Microsoft OneDrive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microsoft OneDrive
Изображение логотипа
Տեսակcloud storage? և file manager?
ՀեղինակՄայքրոսոֆթ
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
ՕՀՎինդոուզ, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Windows Phone, Xbox 360 system software? և Xbox One
Առկա էաֆրիկաանս, ալբաներեն, ամհարերեն, արաբերեն, հայերեն, ասսամերեն, ադրբեջաներեն, բենգալերեն, բասկերեն, բելառուսերեն, բոսնիերեն, բուլղարերեն, կատալաներեն, Սորանի, շէրոքի լեզու, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, բրիտանական անգլերեն, ամերիկյան անգլերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գալիսերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, Hausa?, եբրայերեն, հինդի, հունգարերեն, իսլանդերեն, իգբո լեզու, ինդոնեզերեն, իռլանդերեն, կոսա, զուլուսերեն, իտալերեն, ճապոներեն, K’iche’?, կաննադա, ղազախերեն, կհմերերեն, ռուանդերեն, սվահիլի, կոնկանի, կորեերեն, ղրղզերեն, լատիշերեն, լիտվերեն, լյուքսեմբուրգերեն, մակեդոներեն, մալայերեն, մալայլամ, մալթայերեն, մաորի, մարաթհի, մոնղոլերեն, նեպալերեն, նորվեգերեն, օրիա, պարսկերեն, լեհերեն, բրազիլական պորտուգալերեն, եվրոպական պորտուգալերեն, փենջաբերեն, կեչուա լեզուներ, ռումիներեն, ռուսերեն, գելական շոտլանդերեն, սերբերեն, հյուսիսային սոթո, տսվանա, Պարզեցված չինարեն, սինդհի, սինհալերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, տաջիկերեն, թամիլերեն, թաթարերեն, տելուգու, թայերեն, տիգրայի, դասական չինարեն, թուրքերեն, թուրքմեներեն, ուկրաիներեն, Ուրդու, ույղուրերեն, ուզբեկերեն, վալենսերեն, վիետնամերեն, վալլիերեն, Wolof? և յորուբա
Լույս տեսավ՝օգոստոսի 1, 2007
Վերջին կայուն տարբերակ13.5.6552.9122
Կայքonedrive.live.com(անգլ.)
Commons-logo.svg Microsoft OneDrive Վիքիպահեստում

Microsoft OneDrive (կրճատ— OneDrive; ավելի ուշ SkyDrive) —ֆայլերի ամպային պահոց՝ ստեղծված 2007 թվականի ապրիլին, որը ղեկավարվում է Microsoft[1][2][3] ընկերության կողմից։ Windows Live-ի առցանց ծառայությունների մաս է կազմում։

2014 թվականի հունվարին Մայքրոսոֆթ ընկերությունը հայտարարեց ամպային ծառայության SkyDrive անվան փոփոխությունը OneDrive-ի։ Ապրանքանիշի անվանափոխության անհրաժեշտությունը առաջացել է բրիտանական հեռարձակում իրականացնող British Sky Broadcas[4] ընկերության դատական հայցի պատճառով։ 2014 թվականի փետրվարի 20-ին պաշտոնապես գործարկվել է Microsoft OneDrive-ն, և այդ նույն ժամանակ դադարեց գոյություն ունենալ SkyDrive-ն[5]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • OneDrive ծառայությունը հնարավորություն է տալիս պահպանել մինչև 15 ԳԲ տեղեկույթ (կամ 25 ԳԲ այն օգտատերների համար, որոնք անվճար թարմացումների իրավունք ունեն[6]) կարգավորված ստանդարտ պանակների միջոցով[7]։
  • Լուսանկարների համար նախատեսված է նախադիտում էսքիզների տեսքով, ինչպես նաև սլայդների տեսքով[7]։
  • Ուինդոուզ 8-ի օգտատերերի համար հասանելի է 25 ԳԲ։
  • Բոլոր ֆայլերի և պանակների համար կարելի է որոշել հասանելիության մակարդակը՝ բացառապես անձնականից մինչև հանրային[7]։
  • Թողարկվել է հաճախորդային ծրագրեր Android, iOS, Windows Phone, Windows, Xbox[8][8][11] (այդ թյում նաև Windows 8) OS X, MeeGo 1.2 Harmattan, Symbian Belle օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Office Online-ի աջակցություն OneDrive-ում։ Սա թույլ է տալիս օգտատերերին բեռնել, ստեղծել, խմբագրել և փոխանակվել Microsoft Office-ի փաստաթղթերով անմիջապես վեբ-դիտարկիչից։ Օգտատերերը կարող են ստեղծել, դիտել և խմբագրել Word, Excel, PowerPoint и OneNote ծրագրերի փաստաթղթերը անմիջապես դիտարկիչում։

Ծառայության ակնհայտ առավելությունն է ֆայլերի զետեղումը հասարակ քաշել-բաց թողնելու եղանակով կամ վեբ ծրագրի կիրառմամբ։

Աջակցվող ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

OneDrive-ն աջակցում է PDF ձևաչափի դիտում, ինչպես նաև ODF ստանդարտը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]