Դոբոյ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոբոյ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դոբոյ | |||
բոս․՝ Grad Doboj սերբական կիրիլիցա՝ Град Добој | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Համայնք | Սերբական Հանրապետություն[1] | ||
Հիմնադրված է | հունիսի 28, 1415 թ. | ||
Մակերես | 648 կմ² | ||
ԲԾՄ | 143 մետր | ||
Բնակչություն | 68 514 մարդ (2013)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 053 | ||
Փոստային դասիչ | 74000 | ||
Պաշտոնական կայք | doboj.gov.ba(սերբ.) | ||
| |||
Դոբոյ (բոս․՝ Doboj, սերբ.՝ Добој / Doboj, խորվ.՝ Doboj, dôboj[3]), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսում, Սերբական Հանրապետությունում։ Գտնվում է Բոսնա գետի մոտ։ Երկաթուղային խոշոր հանգույց է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Դոբոյը հիշատակվել է 1415 թվականին Դուբրովնիկի հանրապետության փաստաթղթերից մեկում, չնայած հնագիտական պեղումները վկայում են, որ ժամանակակից քաղաքի տարածքում գտնվող բնակավայրը գոյություն է ունեցել դեռ քարե դարում։ Մեր թվարկության 1-ին դարում ներկայիս Դոբոյի շրջակայքում գոյություն է ունեցել հռոմեական ռազմական ճամբար (կաստրում) և բնակավայր (լատին․՝ Canabea)։ 6-րդ դարում սլավոնների գալստից հետո բնակավայրը դարձել է Ուսորայի մի մասը։
Դոբոյի ամրոցն առաջին անգամ կառուցվել է 13-րդ դարի սկզբին, ապա ընդարձակվել է 1415 թվականին, 1476 թվականին ենթարկվել է թուրքերի ճնշումներին, 1490 թվականին կրկին ընդլայնվել է։ Ամրոցը երկար ժամանակ խոչընդոտ է հանդիսացել հյուսիսից եկող նվաճողների համար. սկզբում հունգարացիների, իսկ հետո Հաբսբուրգների կայսրության։ Դոբոյի շրջակայքում շատ մարտեր են տեղի ունեցել, մինչև որ քաղաքը Բոսնիայի և Հերցեգովինայի հետ միասին 1878 թվականին դարձել է Ավստրո-Հունգարիայի մաս։
Առաջինն համաշխարհային աշխարհամարտի ժամանակ Դոբոյում է տեղակայվել սերբերի համար ավստրիական ամենախոշոր ճամբարը, որտեղ եղել է շուրջ 46 հազար մարդ[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոբոյը պարտիզանական շարժման կարևոր կենտրոն էր։ Ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 17-ին։
Բոսնիական պատերազմի ժամանակ քաղաքը, որը վերահսկում էին սերբերը, գնդակոծել են բոսնիական և խորվաթական զորքերը։ Դեյտոնական համաձայնագրի համաձայն՝ Դոբոյը ներառվել է Սերբական Հանրապետության կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]1971-1991 թվականներին Դոբոյի ընդհանուր բնակչությունը՝
Մարդահամարի տարի | Ընդամենը | Սերբեր | Բոսնիացիներ | Խորվաթներ | Հարավսլավացիներ | Այլ |
---|---|---|---|---|---|---|
1991 | 102 549 | 39 820 (38,83%) | 41 164 (40,14%) | 13 264 (12,93%) | 5 765 (5,62%) | 2 536 (2,47%) |
1981 | 99 548 | 39 224 (39,40%) | 35 742 (35,90%) | 14 522 (14,58%) | 8 064 (8,10%) | 1 996 (2,00%) |
1971 | 88 985 | 39 884 (44,82%) | 32 418 (36,43%) | 14 754 (16,58%) | 1 124 (1,26%) | 805 (0,90%) |
Քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքում բնակվել է 27 498 մարդ, որոնցից 11,154-ը (40,56%) եղել են բոսնիացիներ, 8,011-ը (29,13%) սերբ էին, 4,365 (15,87%) անվանել են իրենց հարավսլավիացիներ, իսկ 2 714 (9.87%)՝ խորվաթներ։
Այսօր քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը սերբ է։
Քաղաքի բնակչությունը 2013 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 26 987 մարդ, համայնքինը `77 223 մարդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Constitution of Bosnia and Herzegovina (բոսն.)
- ↑ 2013 population census in Bosnia and Herzegovina
- ↑ Mangold, Max (2005). Das Aussprachewörterbuch (German) (6th ed.). Mannheim: Dudenverlag. էջ 279. ISBN 9783411040667.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bosnia and Herzegovina Railways Public Corporation: Contact
- ↑ Paravac, Dušan (1970). Logor smrti [(Hronika o austrougarskom logoru interniraca u Doboju 1915-1917. godine) (Undetermined). Doboj: "Glas komuna".
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)