Վինդոուզ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման ենթակա հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման ենթակա հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման ենթակա հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Վինդոուզ 7
Տեսակ Windows NT, օպերացիոն համակարգ և վկայագրված ծրագրային ապահովում
Ստեղծող Մայքրոսոֆթ
Ընտանիք Windows NT
Հիմք են ծառայել Վինդոուզ Վիստա
Առաջին թողարկում հոկտեմբերի 22, 2009
Վերջին տարբերակ 6.1.7601.22616
Առկա է բազմալեզու
Միջուկի տեսակ Հիբրիդ միջուկ
Ինտերֆեյս Q828191?, Q5289?, Q613361?, Q239084?, Q188695? և Q1131133?
Զարգացման կարգավիճակ արդի
Նախորդ Վինդոուզ Վիստա
Հաջորդ Windows 8
Կայք http://windows.microsoft.com/windows-7
Microsoft Windows 7 Վիքիպահեստում

Վինդոուզ 7 (Windows 7), հայտնի օպերացիոն համակարգ է, որը եկավ փոխարինելու Վինդոուզ Վիստային։ Օպերացիոն համակարգը լույս է տեսել 2009 թ.-ի հոկտեմբերի 22-ին և կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասել։ Նրա մեջ մտել են մի քանի փոփոխություններ, որոնք նախորդ ՕՀ-ում տեղ չեն գտել։ Նոր ՕՀ ունի փոփոխված ինտերֆեյս ու մի շարք փոփոխություններ ՕՀ-ի հիմքում ընկած ծրագրերում։ Սակայն նրանից հանված են մի շարք ծրագրեր-օրինակ «Վինդոուզ փոստարկղ», «Վինդոուզ ֆոտոալբոմ», «Վինդոուզ կինո-ստեղծիչ» և այլն։ 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ Վինդոուզ 7-ի չափաբաժինը կազմում է 37.8 տոկոս նախորդ տարվա 19.8-ի դիմաց։ W3Schools-ի տվյալներով 2011 թ. օգոստոսից Windows 7-ի չափաբաժինը գերազանցել է Windows XP-ին աշխարհում։ Համակարգը ունակ է մուլտիթաչ կառավարման(ցուցադրվել է TechEd'08 կոնֆերենցիայի ժամանակ)։ Առկա են 132 նկարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ առանձին երկիր։ Windows 7-ի առավելություններից մեկը Vista-ի համար նախատեսված դրայվերների հետ համապատասխանությունն է։ Փոփոխված տեսք ունի Մեդիա-Նվագարկիչը, որը սակայն դեռ Blu-Ray սկավառակների հետ անհամատեղելի է։

Ձևավորման ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա են հետևյալ ձևերը

  • Windows Aero-սա բազմերանգ տեսակ է՝ հասանելի Windows 7 Home Premium-ից։
  • Windows 7 Պարզեցված-անհասանելի են Windows Flip 3D, AeroPeek-ը և թափանցիկությունը։