Bluetooth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bluetooth-ի լոգոն

Bluetooth – ինդուստրիալ մասնագիր (ստանդարտ) է անլար (ռադիո) անձնական ցանցերի (PANs) համար։ Bluetooth-ի միջոցով հնարավոր է իրար միացնել և տեղեկություններ փոխանակել այնպիսի սարքերի միջև ինչպիսիք են օրինակ բջջային հեռախոսները, ծնկադիր համակարգիչները, անձնական համակարգիչները, տպիչները, GPS ընդունիչները, թվային խցիկները և բազմաթիվ այլ։ Ստանդարտը ապահովում է անվտանգ և ողջ աշխարհում լիցենզիա չպահանջող կարճ-ալիքային ռադիո հաճախականության (2,4 ԳՀց) վրա։ Bluetooth-ի մասնագիրները պատրաստվում և լիցենզավորվում են Bluetooth Special Interest Group-ի կողմից։

Գործածումը[խմբագրել]

Տիպիկ Bluetooth USB ադապտեր, որն հաճախ անվանվում է «Բլյութուս դոնգլ»

Bluetooth-ը ստանդարտ է (կոմունիկացիոն պրոտոկոլ) նախատեսված հատկապես ցածր էներգիայի ծախսով, կարճ հեռավորությունների (կախված դասից 1, 10 կամ 100 մետր) վրա ինֆորմացիայի փոխանցման համար, որն իրականացվում է ցածր գին ունեցող ընդունահաղորդիչ չիպերի միջոցով[1] ։

Bluetooth-ը թույլատրում է նման չիպերով սարքերին հաղորդակցվել իրար հետ, երբ դրանք գնտվում են միմյանց տիրույթի մեջ։ Ռադիո հաղորդակցում օգտագործելու պատճառով սարքերի միջև ուղիղ տեսանելիության անհրաժեշտություն չկա՝ նրանք կարող են գտնվել նույնիսկ տարբեր սենյակներում, եթե բավարարում է ռադիո ազդանշանի հզորությունունը։

Դաս Առավելագույն թույլատրված հզորություն
մՎ(dBm)
Հեռավորությունը
(մոտավոր)
Class 1 100 մՎ (20 dBm) ~100 մետր
Class 2 2.5 մՎ (4 dBm) ~10 մետր
Class 3 1 մՎ (0 dBm) ~1 մետր
Տարբերակը Փոխանցման արագությունը
1.2 1 Մբիթ/վ
2.0 + EDR 3 Մբիթ/վ
WiMedia Alliance
(առաջարկված)
53 - 480 Մբիթ/վ

Տարբերակները և մասնագիրները[խմբագրել]

Bluetooth 1.0 և 1.0B[խմբագրել]

Bluetooth 1.1[խմբագրել]

Bluetooth 1.2[խմբագրել]

Bluetooth 2.0[խմբագրել]

Bluetooth 2.1[խմբագրել]

Bluetooth-ի ապագան[խմբագրել]

Բարձր արագության Bluetooth[խմբագրել]

Bluetooth 3.0[խմբագրել]

Գեր ցածր հզորության Bluetooth[խմբագրել]

Տեխնիկական ինֆորմացիա[խմբագրել]

Անվտանգություն[խմբագրել]

Առողջության վրա ազդեցությունը[խմբագրել]

Bluetooth-ում օգտագոծում է միկրոալիքային ռադիո հաճախականությունը 2.4 ԳՀց-ից 2.4835 ԳՀց հատվածում։ Մաքսիմալ ելքային հզորություններն են 100 մՎ, 2.5 մՎ և 1 մՎ համապտասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ դասի սարքերի համար։ Այսինքն առողջությանն հնարավոր վնասի չափով առաջին դասի սարքերը մոտ են բջջային հեռախոսներին, իսկ 2-րդ և 3-րդ դասի շատ ավելի քիչ վտանգ են ներկայացնում[2]։

Անվանումը և լոգոտիպը[խմբագրել]

Bluetooth-ն անվանվել է ի պատիվ 10-րդ դարի արքա Հարալդ Բլութուսի՝ Դանիայի և Նորվեգիայի արքայի։ Նա հայտնի է մինչև իր կառավարման շրջանն իրար հետ պատերազմող Նորվեգիայի և Դանիայի, ինչպես նաև ներկայիս Շվեդիայի Սկանիայի տարածաշրջանների ցեղերի միավորումով։ Հենց վերջին՝ Սկանիա ռեգիոնում է ստեղծվել Bluetooth տեխնոլոգիան, որը նույնպես պետք է միավորեր տարբեր տեխնոլոգիաներ և տարբեր դասի սարքեր, ինչպիսիք էին, օրինակ, անձնական համակարգիչները և բջջային հեռախոսները։[3] [4]

Հավանական է, որ իրականում անվանումն ընտրելու վրա ավելի մեծ ազդեցւոթյուն է ունեցել ոչ թե պատմական իրողությունը, այլ առասպելներում և նրանց հիման վրա գրված Վիկինգների մասին վեպերում Հերալդ արքայի ստեղծած պատկերը։

Bluetooth-ի լոգոտիպը գերմանական ռունաների ժամանկակից լատինական «H» և «B» տառերին համապատասխանող (Harald Bluetooth) H-rune.gif (Haglaz) և Runic letter berkanan.png (Berkanan) ռունաների միաձուլումն է։

Հղումներ աղբյուրներին[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • http://www.bluetooth.org - Bluetooth Special Interest Group-ի վեբկայքը (տեղադրված են նաև մասնագիրները)
  • http://www.bluetooth.com - Պաշտոնական վեբ-կայք, ուղղված օգտագործողների համար