Քերականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերականությունը լեզուն կառավարող կանոնների ուսումնասիրությունն է։ Որևէ լեզուն կառավարող կանոնների բազմությունը կոչվում է այդ լեզվի քերականություն, այսպիսով՝ ամեն լեզուն կարող է ունենալ իր առանձնահատուկ քերականությունը։ Քերականությունը կարող է օգտագործվել երկու տարբեր իմաստներով՝ որպես կանոնների բազմություն և որպես այդ կանոնների ուսումնասիրությունը։

Քերականությունը լեզվի ընդհանուր ուսումնասիրության՝ լեզվաբանության, մաս է։ Քերականությունը նաև լեզուն ըմբռնելու միջոց է։

Այցելեք նաև[խմբագրել]