Jump to content

Սերբական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական Հանրապետություն
Սերբական Հանրապետության դրոշ Զինանշան


ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀիմնՍերբական Հանրապետության օրհներգ
ԿարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի վարչական բաժանում
Մտնում էԲոսնիա և Հերցեգովինա
ՎարչկենտրոնՍարաևո և Բանյա Լուկա
ԲԾՄ355 մետր[1]
Օրենսդրական մարմինՍերբական Հանրապետության ժողովրդական սկուպշչինա
Պաշտոնական լեզուներսերբերեն, բոսնիերեն և խորվաթերեն
Բնակչություն1 228 423 մարդ (2013)
Տարածք24 857 կմ²
Հիմնադրված էհունվարի 9, 1992 թ.
Սահմանակցում էԲոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Սարաևոյի շրջան և Brčko District?
Ժամային գոտիUTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
ՓոխարինեցRepublika Srpska?
ISO 3166-2 կոդBA-SRP

Սերբական Հանրապետություն (սերբ.՝ Република Српскa), Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող երկու սահմանադրական և իրավական տարածքներից մեկը (մյուս տարածքը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունն է)։

Այն ունի իր առանձին տնտեսվարող սուբյեկտները, որոնք հիմնականում ինքնավար են։ Իրավական այս դաշնության մայրաքաղաքը դե ֆակտո կերպով ընդունված է համարել Բանյա Լուկան։

Սերբախորվաթերեն պետության անվանումը թարգմանվում է «Սերբական Հանրապետություն» (Република Српска)։ Չնայած դրան, մյուս պաշտոնական լեզուներով երկրի անվանումը թարգմանվում է նաև որպես Սերբ Հանրապետություն կամ Բոսնիական սերբ Հանրապետություն։

2014 թվականին մամուլին տված հարցազրույցում Բոկան Դրագոսլավը նշել է, որ երկրի իսկական անվանումը պետք է լինի «Սրպսկայի Հանրապետություն»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տարածքային կազմակերպության և տեղային ինքնակառավարման մարմինների սահմանած օրենքների, որոնք ընդունվել են 1994 թվականին, Սերբական Հանրապետությունը (կամ Սրպսկայի Հանրապետությունը) բաժանվում է 80 շրջանների (մունիցիպալիտետների)։

Դրանից հետո, ըստ Դեյթոնի Խաղաղության համաձայնագրի ընդունվեց Սերբական Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումը, որի համաձայն երկիրը բաժանվում էր 63 շրջանների։

Խոշորագույն քաղաքը և մայրաքաղաքը Բանյա Լուկան է։ Ըստ 2013 թվականի արդյունքների, Սերբական Հանրապետության խոշոր քաղաքներն են[2]՝

Սերբական Հանրապետության խոշոր քաղաքներ (2013)

Բանյա Լուկա
Բանյա Լուկա
Բիյելյինա
Բիյելյինա
Պրիյեդոր
Պրիյեդոր

N քաղաք շրջան քաղաքաբնակչություն

Դոբոյ
Դոբոյ
Գրադիշկա
Գրադիշկա
Տրեբինյե
Տրեբինյե

1 Բանյա Լուկա Բանյա Լուկա քաղաք 199,191
2 Բիյելյինա Բիյելյինա քաղաք 114,663
3 Պրիյեդոր Պրիյեդոր քաղաք 97,588
5 Դոբոյ Դոբոյ քաղաք 77,223
4 Պատմական Սարաևո Պատմական Սարաևո քաղաք 76,569
7 Զվորնիկ Զվորնիկ քաղաք 63,386
6 Գրադիշկա Գրադիշկայի շրջան 56,727
8 Տեսլիչ Տեսլիչի շրջան 41,904
10 Պրնյավոր Պրնյավորի շրջան 38,399
9 Տրեբինյե Տրեբինյե քաղաք 37,385
11 Դերվենտա Դերվենտայի շրջան 30,177
12 Ֆոչա Ֆոտայի շրջան 29,811

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Preliminary Results of the 2013 Census of բնակչություն՝, Households and Dwellings in Bosnia and Herzegovina» (PDF). Agency for Statistics of Bosnia and Herzegovina. 2013 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբական Հանրապետություն» հոդվածին։