Jump to content

Սանսկրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սանսկրիտերենից)
Սանսկրիտ
Տեսակհին լեզու և մակրոլեզու
ԵնթադասOld Indo-Aryan?
Երկրներ Հնդկաստան[1]
Խոսողների քանակ2212 մարդ (1971)[2], 6106 մարդ (1981)[2], 49 736 մարդ (1991)[2], 14 135 մարդ (2001)[2] և 26 490 մարդ (2011)[3]
Գրերի համակարգԴևանագարի[4], Կաննադա, Vatteluttu?, Sharada?, Siddhaṃ?, Nandinagari? և Նագարի գիր
IETFsa
ԳՕՍՏ 7.75–97сан 581
ISO 639-1sa
ISO 639-2san
ISO 639-3san
 Sanskrit Վիքիպահեստում

Սանսկրիտ (դեվանգարի։ संस्कृता वाच्, saṃskṛtā vāk, «գրական լեզու»), Հնդկաստանի հին գրական լեզու՝ իր բարդ սինթետիկ քերականությամբ։ Սանսկրիտ բառը նշանակում է «մշակված, կատարյալ»[5]։ Սանսկրիտով գրված ամենավաղ գրական հուշարձանների տարիքը հասնում է մինչև 3,500 տարեկանի (մ.թ.ա. II հազարամյակ)։

Տարածվածությունը։ Բարդությունն ու հարստությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Հնդկաստանում իբրև ժայռագիր լեզուներից մեկը[6] սկսած մ. թ. ա. I դարից մինչ մ. թ.[7]: Սանսկրիտը չպետք է դիտարկել իբրև որևէ ժողովրդի լեզու, այլ որոշակի մշակույթի լեզու, որը բացառապես տարածված է սոցիալական ընտրանու միջավայրում, ամենաքիչը սկսած անտիկ շրջանից[8][9][10][11]։

Այս մշակույթը գլխավորապես ներկայացված է հինդուիստական կրոնական տեքստերում, և, ինչպես լատիներենն ու հունարենը Արևմուտքում, սանսկրիտն էլ Արևելքում հաջորդ դարաշրջաններում դարձավ գիտնականների և կրոնական գործիչների միջմշակութային հաղորդակցության լեզուն։ Ներկայումս Հնդկաստանի պաշտոնական 22 լեզուներից մեկն է[12]։ Սանսկրիտի քերականությունը չափազանց բարդ է և արխայիկ, գտնում են, որ սանսկրիտն աշխարհի թեքական լեզուներից մեկն է։ Սանսկրիտի բառապաշարը հարուստ է և ոճաբանորեն բազմակերպ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ScriptSource - India
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://web.archive.org/web/20090411183701/http://www.censusindia.gov.in/Census_Data_2001/Census_Data_Online/Language/Statement5.htm
  3. http://www.censusindia.gov.in/2011Census/Language-2011/Statement-1.pdf
  4. Before Babel — 1992.
  5. Кочергина В. А. Санскрит. — М.: Академический проект, 2007. — С. 3. — ISBN 978-5-8291-0851-9
  6. Г. М. Бонгард-Левин, Г. Ф. Ильин. Индия в древности. М., 1985. — Стр.23.
  7. БСЭ. Статья «Санскрит».
  8. Սկզբնապես սանսկրիտը կիրառվում էր իբրև քրմական դասի ընդհանուր լեզու, այն դեպքում, երբ կառավարող վերնախավը նախընտրում էին խոսել պրակրիտիիով։ Վերջնականապես սանսկրիտը դառնում է կառավարող վերնախավի լեզուն արդեն ուշ անտիկ ՝ Գուպտերի (IV—VI դդ.)դարաշրջանում։ Այսպես, գտնում են, որ սանսկրիտ գրականության հիմնական մասը գրվել է հենց Գուպտյան կայսրության դարաշրջանում
  9. Տե՛ս. Г. М. Бонгард-Левин, Г. Ф. Ильин. Индия в древности. М., 1985. — Стр.24,39.
  10. Տե՛ս Бэшем А. Л. Чудо, которым была Индия, пер. с англ. М., 1977
  11. Տե՛ս В. А. Кочергина. Учебник санскрита. М., Филология. 1994 — Вступление.
  12. Конституция Индии Արխիվացված 2018-01-27 Wayback Machine, стр. 330, ВОСЬМОЕ ПРИЛОЖЕНИЕ к Статьям 344 (1) и 351. Языки.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանսկրիտ» հոդվածին։