Windows Server 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Windows Server 2012
Windows Server 2012 logo.svg
Տեսակ օպերացիոն համակարգ
Ստեղծող Մայքրոսոֆթ
Ընտանիք Մայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր
Ծրագրային կոդ Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկում հոկտեմբեր 2012
Արտոնագիր Մայքրոսոֆթ
Նախորդ Windows Server 2008 R2
Հաջորդ Windows Server 2012 R2
Կայք microsoft.com/en-us/server-cloud/windows-server/default.aspx
Աղբյուր կոդ ծրագրային կոդ]ով / Մասնակի տրամադրվող կոդ]
Windows Server 2012 Վիքիպահեստում

Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգ Microsoft ընկերության կողմից։ Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012)։ Այն պատկանում է Microsoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին։ Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկ Windows Server 2008 R2-ին։ Սկսած Windows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէ Itanium պրոցեսորների վրա։ DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011 թ. սեպտեմբերի 9-ին MSDN բաժանորդների համար։ 2012 թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը։ 2012 թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012։

Windows Server 2012-ի զարգացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝ Սատյա Նադելլան, դեռ 2011 թ. սեպտեմբերին Կալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա։ Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց Microsoft TechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012 թ. սեպտեմբերի 4-ին։

Windows Server 2012. Storage Spaces[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է։ Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացված SAS միջերեսին։ Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում։ Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում։ Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա։ Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջ ReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ։

Windows Server 2012-ի անվտանգությունը. Dynamic Access Control[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը։ Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելու վրա։