Վինդոուզ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինդոուզ 10
Windows 10 Logo.svg
Տեսակ օպերացիոն համակարգ և վկայագրված ծրագրային ապահովում
Ստեղծող Մայքրոսոֆթ
Ծրագրային կոդ Փակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկում հոկտեմբերի 1, 2014
Առկա է բազմալեզու
Ինտերֆեյս Windows Runtime, Windows Forms, Windows Presentation Foundation, Windows API, DirectX, Universal Windows Platform, .NET Framework, Media Foundation և Metro
Արտոնագիր Արտոնագիր[1]
Զարգացման կարգավիճակ Ցուցադրական տեխնիկական տարբերակ
Նախորդ Windows 8.1
Կայք windows.com
Աղբյուր կոդ կոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
Microsoft Windows 10 Վիքիպահեստում

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգ է Մայքրոսոֆթ Վինդոուզ ընտանիքի հերթական տարբերակը է։ Ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, թողարկվելու է 2015 թվականի հուլիսի 29-ին։[2][3]

Առաջին անգամ 2014 թվականի ապրիլին Build կոնֆերանսի ժամանակ ցուցադրված Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը նպատակ ունի լրացնելու իրեն նախորդող Վինդոուզ 8 տարբերակի ինտերֆեյսի բացթողումները։ Այն նաև կաշխատի ավելի մեծ թվով սարքերի վրա, կառաջարկի և՛ սենսորային էկրաններով սարքերի, և՛ ավանդական համակարգիչների համար նախատեսված ինտերֆեյս, հնարավորություն կտա կրկին ունենալու Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի դիզայնի տարրերով Start menu, ունենալ վիրտուալ աշխատասեղաններ, թույլ կտա Windows Store-ից բեռնված ծրագրերը օգտագործել ավանդական պատուհանների տեսքով, նախկին ամբողջ էկրանով տարբերակի փոխարեն։

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մեկնարկային վահանակի վերամշակված տարբերակը՝ ներկայացված 2015 թվականի հունվարի 21-ին։[4]

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Մարի Ջո Ֆոլին հայտնեց, որ Microsoft ընկերությունը աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգի թարմացման վրա, որի անվանումն է Threshold։[5] Նման լինելով "Blue" տարբերակին (որը թողարկվեց որպես Վինդոուզ 8.1),[6] Threshold տարբերակը նախատեսված չէր որպես Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացում, այլ իրենից ենթադրում էր համակարգված «ալիք» Microsoft ընկերության բոլոր պլատֆորմաների և ծառայությունների համար և պլանավորվել է այն թողարկել 2015 թվականի գարնանը։ Ֆոլին հայտնել է նաև, որ նպատակներից մեկը եղել է Windows, Windows Phone և Xbox One հարթակների համար ստեղծել միասնական ծրագրեր (որոնք բոլորը կօգտագործեն նման Windows NT kernel).[5][7] Ավելի ուշ ենթադրվեց, որ Threshold անվանումը կլինի "Windows 9" օպերացիոն համակարգի անվանումը մինչև թողարկումը՞[8][9]

2014 թվականի ապրիլին, Build կոնֆերանսի ժամանակ Թերրի Միրոսնը ցուցադրել Վինդոուզ օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն էր ընձեռում գործարկել Windows Store ծրագրերը պատուհանների մեջ, ինչպես նաև ավանդական Start մենյու։ Նոր Start մենյուն վերադարձվել է Վինդոուզ 7-ի դիզայնին։ Առաջի վանդակում ծրագրերն են՝ ինչպես նախկինում, երկրորդ սյունակում Վինդոուզ 8 տարբերակի մետրո ծրագրերն են։[10][11] Microsoft ընկերությունը նաև ցուցադրեց "ունվերսալ Վինդոուզ ծրագրեր" կոնցեպտը, որը թույլ է տալիս Windows Runtime ծրագրերին աշխատել նաև Windows Phone 8.1 և Xbox One հարթակների վրա, հիմնականում նույն ծրագրային կոդը ունենալու շնորհիվ և այդպիսով օգտագործողին հնարավորություն տալով սինխրոնացնել օգտագործողի տվյալները և լիցենզիաները տարբեր սարքերի և հարթակների միջև։[10][12]

2014 թվականի հուլիսին Microsoft կորպորացիայի նոր գործադիր տնօրեն Սատյա Նադելլան պարզաբանում է, որ ընկերությունը պլանավորում է մշակել միասնական օպերացիոն համակարգ երեք հարթակների ու բոլոր չափերի էկրանների համար՝ շնորհիվ միասնական ծրագրային էկոհամակարգի ստեղծման։ Այնուամենայնիվ Նադելլա նշում է, որ այս ներքին փոփոխությունները չեն ազդի օպերացիոն համակարգիչ վաճառքի և մարկեթինգի վրա։[13][14] 2014 թվականի սեպտեմբերին Ինդոնեզիայի մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Դիանտորոն հաստատեց, որ Threshold տարբերակը Վինդոուզ 8 օպերացիոն համակարգի ներկա օգտագործողներին հասանելի կլինի անվճար։[7][15][16]

Threshold տարբերակը պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ որպես Վինդոուզ 10։ Ասվում է, որ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը լինելու է Microsoft կոպորացիայի ամենածավալուն հարթակը երբևէ, որը ներկայացնելու է մեկ միասնականացված հարթակ անհատական համակարգիչների, նոթբուքների, պլանշետների, բջջային հեռախոսների, բոլորը մեկում համակարգիչնեի համար։[9][17][18] Նշվել է նաև, որ Windows 10 օպերացիոն համակարգը ետ է բերելու օգտագործողների կողմից ավելի սիրված Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի միջերեսը՝ նպատակ ունենալով բարելավել առանց սենսորային էկրանների սարքերի համար մկնիկով և ստղնաշարով օպերացիոն համակարգի աշխատանքը և հակառակը՝ առանց դրանց։[2][19] Բացի այս ամենից, սենսորային էկրաններով սարքերի համար նախատեսված միջերեսը զարգացում է ապրում, ինչպես արդեն իսկ Վինդոուզ 10 համակարգում։[20] Փոփոխությունները ներկայացնելու ընթացքում Միրսոնը նշել է էլեկտրական մեքենաների համար երկու օպերացիոն համակարգերի՝ Վինդոուզ 7-ի, որպես առաջին սերնդի օպերացիոն համակարգ Toyota Prius hybrid ավտոմեքենայի համար և Windows 10՝ ամբողջովին էլեկտրական Թեսլա մեքենայի համար։[21]

Օպերացիոն համակարգը ստացել է ոչ թե 9, այլ 10 անվանումը, ինչի մասին Միրսոնը չի ցանկացել խոսել և ընդամենը նշել է, որ կապված է այն բանի հետ, թե ինչքան տարբեր են նրանց մոտեցումները, դա ճիշտ չի լինի։ Նա նաև կատակով ասել է, որ նրանք չէին կարող անվանել օպերացիոն համակարգը "Windows One" (հաշվի առնելով գոյություն ունեցող Xbox One և OneDrive) անվանումները, քանի որ արդեն իսկ այն գոյություն ուներ Վինդոուզ 1.[9] Այնուամենայնիվ քննադատները պնդում են (որպես աղբյուր նշելով Reddit կայքի օգտատիրոջ, ով հավաստիացնում է, թե աշխատում է Microsoft կորպորացիայում), որ Վինդոուզ 9-ից անցում կատարելու որոշումը կապված է Վինդոուզ 95 և 98 օպերացիոն համակարգերը ճանաչելու համար ստեղծված ծրագրերի առաջացրած խնդիրներից խուսափելու համար։ Ավելի ուշ այս ենթադրությունը ապացուցվել է պարզաբանումներով։[22][23]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կթողարկվի 2015 թվականի հուլիսի 29-ին, սակայն այն վերջնական օգտագործողներին կարող է հասանելի լինել փուլ առ փուլ՝ սկզբում Windows Insider ծրագրի ավելի քան 5 միլիոն[24] մասնակիցներին, իսկ հետագա մի քանի օրերի ընթացքում ավելի շատ օգտագործողների՝ նպատակ ունենալով հասնել մինչև 1 միլիարդ համակարգիչների[3]։

Windows Insider[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft ընկերությունը ներկայացրել է "Windows Insider" ծրագիրը, որի մասնակիցները ստանում են Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի դեռ չթողարկված տարբերակները, ինչը թույլ է տալիս ընկերությունների ավելի շատ գնահատում իրականացնել օպերացիոն համակարգի մշակման ընթացքում։ Նախկինում այս գործընթացը տեղի էր ունենում բետա տարբերակի թողարկումից հետո, իսկ այժմ ցանկացած ոք կարող է օգտագործել չթողարկված տարբերակը և կարծիք, բողոք կամ առաջարկություն ներկայացնել այդ նպատակով ստեղծված "Feedback" (հայ.՝ հետադարձ կապ) ծրագրի միջոցով։[25][26][27]

Տեխնիկական ցուցադրական տարբերակը Windows Insider ծրագրում գրանցված ծրագրավորողների, ադմինիստրատորներ և պարզապես հետաքրքրված մարդկանց դատին հանձնելու համար թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, որը հիմնականում նպատակ ունի կազմակերպությունների և էնտուզիազտ օգտագործողների օգնությամբ տեստավորել Վինդոուզ 10-ը։ Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի մասին հետագա նորությունները ցուցադրվել են Build 2015 կոնֆերանսում։[2][20]

Հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերեսը և աշխատանքային սեղանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինդոուզ 10 օպերացիոն համակարգի միջերեսը մշակված է հիմնականում այնպես, որ այն հարմարվի սարքի տեսակին, առկա սարքերին՝ առաջարկելով «ճիշտ հնարավորություններ ճիշտ սարքի համար և ճիշտ ժամանակին»։ Ոչ սենսորային էկրաններով սարքերի համար նախկինում հայտնի Start menu-ի տեսքը օգտագործվում է որպես աշխատանքային սեղանի ինտերֆեյսի մի մաս՝ ընդգրկելով ավանդական ցուցակներ և մետրո ծրագրեր։ Նոր «վիրտուալ աշխատանքային սեղան» ֆունկցիան նույնպես ավելացվել է այս տարբերակում, ինչը նման է OS X օպերացիոն համակարգի նմանատիպ ֆունկցիային։[2][28]

Start էկրանը դեռևս օգտագործվում է սենսորային էկրանով սարքերի միջավայրում, բայց այժմ ձախ մասում ավելացված վանդակում կարելի է տեսնել ծրագրերի նշաններ, "բոլոր ծրագրերը" ստեղնը։[2][28] "Continuum" բրենդավորումով Վինդոուզ 10 օպերացիոն համակարգը պարունակում է նաև սահուն ձևափոխում սենսորային էկրաններով սարքերից ոչ սենսորային էկրանների, երկֆունկցիոնալ սարքերի համար, որոնց միացվում է նաև ստեղնաշար։ Երբ սարքին միացվում է ստեղնաշար, համակարգը հարցնում է օգտատիրոջը, մնա արդյոք սենսորային միջերեսը, թե փոխվի ստեղնաշարով օգտագործելուն ավելի հարմար տեսքի։[19]

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման (անգ.՝ Console) ծրագրերը, ինչպիսին օրինակ Command Prompt-ն է, այժմ հնարավորություն են տալիս մի շարք փորձարարական ֆունկցիաներ փոփոխել։[2][20][29]

Կարդացեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.microsoft.com/en-us/Useterms/OEM/Windows/10/Useterms_OEM_Windows_10_Russian.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Windows 10 is the official name for Microsoft's next version of Windows»։ The Verge։ Vox Media։ սեպտեմբերի 30, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  3. 3,0 3,1 http://blogs.windows.com/bloggingwindows/2015/07/02/windows-10-preparing-to-upgrade-one-billion-devices/
  4. http://news.microsoft.com/windows10story/
  5. 5,0 5,1 «Microsoft codename 'Threshold': The next major Windows wave takes shape»։ ZDNet։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  6. «Is 'Windows Blue' a set of coordinated updates for all Microsoft products?»։ PC World։ IDG։ փետրվարի 8, 2013։ Վերցված է հոկտեմբերի 19, 2013 
  7. 7,0 7,1 «Leaked ‘Windows 9’ screenshots offer a closer look at the new Start Menu»։ The Verge։ Vox Media։ հուլիսի 21, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  8. Bowden Zac (օգոստոսի 23, 2014)։ «Windows 9 (Threshold): What's in a name?»։ WinBeta։ Վերցված է հոկտեմբերի 02, 2014 
  9. 9,0 9,1 9,2 Oremus Will (սեպտեմբերի 30, 2014)։ «Windows 8 Was So Bad That Microsoft Is Skipping Windows 9»։ Slate։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  10. 10,0 10,1 «Rejoice! The Start menu is coming back to Windows»։ PC World։ IDG։ ապրիլի 2, 2014։ Վերցված է ապրիլի 2, 2014 
  11. «Future Windows 8.1 update will finally bring back the Start menu»։ Ars Technica։ ապրիլի 2, 2014։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  12. «Microsoft's universal Windows apps run on tablets, phones, Xbox, and PCs»։ PC World։ IDG։ Վերցված է ապրիլի 5, 2014 
  13. «Nadella Raises Eyebrows With Plans to 'Streamline' Windows»։ PC Magazine։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  14. «Why did Microsoft choose Windows 10 instead of Windows 9?»։ Techradar։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  15. «Leaked Windows 9 screenshots reveal the future of the desktop»։ The Verge։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  16. «Microsoft Indonesia president: Windows 9 will be free to Windows 8 owners»։ PC World։ սեպտեմբերի 28, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  17. «Microsoft reveals Windows 10»։ Seattle Times։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  18. «Why is it called Windows 10 not Windows 9?»։ ExtremeTech։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  19. 19,0 19,1 «Watch how Windows 10 works with touch interfaces»։ The Verge։ Vox Media։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  20. 20,0 20,1 20,2 «Microsoft’s Windows 10 event in San Francisco: Updated live blog»։ ExtremeTech։ սեպտեմբերի 30, 2014։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  21. «If Windows 10 is the Tesla to the Windows 7 Prius, what was Windows 8?»։ The Verge։ Vox Media։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  22. «Windows 10 May Have Gotten Its Name Because of Lazy Coders»։ Gizmodo։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  23. «Is this why Microsoft named it Windows 10?»։ CNET։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  24. http://microsoft-news.com/windows-insider-program-now-includes-more-than-5-million-users/
  25. «Windows 10: Microsoft hits a turbo button to get back to business»։ The Verge։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  26. «Windows 10 Technical Preview now available to download»։ The Verge։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  27. «Microsoft launches Windows Insider Program to get Windows betas»։ Ars Technica։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  28. 28,0 28,1 «Microsoft Unveils Windows 10 with New Start Menu»։ Tom's Guide։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014 
  29. «Windows 10 command prompt finally gets dragged into the 21st century»։ Ars Technica։ Վերցված է սեպտեմբերի 30, 2014