Windows Server 2008 R2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Windows Server 2008 R2
Տեսակ օպերացիոն համակարգ
Ստեղծող Մայքրոսոֆթ
Ընտանիք Մայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր
Ծրագրային կոդ Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկում հուլիսի 22, 2009[1]
Վերջին տարբերակ 6.1 (build 7601.win7sp1_gdr.110622-1506)
Արտոնագիր Մայքրոսոֆթ
Զարգացման կարգավիճակ արդի
Նախորդ Windows Server 2008
Հաջորդ Windows Server 2012
Կայք http://www.microsoft.com/windowsserver2008/en/us/r2.aspx
Աղբյուր կոդ Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ

Windows Server 2008 R2 - Սերվերային օպերացիոն համակարգ է։ Համարվում է Windows Server 2008-ի կատարելագործված տարբերակը։ Վաճառքի է հանձնվել 2009 թ. հոկտեմբերի 22-ին։ Ինչպես Windows 7-ը, Windows Server 2008 R2-ը օգտագործում է Windows 6.1 միջուկը։ Նոր հնարավորությունները իրենց մեջ ներառում են վիրտուալիզացիայի բարելավումը, նաև Active Directory և Internet Information Service 7.5 նոր տարբերակները։ Ապահովում է մինչև 256 պրոցեսորներ։ Windows Server 2008 R2-ը առաջին օպերացիոն համակարգն է, որը հասանելի է միայն 64 բիթային համակարգին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Professional Developers կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց Windows Server 2008 R2-ը, որպես Windows 7-ի սերվերային տարբերակ։ 2009 թ. հունվարի 7-ին Windows Server 2008 R2-ի նախնական տարբերակը հասանելի դարձավ MSDN և Microsoft TechNet բաժանորդներին, ովքեր մասնակցում էին Windows 7 նախնական ուսումնական ծրագրին։ 2009 թ. հունվարի 9-ին բոլորը արդեն կարող էին բեռնել նախնական տարբերակը Մայքրոսոֆթի բեռնավորման կենտրրոնից։ 2009 թ. ապրիլի 30-ին Windows Server 2008 RC տարբերակը հասանելի դարձավ MSDN և TechNet բաժանորդներին։ 2009 թ. մայիսի 5-ին Windows Server 2008 R2 հասանելի էր Մայքրոսոֆթի բեռնավորման կենտրոնում։ 2009 թ. հուլիսի 14-ին ստեղծվեց GRMEXVOL_RU_DVD։ 2009 թ. օգոստոսի 6-ին հասանելի էր արդեն Windows Server 2008 R2 RTM-ը, որը հասանելի էր միայն MSDN և TechNet բաժանորդներին։ 2009 թ. օգոստոսի 20-ին բոլոր ցանկացողներին հասանելի արդեն 180 օր անվճար տարբերակը։ 2009 թ. սեպտեմբերի 1-ին Windows Server 2008 R2 կարող էին նախապատվիրել։ Իսկ վաճառքը կայացավ 2009 թ. հոկտեմբերի 22-ին։

Նոր բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Server 2008 R2-ի նոր բաղադրիչներն են՝ Live Migration, Cluster Shared Volums և Hyper V ծրագրային ապահովումները։ Ջնջված օբյեկտների զամբյուղը ապահովում է Active Directory-ին։ Նոր բաղադրիչներից են նաև Internet Information Services 7.5-ը - դա նոր FTP սերվեր է, DNS-ը՝ անվտանգության ընդլայնումը և DirectAccess-ը։ Ինչպես նշված էր՝ ապահովում է 256 պրոցեսորներ նախկին սերվերային օպերացիոն համակարգը՝Windows Server 2003 ապահովում էր միայն 64-ը։ Այս կամ այն սերվերի դերում ապահովում է ֆայլի դասավորությունը։ Ապահովում է նաև մի քանի տիպի դասակարգումներ մեկ ֆայլում։

  • Windows PowerShell 2.0;
  • Հնարավորություն է տալիս ջնջել GUI տեղադրելուց հետո;
  • iSCSI ապահովում;
  • Կլասիկ ինտերֆեյս և Windows 7 ծրագիր։
  1. Microsoft Releases Windows 7 and Windows Server 2008 R2 Ստուգված է օգոստոսի 7-ին 2016: