակը ունի 4 ԳԲ հիշողության քարտ:

Վերը նշված Xbox 360 S-ի ներկայացման ժամանակ Microsoft-ը հայտարարեց, որ իր համակարգը գոյատևել է իր աշխատանքային ցիկլի միայն կեսը, և որ այն շարունակվելու է թողարկվել մինչև 2015 թվականը[7][8][9]: 2009 թվականին году на веб-сайте компьютерной тематики IGN համակարգչային թեմատիկայի վեբ կայքում Xbox 360-ը անվանվել է վեցերորդ մեծագույն խաղային համակարգը, ընկնելով 25 տեղերից բաղկացած ցանկը[10]: Electronic Entertainment Expo 2013 խոշորագույն ցուցահանդեսին ներկայացվել է Xbox 360-ի թարմացված դիզայնը:

2016 թվականի ապրիլի 20-ին հայտարարվել է արդադրության դադարեցման մասին:

Կերտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան խաղային համակարգերի շուկա դուրս գալը Microsoft-ը աշխատում է օպերացիոն համակարգերի և խաղերի բարելավման, ինչպես նաև ծրագրային ապահովման մշակման վրա: Ամերիկյան ընկերությունը նաև մշակում էր սարքավորումներ անհատական համակարգիչների համար՝ ստեղնաշարեր, մկնիկներ, խաղային ղեկեր: 1998 թվականին Microsoft-ը Sega-ի հետ աշխատում էր Windows CE օպերացիոն համակարգի վրա[11]: Երեք տարի հետո ընկերությունը թողարկեց իր առաջին Xbox խաղային համակարգը[12]: Այս համակարգը ստեղծվել է Microsoft-ի սեփական տեխնոլոդիաներով և վաճառգների քանակով զաբաղեցրել է երկրորդ տեղը ամբողջ աշխարհում:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային համակարգը, որը հայտնի է Xenon, Xbox 2, Xbox FS, Xbox Next և NextBox կոդային ավանումներով մտածվել է 2003 թվականի սկզբին: Փետրվարին՝ փոխնախագահ Ջե Ալարդի գլխավորությամբ տեղի է ունենում հախագծման պրոցեսը, Բելվյույում տեղի է ունենում ասուլիս որին մասնակցում են ավելի քան 400 մշակող: Այդ նույն ժամանակ Sega Enterprises-ի ամերիկյան բաժանման նախկին նախագահ Փիթեր Մուրը միացավ ընկերությանը: 2003 թվականի օգոստոսի 12-ին ATI-ը ստորագրեց համաձայնագիր առ այն որ նա կտրամադրի գրաֆիկական չիպեր համակարգի համար, ինչի մասին հայտարարվել է երկու օր անց:

Վաճառքների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox 360-ը 2005 թվականի նոյեմբերի 22-ին վաճառքի է թողարկվել ԱՄՆ-ում և կանադայում 2005-ի դեկտեմբերի 2-ին՝ Եվրոպայում և դեկտեմբերի 10-ին Ճապոնիայում: Ավելի ուշ վաճառքները սկսվել են Մեքսիկայում, Բրազիլիայում, Չիլիում, Կոլումբիայում, Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորյաում, Թայվանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հնդկաստանում և Ռուսաստանում: Շուկայում եղած առաջին տարում այն վաճառվեց 36 երկրում[13]:

Տեխնիկական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Xenon կենտրոնական պրոցեսոր IBM-ից (PowerPC ճարտարապետություն), պարունակում է 3 սիմետրիկ միջուկներ (երկուական ապարատային հոսքեր յուրաքանչյուրի վրա), որոնք աշխատում են ընդհանուր 3,2 ԳԳց տակտային հաճախականությամբ: 1 Մբ ընդհանուր L2 քեշ:
  • Xenos գրաֆիկական պչոցեսոր ATI-ից, 10 Մբ ներկառուցված eDRAM հիշողություն, 500 մլն պոլիգոններ վայրկյանում[14]
  • 512 Մբ ՕՀՍ (օգտագոթծվում է և՛ կենտրոնական և՛ գրաֆիկական պրոցեսորում:
  • Աջակցում է 480i, 480p, 720p, 1080i, 1080p, թույլատվությունները և էկրանի կողմերի 4:3 և 16:9 հարաբերությունները
  • Փոխվող կոշտ սկավառակ 20/60/120/250/320/500 Գբ տարողությամբ[15]:
  • DVD-ROM ընդունիչ

Համակարգը ներկայացվում է չորս տարբերակներով՝ Arcade, Pro, Elite, Slim, Е: Arcade և Pro տարբերակները փոխարինելու են եկել ավելի վաղ Core և Premium տարբերակներին: Նորացված տարբերակները համալրվում են նոր մայրական սալիկներով՝ Falcon և Jasper: Երկու սալիկներնել ունեն լավացված հովացման համակարգ և HDMI ելք:

Falcon սալիկները՝ ի տարբերություն Zephyr-ից, համալրվում են կենտրոնական պրոցեսորներով, որոնկ պատրաստվում են 65-նմ տեխնոլոգիայով (ինչը փոքրացրեց էներգասպառումը, համապատասխանաբար, ջերմանջատումը) և համալրվում են 175 վատ հզորությամբ սնուցման բլոկով (ի տարբերություն 203-ի նախկին տարբերակներում):

Arcade-ի, Pro-ի և Elite-ի փոխարինման եկավ Slim-ը, որը զինված էր Valhalla մայր-սալիկով, որը ուներ 45-նմ տեսաքարտ, ինտեգրված պրոցեսորում:Նոր տարբերակը նաև ուներ անհաղորդիչ Wi-Fi կապ (IEEE 802.11 a/b/g, IEEE 802.11n).

Հիմնական (Arcade) փաթեթը ներաղում է անհաղորդիչ խաղային կարգավորիչը, 128 Մբ հիշողության քարտը խաղերի պահպանման համար, հեղուստացույցին միացնելու լարը և միքանի արկադային խաղեր DVD-ով: Այս տարբերակը ավելի շուտ «ընտանեկան», բայց կարող է համապատասխանել նև հարտկոր խաղացողներին: Անհրաժեշտության դեպքում կարելի է գնել անհրաժեշտ սարքեր:

Մատուցումների սկզբից հետո հայտնի դարձան որոշ բացթողումներ: Այսպես, եթե փորցենք փոծել համակարգի դիրքը հորիզոնականից ուղահայաց, կամ հակառակ ապա ամենայն հավանականությամբ սկավառակը կփչանա[16]:

2012 թվականի հոկտեմբերի 16-ից Xbox 360-ը աջակցում է USB-կրիչներ մինչև 32 Գբ ծավալով:

Համակարգի տարբեր ներառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

250/320 GB Slim/S(հանված է արտադրությունից) 4GB Slim/S(հանված է արտադրությունից) Elite (հանված է արտադրությունից[17]) Pro (հանված է արտադրությունից[17]) Arcade (հանված է արտադրությունից[17]) 250/4GB SLIM/E(հանված է արտադրությունից)
Իրան Սև (2011-ի օգոստոսից) Սև Սև Սպիտակ Սպիտակ Սպիտակ
Թրեյ Սև (2011-ի օգոստոսից) Սև Քրոմապատ Քրոմապատ Քրոմապատ Սև
Կոշտ սկավառակ 250/320 Գբ 250/320 Գբ 120/250 Գբ 60 Գբ[15] (2008-ի օգոստոսի 15-ից) Ոչ 250/320 Գբ
Անհաղորդիչ կարգավորիչը փաթեթում 1/2 1 1 1 1 1
Ethernet ընդունիչ Ոչ Ոչ Այո Այո Այո Ոչ
Встроенный Wi-Fi Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո
TOSLINK S/PDIF Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ
Ականջակալներ Այո Ոչ Այո Մասնակի, բացի Մեքսիկայից Ոչ Այո
Անհաղորդիչ ականջակալներ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
HDMI ելք Այո Այո Այո Մասնակի[18] (2007-ի օգոստոսից) Այո Այո
Տեսալար Այո Այո Ոչ (Ռուսաստանի համար) Այո Այո Այո
Xbox Live Gold բաժանորդագրություն Այո, 1 Ամիս Այո, 1 Ամիս Այո, 1 Ամիս Այո, 1 Ամիս Այո, 1 Ամիս Այո, 1 месяц
Անվճար խաղեր 1 առկադային և 2 դեմո 1 առկադային և 2 դեմո 2 խաղ և մի քանի դեմո տարբերակներ 1 խաղ և մի քանի դեմո տարբերակներ 5 առկադային խաղեր 1 առկադային և 2 դեմո տարբերակ
HDMI լար Ոչ Ոչ Մասնակի (Jasper-ից բացի) Ոչ Ոչ Ոչ
CD ընդունիչ Lite-On/Hitachi Lite-On/Hitachi Lite-On/Benq/Hitachi/Samsung Lite-On/Benq/Hitachi/Samsung Lite-On/Benq/Hitachi/Samsung Lite-on/Hitachi

Xbox 360 Arcade[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսբնականապես համակարգի կրտսեր տարբերակն էր Xbox 360 Core-ը: 2007 թվականի հոկտեմբերի 23 ին Մայնքռոսոֆթը փոխարինեց նրան «արկադային» տարբերակով: Նա առանձնանաում է նրանով, որ իր մեջ ներառում է 5 Live Arcade խաղ անվճար: Xbox 360 Arcade-ի առաջին տարբերակները փաթեթավորվում էին լարային կարգավորիչով, 256 Մբ հիշողության քարտով և Xbox Live Arcade սկավառակով: Փաթեթների վերջին տարբերակները իրենց մեջ չեն ներառում հիշողության քարտ և 5 արկադային խաղեր, սակայն համակարգը ունի 256 Մբ ներկառուցված հիշողություն և անհաղորդիչ կարրգավորիչ: Այնպես ինչպես նաև հին փաթեթները, Xbox 360 Arcade-ը ունի HDMI-ելք:

Xbox 360 Pro[խմբագրել | խմբագրել կոդը]

Pro-փաթեթավորումը փոխարինման եկավ Premium-տարբերակին: Նոր տարբերակներում կային նոր մայրական սալիկներ և բարելավված հովացման համակարգեր, որի շնորհիվ համակարգը ավելի քիչ էր տաքանում: Փաթեթը դարձավ լավագույն տարբերակը նրանց համար, ովքեր չէին ուզում գնել Elite-տարբերակը, սակայն ուզում էին ունենալ կոշտ սկավառակ 60 Գբ տարողությամբ:

Xbox 360 Elite[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ծննդյան տոների շրջանում, մոտավորապես նույն ժամանակ երբ թողարկվել են PlayStation 3-ը և Wii-ն ԱՄՆ-ում, համակարգի պաշտոնական կայքում կարելի է գնել նոր էլիտար տարբերակը: Սովորական տարբերակից տարբերվում էր սև գեյմպադով և սև կապի լարով: Բացի այդ, փաթեթը ներառում է կոշտ սկավառակ 120 Գբ ծավալով, սակայն այն կարելի գնել արդեն գնված հին տարբերակներում: Ինչպես նաև կան Xbox 360 Elite-ի հատուկ տարբերակներ «Halo 3», «Սիմսոնները ֆիլմում», «Resident Evil 5», «Call of Duty: Modern Warfare 2» դիզայնով և 120 Գբ կոշտ սկավառակով: Եվ տարբերակներ «Final Fantasy XIII», «Tom Clancy's Splinter Cell: Conviction» ոճով և 250 Գբ կոշտ սկավառակով:

Xbox 360 S (Slim)[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox 360 S

Ոչ պաշտոնապես՝ Xbox 360 Slim, Microsoft-ը այն ներկայացրել է նույն անունով ինչ որ Xbox 360-ը, ի տարբերություն Sony-ի, որը PlayStation 3-ի բարակ տարբերակը անվանեց PS3 Slim: Подключение камеры Kinect տեսախցիկի միացումը կատարվում է հատուկ միակցիչի միջոցով, որը չի պահանջում ավելորդ սնուցում: (հին տարբերակներում միացում կատարվում էր USB 2.0 միակցիչի միջոցով և պահանջում էր ավելորդ սնուցում): Կան տարբերակներ 250 Գբ կոշտ սակվառակով և հատուկ տարբերակ «Աստղային պատերազմներ» ոճով, որը ունի արդեն 320 Գբ կոշտ սակվառակներ, Kinect տեսախցիկ և երկու գեյմպադ: Եվ տարբերակներ "Gears of War 3", "Halo 4", "Halo Reach", "Call of Duty: Modern Warfare 3" ոճով, 320 Գբ կոշտ սկավառակով և երկու գեյմպադերով: Նաև կան տարբերակներ 4 Գբ ֆլեշ հիշողությամբ:

Xbox 360 E[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox 360 E

Xbox 360 E-ն ներկայացվել է Electronic Entertainment Expo 2013 ցուցահանդեսում: XBOX 360 E ստացել է նորացված դիզայն և նոր միակցիչներ (3.5 մմ ջեկ)

Հատուկ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք դեպքերում Microsoft-ը թողարկել է համակարգի հատուկ տարբերակներ, որպես կանոն որոշ խաղերի ոճերով, որոնք համընկնում էին հիմնական արտադրանքի հետ և վաճառվում են սահմանափակ քանակությամբ

Halo 3 հատուկ թողարկումը

E3 ցուցահանդեսին՝ 2007 թվականին Microsoft-ը ներկայացրել է Xbox 360-ը, որը կատարված է Halo 3 ոճով: Թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին: Փաթեթը ներառում է:

  • Մի քանի նկարներ, ներբեռնված համակարգում:
  • Ականջակալներ:
  • Անհաղորդիչ կարգավորիչ:
  • Play and Charge Kit.

«Սիմպսոնները ֆիլմում» մուլտֆիլմի երկրպագուների համար Microsoft-ը թողարկել է համակարգի տարբերակ, որը առանձնանում է դեղին գեյմպադով և իրանով: Այդպիսի համակարգերը տալիս էին 2017 թվականի նկարների մրցույթի հախթողներին: Ընդհանուր առմամբ թողարկվել է 100 այդպիսի համակարգ:

Resident Evil 5 տարբերակը թողարկվել է 2009 թվականի մարտի 13-ին: Ակն ներառում էր:

  • Xbox 360 Elite կարմիր համակարգ.
  • Կարմիր անհաղորդիչ գեյմպադ
  • Սև ականջակալեր

2009 թվականի սեպտեմբերի 15-ին Microsoft-ը ներկայացրեց Call of Duty: Modern Warfare 2. հատուկ տարբերակը: Այս տարբերակը առաջինն էր որ ներառեց 250 Գբ կոշտ սկավառակ:

2010 թվականի փետրվարի 11 ին հայտարարվել է Xbox 360 համակարգի սահմանափակ փաթեթը: Փաթեթը ներառում է

  • Սպիտակ Xbox 360.
  • Սպիտակ կոշտ սկավառակ 250 Գբ տարողությամբ և Final Fantasy XIII գրառումով:
  • Երկու սպիտակ անհաղորդիչ կարգավորիչ
  • Սկավառակ Final Fantasy XIII խաղով

Այս տարբերակը արտաքինից նման է Pro մոդելին (հանված է արտդրությունից).

2010 թվականի մարտին Microsoft-ը ներկայացրել է Xbox 360-ի հատուկ սև տարբերակը, նվիրված Tom Clancy's Splinter Cell: Conviction խաղին: Փաթեթը ներառում է

  • Սև Xbox 360.
  • Երկու Անհաղորդիչ գեյմպադ
  • 250 Գբ կոշտ սկավառակ.
  • Սև ականջակալեր
  • Ethernet լար.
  • AV լար
  • Tom Clancy’s Splinter Cell: Conviction խաղը:

Microsoft-ը ներկայացրել է S տարբերակի հատուկ թողարկումը՝ Xbox 360 S: Halo Reach: Սովորական Xbox 360 S համակարգից այն տարբերվում է ախծաթախայլ գույնով, ինչպես նաև Halo Reach խաղով:

2011 թվականի սեպտեմբերի վերջին թողարկվել է Xbox 360-ի նոր տարբերակը Call of Duty: Modern Warfare 3 ոճով, մշակված Xbox-ը ուներ կոշտ սկավառակ 320 Գբ տարողությամբ, ինչը համարվում էր Microsoft-ի համակարգերի վրա երբևէ դրված ամենատարողունակը: Համակարգի միացման և CD ընդունիչի բացման ճամանակ համակարգի համում հատուկ նրա համար ձայնագրված ձայներ, որոնք տարբերվում էին մնացած ձայներից: Համակարգը սկսվել է վաճառվել Call of Duty: Modern Warfare 3 խաղի ռելիզի ժամանակ՝2011 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի տարածքում: Չնայած Call of Duty: Modern Warfare 3 խաղը չի աջակցում աշխատանքը Kinect-ի հետ, ինքը համակարգը աջակցում է աշխատանքը տվյալ աքսեսուարի հետ

Այդ ժամանակ հայտնվեց նաև Xbox 360 Gears of War 3 Limited Edition տարբերակ 320 Գբ կոշտ սկավառակով և երկու գեյմպադով:

Որպես համակարգի լրացում թողարկվել են լրացուցիչ աքսեսուարներ, որոնք կարելի է գնել նախօրոք: Լրացումների ցանկը ներառում է՝ անհաղորդիչ ականջակալներ, կատարված խաղի ոճով: Ականջակալները համատեղելի են բջջային հեռախոսների, անհատական համակարգիչների հետ: Անհաղորդիչ կարգավորիչ, կատարված խաղի ոճով և համատեղելի Xbox-ի հետ:

Ինչպես նաև 2011 թվականին հայտնվեց տարբերակ «Աստղանյին պատերազմների» ոճով, 320 Գբ կոշտ սկավառակով, Kinect տեսախցիկով և մեկ գեյմպադով:

2012 թվականին թողարկվեց Xbox 360 Limited Edition Halo 4 տարբերակը 320 Գբ կոշտ սկավառակով և երկու գեյմպադներով:

Տոնական թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft-ը նաև թողարկում է Xbox 360-ի տոնական (ամանորյան) փաթեթներ:

  • 2007 թվականին Xbox 360 Pro և Elite տարբերակները փաթեթավորվում են Forza Motorsport 2-ի и Marvel: Ultimate Alliance-ի հետ: Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում Forza Motorsport 2-ը մատուցվում է Viva Pinata խաղի հետ:
  • 2008 թվականին Xbox 360-ը և Xbox 360 Elite-ը փաթեթավորվում էին Lego Indiana Jones, Կունգ-Ֆու Պանդայի արկածները և GTA 4 խաղերի հետ, այդ ժամանակ Arcade տարբերակը մատուցվում էր Sega Superstars Tennis խաղի հետ:
  • 2009 թվականին Elite տարբերակը իր մեջ ներառում էր՝ LEGO Batman և Pure: Այդ խաղերը ուղակի պատճեններ են:

Օպերացիոն համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox 360-ը աշխատում է այնպիսի օպերացիոն համակարգի ներքո, որը ստեղծված է հատուկ այս կոնսոլի համար: Այս համակարգը անավանվում է Xbox 360 OS և համարվում է Xbox OS-ի 90% մշակումը, ինչն էլ իր հերթին համարվում է Windows 2000 90% մշակումը: Այս կերպ Xbox 360 OS-ի կազմում փոքր մասով ներառվում է Windows 2000-ի կոդը իսկ մնացծը հատուկ գրվել է կոնսոլի համար:

Սակայն հարկ է նկատել, որ խոսքը գնում է առաջին հավելվածի մասին: Հետագա հավելվածներում կատարվում են փոփոխություններ Windows-ին զուգահեռ: Վերջին տարբերակը ունի շերտային բեռնում (ինչպես Windows 7-ում), սալիկային ինտերֆեյս Windows 8-ի պես: Ինչպես նաև ներկա էր Zune HD-ի աջակցությունը:

Xbox-ի հետ համատեղելիությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox-ի խաղերի հետ համատեղելիությունը մասնակի է: Որոշ խաղեր (Microsoft-ի կարծիքով ավելի հաջող) ներառվում են համատեղելիության ցանկում և բացվում են ներկառուցված էմուլյատորի միջոցով, որը թարմացվում էր Xbox Live-ի միջոցով: Էմուլյատորի աշխատանքի համար անհրաժեշտ է կոշտ սկավառակ, որի վրա գտնվում են խաղերը:

Խաղերը, որոնք չկան համատեղելիության ցանկում, չեն բացվում: Համատեղելիության ցանկը համալրվում է էմուլյատորի ամեն թարմացումից հետո

Xbox Live[խմբագրել | խմբագրել կոդը]

Xbox 360-ի թողարկման օրը Microsoft-ը հայտարարել է Xbox Live ցանցային սերվիզի մասին և ավելացրել է անվճար Silver տարբերակը: Xbox Live Silver-ը չի պահանջում բաժանորդագրման վճար և հասանելի է համակարգի ցանկացած տարբերակում: Միայն անհրաժեշտ է ստեղծել իր պրոֆիլը: Ընդ որում նա ստանում է մուտք դեպի համակարգի պաշտոնական ֆորումները, դեպի Xbox Live Arcade և Marketplace:

Բաժանորդագրման «Gold» տարբերակը իրենից ներկայացնում է անվճար տարբերակի բոլոր ֆունկցիաները, ինչպես նաև ցանցային խաղի լիարժեք աջակցությունը: Բացի այդ վճարովի սերվիզների օգտատերերը կարող են ստանալ մուտք տեպի որոշ անվճար ֆայլեր ավելի շուտ, քան անվճարների օգտատերերը:

Աքսեսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսոլի համար հասանելի են բազմաթիվ պարագաներ, ինչպիսիք են լարային և անլար կարգավորիչներ, առջևի շարժական վահանակներ, ականջակալ (անլար և լարով) և տեսախցիկ Live խոսակցությունների համար, Messenger Kit ստեղնաշար զրուցարան, հիշողության քարտեր 128, 256, 512 Մբ տարողությամբ, կոշտ սկավառակներ (250, 120, 60 և 20 Գբ) և այլ շատ-շատ բաներ, ոճաովրված Xbox 360-ի համար:

Kinect (Project Natal)[խմբագրել | խմբագրել կոդը]

Kinect տեսախցիկը

Kinect[19] (մշակմամբ հայտնի է ինչպես Project Natal) նախագիծ «վերահսկողության առանց վերահսկիչ» (անգլ.՝ controller-free gaming and entertainment experience), մշակված մայնքրոսոֆթի կողմից, որի շնորհիվ օգտատերը կարող է համագործակցել կոնսոլի հետ առանց գեյմպադ կամ ցանկացած այլ մանիպուլյատոր, օգտագործելով ժեստեր, հրահանգներ և մարմնի շարժումները: Natal-ը իրենից ներկայացնում է պերեֆերային սարքավորում, որը միացվում է կոնսոլին: Սարքը կառուցված է երկու բարձր որակի տեսախցիկներից, որոնք ընդունակ են եռաչափ տարածություն սկանավորման, և սենսորներից ձայնի ճանաչման համար:[20] Մայքրոսոֆթը հայտարարում է, որ սարքը համատեղելի է բոլոր առկա մոդելների հետ[21]:

Ենթադրվում է, որ Natal-ը կարող է օգտագործվել ինչպես խաղերում, այնպես էլ նոր սերնդի հավելվածներում Xbox 360 համար, այդ թվում NXE:

New Xbox Experience (NXE)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի E3 ցուցահանդեսի ժամանակ Մայնքրոսոֆտը ներկայացրել է նոր համակարգային դիզայնը (անգլ.՝ dashboard)՝ «The New Xbox Experience»։ Ինքնին ցանկը դառցավ եռաչափ, իսկ խաղացողները կկարողանան ստեղծել իրենց ավատարների, արտաքնապես նման Mii ավատարներին։ Բացի նոր դիզայնից, կավելանան մի քանի նոր առանձնահատկություններ։ Հնարավոր կլինի խաղերը լիովին տեղադրել կոշտ սկավառակի վրա բեռնման ժամանակի կրճատելու և աղմուկի մակարդակը իջեցնելու համար, բայց սկավառակը պետք է ստուգվի։ Ավելացվել է երեկոներ՝ յուրահատուկ զրուցարաններ կամ ասուլիսներ ընկերների հետ, որոնց ընթացքում կարելի է փոխանակվել հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով, մասնավորապես, իրականացվում է հնարավորություն համատեղ դիտելու Xbox Live ֆիլմերի։ Բացի այդ, կավելանա Primetime բաժինը, որտեղ օգտատերերը կարող են մասնակցել TV-հեռարձակումների ինտերակտիվ եռաչափ տարբերակներին։ Առաջին նման ծրագիրը 1 vs. 100-ն էր։ Պաշտոնապես NXE-ն լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերի 19-ին։

2011 թվականի դեկտեմբերի 6-ին Microsoft-ը թողարլ է թարմացում Xbox 360-ի համար[22], որը ներառում է ծրագրի լիովին նոր ինտերֆեյսը Windows 8-ի ոճով, Live TV, Bing ձայնային որոնում, մուտք դեպի YouTube մեդիակայք, Skype-ի ինտեգրում և Kinect-ի լավացված աջակցություն։

Խաղերը Xbox 360-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծեր, որոնք վաճառքի են անցել կոնսոլի հետ համատեղ

  • Amped 3
  • Call of Duty 2
  • FIFA 06: Road to FIFA World Cup
  • GUN
  • Kameo: Elements of Power
  • Need for Speed: Most Wanted
  • Perfect Dark Zero
  • Project Gotham Racing 3
  • Quake 4
  • Ridge Racer 6
  • Tony Hawk's American Wasteland
  • Top Spin 2

21 ավելի վաճառված խաղերը[23]

Տեխնիկական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կարմիր օղակներ, որոնք հաղորդում են համակարգի ընդհանուր մերժման մասին

Հենց առաջին իր գործարկումից հետո Xbox 360-ը ստացել է «վատ համբավ» մամուլի և սպառողների կողմից ցածր հուսալիության և խոտանի մեծ տոկոսի համար։[24][25][26][27]

Հիմնական խնդիրը հանդիսանում է համակարգի գերտաքացումը, որը հանգեցնում սարքի խափանմանը։ Ըստ գերմանական «c't» տեխնիկական ամսագրի, այս խափանաման հիմնական պատճառը սխալ տեսակի անարճիճ հպումն է[28]։ Այս խնդիրը, ի վերջո, ճանաչվեց ընկերության կողմից, այսպես, Interactive Entertainment Business, Entertainment and Devices Division ընկերության փոխնախագահ Փիթեր Մուրը (Peter Moore) խոստովանել է[29] որ բոլոր 11,6 մլն կոնսոլները, թողարկված վաճառքի առաջին 19 ամիսների ընթացքում, ունեն լուրջ անսարքություններ, որոնք կարող են հանգեցնել համակարգի ամբողջական խափանաման։ Սակայն, Microsoft-ը չի որոշել հետ կանչել բոլոր կոնսոլները, այլ ավելացրել է երաշխիքի ժամկետը մինչև երեք տարի:

Հետագայում խոտանով կոնսուլների թողարկումը դադարեցվեց և սկսվեց թարմացված կոնսուլների թողարկումը։ Գերտաքացման խնդիրը լուծվեց նոր 65-նմ տեխպրոցեսով և արդյունավետ հովացման համակարգի հաշվին։ Ավելի ուշ ստացվել են տեղեկություններ կոտրված կոնսուլների մասին, որոնք արդեն ունեին 65-նմ տեխպրոցես, բայց այդ դեպքերը եղել են հազվադեպ և հետագայում պարզվել է, որ կոնսոլը վնասվել է սխալ շահագործման պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FAQ. Xbox 360
  2. Tom Magrino. (18 июля 2007)։ «PS3 sales hit 1M in Japan»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 24 июня 2009 
  3. James Orry (2010-07-23)։ «41.7 million Xbox 360s shipped life to date»։ VideoGamer.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2010-08-01 
  4. New Xbox 360 Shipping Today, Costs $299 (Kotaku)
  5. Dean Takahashi, VentureBeat. Microsoft to Launch Smaller XBOX 360 Game Console 14 июня 2010
  6. Thorsen Tor (14 June 2010)։ «New $200 Xbox 360 planned, Elite & Arcade getting $50 price cut»։ GameSpot։ CBS Interactive։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2010-06-17։ «Moore said that Microsoft is currently working on a second new Xbox 360, which will be offered at the arcade’s price point of $200. He declined to say what functionalities the cheaper model would or would not have. […] One likely scenario is the cheaper model will essentially be a slim arcade with no Wi-Fi capabilities or a hard drive. […] Moore also said that going forward, all future models of the Xbox 360 would not have names and would only be designated by their memory capacity» 
  7. E3 2009: 360 to Stick Around Until 2015 — Xbox360 News at IGN
  8. Xbox 720 set to launch at the E3 expo in June 2015 | T3 magazine
  9. New Xbox 360 (Xbox 360 ‘Slim’) Delays Xbox 720 Till 2015 [Xbox 360 Presently 'Mid-Cycle' Says Microsoft: «We’ve Got at Least Another Five Years of this Generation»]
  10. «Xbox 360 is number 6»։ IGN։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2010-11-11 
  11. Microsoft, ed. (21-5-1998)։ «Microsoft работает над Dreamcast»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին 
  12. «Microsoft показала Xbox»։ 9-4-2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին 
  13. «Xbox полюбили во всём мире (англ.)»։ IGN։ 2006-10-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2006-10-18 
  14. Спецификация Xbox 360 Archived 2008-08-22 at the Wayback Machine.
  15. 15,0 15,1 «Компания Microsoft официально объявила, что консоль Xbox 360 Premium с объёмом жёсткого диска 60 Գբ приходит в Россию»։ Gameland։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2008-08-14 
  16. Alexander Sliwinski. Scratch that: The Xbox 360 might damage discs after all // Joystiq, 16 апреля 2007
  17. 17,0 17,1 17,2 Microsoft no longer making current Xbox 360 console | Joystiq
  18. Microsoft Confirms HDMI Port on X360 Premium Model, Not Core (Updated) — Shacknews — PC Games, PlayStation, Xbox 360 and Wii video game news, previews and downloads
  19. E3: Сенсорный контроллер Microsoft назвали Kinect
  20. Project Natal — что это, как работает и почему именно «Натал»? // Project Natal
  21. Project Natal — новая система управления для Xbox 360 // Ferra.ru
  22. «The Future of TV Begins Now on Xbox 360»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-24-ին 
  23. The top-selling Xbox 360 — VGChartz.com
  24. «Xbox 360»։ Би-би-си։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-03 
  25. «Rings of Red»։ GamesIndustry.biz։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2007-05-25 
  26. «Massive Failure Rate For Xbox 360 Exposed»։ Smarthouse։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին 
  27. A Tale of 11 Broken Xbox 360s
  28. Jede dritte stirbt den Hitzetod(գերմ.) [= անգլ.՝ Every third one dies of heath], c’t. P. 20.
  29. Все 12 миллионов Xbox 360 обречены?