Ֆոչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆոչա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Զինանշան
Foča (grb).svg

Foča – Panorama.jpg
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Մակերես208 կմ²
ԲԾՄ442 մետր
Բնակչություն12 334 մարդ (2013)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+1
Հեռախոսային կոդ58
Փոստային դասիչ73300
Պաշտոնական կայքopstinafoca.rs.ba
##Ֆոչա (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Ֆոչա (բոս․՝ Foča, սերբ.՝ Фоча / Foča, խորվ.՝ Foča), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում, Դրինա գետի ափին: 1994-2004 թվականներին քաղաքը կոչվել է Սրբինյե (Srbinje/Србиње): Ֆոչայի շրջանի վարչական կենտրոնն է:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցով հին աշտարակ Ֆոչեում

Ֆոչան գտնվում է Չեռնոգորիայի և Սերբիայի սահմանին` ժայռոտ Հերցեգովինայի և անտառապատ Բոսնիայի սահմանագծին` Դրինա գետի ակունքի մոտ: Ֆոչայի հարևանությամբ են գտնվում Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր կետը` Մագլիչ լեռը (2386 մ), Բոսնիա և Հերցեգովինայի միակ և Եվրոպայում խոշորագույն կուսական անտառը` Պերուչիցան: Այն մտնում է Սուտեսկա ազգային պարկի տարածքի մեջ: Այստեղ են գտնվում նաև երկրի ամենագեղեցիկ ջրվեժը և Տարա գետի կիրճը, որ խորությամբ ամենամեծն է Եվրոպայում և երկրորդը աշխարհում ԱՄՆ-ի նշանավոր Մեծ կիրճից հետո:

Անվանում և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում քաղաքը հիշատակվել է հետևյալ անուններով Choçe, Coçça, Choza, Coçe, Chozza, Coza, Chotza, Hoča, Hotča: Այսպես, 1444 թվականի հուլիսին այն հիշատակվում է Խոտչե, իսկ 1467 թվականի օգոստոսին` Խոտչա անունով: Ենթադրում են, որ այս անունները առաջացել են Խոտկո անունից, որ ծագում է հին սլավոներեն hotjeti բառից: 1992 թվականի ապրիլին, երբ քաղաքը գրավեցին բոսնիական սերբերը, սկսվեցին էթնիկ զտումներ, որոնք ավարտվեցին 1994 թվականի հունվարին քաղաքի անվանափոխությամբ. քաղաքը ստացավ Սրբինյե անունը: Սակայն Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը այդ որոշումը համարեց ոչ օրինական, և 2004 թվականի փետրվարին քաղաքը վերստացավ հին անվանումը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվական

  • Բոսնիացիներ - 4.309 (46.54 %)
  • Սերբեր - 4.148 (44.80 %)
  • Խորվաթներ - 152 (1.64 %)
  • Հարավսլովեններ - (0.54 %)
  • Այլ - 598 (6.45 %)
  • Ընդամենը - 9.257 (100 %)

1971 թվական

  • Բոսնիացիներ - 5.526 (38.54 %)
  • Սերբեր - 7.901 (55.11 %)
  • Խորվաթներ - 74 (0.51 %)
  • Հարավսլովեններ - 312 (2.17 %)
  • Այլ - 522 (3.64 %)
  • Ընդամենը - 14.335 (100 %)

2013 թվական

  • Քաղաքի բնակչությունը 2013 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 12.334 մարդ, Ֆոչա համայնքինը` 19.811 մարդ[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Արևելյան Սարաևոյի համալսարանի բժշկության ֆակուլտետը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]