Նոթբուք
Նոթբուք (անգլ.՝ notebook, բառացի՝ «բլոկնոտ», «նոթատետր»), դյուրակիր անհատական համակարգիչ, որի կորպուսի մեջ ընդգրկված են ստացիոնար համակարգչի տիպիկ բաղադրամասերը՝ էկրան, ստեղնաշար և մատնանշման սարք (սենսորային պանել կամ թաչփադ), գրպանային համակարգիչ, ինչպես նաև մարտկոց։ Նոթբուքներն ունեն փոքր չափսեր և քաշ, նոթբուքերի ինքնավար աշխատանքի ժամանակը լինում է 1-ից մինչև 15 ժամի սահմաններում։
Կառուցվածքը և կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար ունենում են բարակ LCD կամ LED էկրան, որի ստորին մասում տեղադրված է տառա-թվային ստեղնաշարը։ Էկրանը միաժամանակ ծառայում է որպես կափարիչ, որի շնորհիվ այն հարմար է տեղափոխման համար[1]։ Մինչև 2014 թվականը լափթոփը (ծնկադիր համակարգիչը) և նոթբուքը տարբերվում էին իրարից․ լափթոփը սովորաբար ավելի մեծ էր ու ծանր[2], սակայն այժմ երկուսի միջև այլևս էական տարբերություն չկա։
Դյուրակիր համակարգիչները սովորաբար օգտագործվում են տարբեր նպատակների համար, օրինակ, աշխատանքի, կրթության, խաղերի, Համացանցի, անձնական զբաղմունքների և ընտանեկան ժամանցի համար։
Ստանդարտ նոթբուքը համատեղում է համակարգչի բաղադրիչները, ներդիրները, արդյունքները և հնարավորությունները, ներառյալ ցուցադրման էկրանը, բարձրախոսները, ստեղնաշարը, կոշտ սկավառակը, օպտիկական սկավառակակիրը (օրինակ` touchpad կամ trackpad), պրոցեսոր, և հիշողության ծավալը։ Ժամանակակից դյուրակիր համակարգիչներն ունեն ինտեգրված վեբ-խցիկներ և ներկառուցված խոսափողներ, մինչդեռ շատերն ունեն նաև սենսորային էկրան։
Դյուրակիր համակարգիչները կարող են սնուցվել ներքին մարտկոցից կամ արտաքին սնուցման աղբյուրից։ Տարբեր մոդելի նոթբուքները ունեն տարբեր առանձնահատկություններ՝ ինչպիսիք են պրոցեսորի արագությունը և հիշողության ծավալը, տարբերվում են նաև նրանց արժեքները և օգտագործման ոլորտները։ Կախված օգտագործման նպատակներից, տարբեր են լինում դիզայնի տարրերը, ձևը, կառուցվածքը։
Տերմինոլոգիայի տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական համակարգիչ և նոթբուք տերմինները փոխարինվում են անգլերեն լեզվով շարժական համակարգիչը նկարագրելու համար, չնայած աշխարհի որոշ մասերում կարող են նախընտրելի մեկը կամ մյուսը։
«Նոութբուք» տերմինը առաջացել է մի փոքր ավելի ուշ, երբ արտադրողները սկսեցին արտադրել նույնիսկ ավելի փոքր դյուրակիր սարքեր, հետագայում կրճատելով դրանց քաշը, չափսերը, հասցնելով մոտավորապես A4 թղթի չափի։ Դրանք վաճառվում են որպես նարնջագույն նեթբուքներ, որպեսզի տարբերակվեն նոթբուքներից[3]։ Ակնհայտ է, որ 1990-ականների վերջերին արժեքները փոփոխվեցին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթբուք» հոդվածին։ |
|