Jump to content

Լակտաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լակտաշի (այլ կիրառումներ)
Քաղաք
Լակտաշի
բոս․՝ Laktaši, սերբ.՝ Лакташи / Laktaši, խորվ.՝ Laktaši
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանԲանյա Լուկա
ՀամայնքԼակտաշի (համայնք)
ՔաղաքապետՏոպոլովիչ Միլովան(Topolović Milovan)[1]
Մակերես387 կմ²
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն5879[2] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս74 480
Պաշտոնական կայքlaktasi.net
Լակտաշի (Բոսնիա և Հերցեգովինա)##
Լակտաշի (Բոսնիա և Հերցեգովինա)

Լակտաշի (բոս․՝ Laktaši, սերբ.՝ Лакташи / Laktaši, խորվ.՝ Laktaši), քաղաք, Սերբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն համայնքի կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայից 15 կմ դեպի հյուսիս։

Քաղաքը բաժանված է 11 համայնքների։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 5 879 մարդ, իսկ համայնքի բնակչություն՝ 36 848 մարդ[2]։

Այս շրջանի բնակչության մասին առաջին տեղեկությունները թվագրվում են քարե դարի սկզբից (մ․թ․ա․ 150000)։ Այդ ժամանակաշրջանի հնագիտական օբյեկտները գտնվում են ոչ բարձր բլուրների վրա՝ Վրբաս գետի մոտակայքում։ Այդ բնակավայրը տեղակայված է եղել քաղաքի կենտրոնում։

Հռոմեացիներն այս համայնքը նվաճել են մ. թ. 9 թվականին։ Քաղաքը տեղակայված էր երկու գավառների՝ Դալմաթիայի և Պանոնիայի սահմանին։ Տեղի իլլիրիական բնակչությունն ապրել է քաղաքներում։ Հռոմեացիները կառուցվել են ռազմային ճամբար և տնտեսական նշանակության օբյեկտներ։ Միջին դարերում Լակտաշին գրավվել է օստգոթերի, ավարների և սլավոնների կողմից, իսկ XII դարի սկզբին այս տարածքը դարձել է Հունգարիայի թագավորության մի մասը։

XVI դարի սկզբին այս տարածքը նվաճվել է թուրքերի կողմից, և մնացել է նրանց տիրապետության տակ հաջորդ 350 տարիներին։ Այս շրջանը Թուրքիայի համար շատ մեծ նշանակություն ուներ որպես Ավստրիայի հետ սահման, և այդ իսկ պատճառով թուրքերն իրականացնում էին սերբերի բռնի տեղափոխումը Հերցեգովինայի և Չեռնոգորիայի արևելյան լեռնային հատվածներից դեպի Պոտկոզարյե։

1878 թվականից Բոսնիա և Հերցեգովինան դարձել է Ավստրո-Հունգարիայի կայսրության մասնիկը։ 1883 թվականից հետո Պոտկոզարյա շրջանում բնակություն են հաստատել իտալացիները, գերմանացիները, ուկրաինացիները և լեհերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]