Ասսամերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Ասսամերեն
অসমিয়া
Oxomiya in Oxomiya Lipi.svg
Ցուցանակ ասսամերենով
Տեսակ լեզու
Ենթադաս բենգալա-ասսամական լեզուներ
Երկրներ Հնդկաստան Հնդկաստան
Բութան Բութան
Բանգլադեշ Բանգլադեշ
Պաշտոնական կարգավիճակ Ասսամ
Խոսողների քանակ 17 000 000 մարդ
Լեզվակիրների թիվը 15 մլն
Դասակարգում

Հնդեվրոպական ընտանիք

Հնդիրանական ճյուղ
Հնդարիական խումբ
Արևելյան ենթախումբ
Ասսամերեն
Գրերի համակարգ Բենգալական գիր
IETF as
ԳՕՍՏ 7.75–97 ասա 060
ISO 639-1 as
ISO 639-2 asm
ISO 639-3 asm

Idioma asamés.png
Լեզվի տարածվածությունը
Assamese language Վիքիպահեստում

Ասսամերեն կամ ասսամ (բենգալերեն অসমিয়া Ôxômiya), Հնդկաստանի հնդարիական ենթախմբի հնդիրանական խմբի հնդեվրոպական լեզուների թվին է պատկանում, մոտ է բենգալերենին և օրիային։ Ասսամերենը Հնդկաստանի Ասսամ նահանգի պաշտոնական լեզուն է[1]։

Աշխարհագրական տարածում և կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամերենով խոսում են մոտավորապես 20 մլն. մարդ։ Տարածված է հիմնականում հյուսիս-արևելյան Հնդկաստանում՝ Ասսամ, Մեգհալայա, Արունաչալ Պրադեշ նահանգներում։ Ասսամերեն կրողներ են նաև Բանգլադեշում և Բութանում։ Ասսամերենով են խոսում Բրահմապուտրա գետի հովիտներում. արևմուտքում, նախկին Կուչ-Բեհար նահանգի սահմաններից մինչև արևելքի Դիբրուգարհ քաղաքը[1]։

Լեզվի կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամերենի կազմավորումը սկսվում է 10-11-րդ դարերում։ Ասսամերենը մոտ է բենգալերեն և օրիյա լեզուներին։ Բոլոր երեք լեզուներն էլ առաջացել են մահաթհի լեզվից։ Էական ազդեցություն է ունեցել մահաթհի-ապաբխրանշան։ Ասսամերենը իր պատմության ընթացքում կրել է նաև Տիբեթա-Բիրմայական լեզուների և ավստրո-ասիական լեզվաընտանիքի ազդեցությունը։ 1228 թվականին ահոմների գրավումից հետո ասսամերենը մեծ թվով բառեր է փոխառել ահոմերենից (շաներեն կամ շան լեզու)։ Ասսամում վիշնայիզմի կրոնական գրականության տարածմամբ ասսամերեն լեզուն հարստացել է սանսկրիտերենի բառապաշարով։

Ասսամերեն վանկային տառերը շատ նման են բենգալերենին։ Ասսամերեն վանկային այբուբենը, որը ծագում է հին հնդկական բրահմայի գրերից, վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամերենը բաժանվում է երկու ճյուղի՝ արևելյան և արևմտյան։ Ասսամերենով գրված գրականությունը հիմնվել է արևելյան դիալեկտի վրա։ Ասսամերենի ժամանակակից հնչյունաբանությանը բնորոշ է սինհարմոնիզմը։ Բառակազմությունն իրականացվում է բառերի համադրությամբ, վերջածանցներով և նախածանցներով։ Գոյականները բաժանվում են 4 խմբի։ Շնչավորներին վերաբերվող բառերը սեռին համապատասխան բաժանվում են արական և իգական սեռերի, ընդհանուր սեռին վերաբերվում են այն բառերը, որոնց սեռային պատկանելության մասին չի շեշտվում[2]։

Գիր-գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամերենով առաջին գրական հիշատակություններ կան մ.թ. 14-րդ դարում Բուլափհնարայանա արքայի տիրապետության ժամանակ։ Ասսամերեն գրական լեզվի հիմքը դրել է Շահկարդևը (1449-156915-րդ դարից կան ասամերենով գրված աշխատություններ բժշկության մասին, դրամատիկական ստեղծագործություններ, կրոնական բանաստեղծություններ, Մահաբհարաթայի և Ռամայանայի թարգմանություններ և պատմական վավերագրություններ[1]։

Անգլիայի գաղութատիրության շրջանում ընդմիջվում է ասսամերեն գրականության զարգացումը, քանի որ պետական լեզուն դառնում է բենգալերենը։

Ասսամերենով առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1813 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Индия, Ассамский [1]
  2. Бабакаев В.Д. Ассамский язык. М. – Л., 1961
  3. С. А. Маретина. Народы Южной Азии, М., 1963
  4. Medhi Kaliran, Assamese grammar and origin of the Assamese language, Gauhati, 1936։
  5. Kakati B., Assamese, its formation and development, Gauhati, 1941;
  6. Sarma G., Assame-se-English dictionary, Shillong, 1957;
  7. Sarma G.English-Assamese dictionary, Calcutta — Jorhat, 1957.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Энциклопедия Кругосвет, АССАМСКИЙ ЯЗЫК
  2. Бабакаев В.Д. Ассамский язык. М. – Л., 1961