Զվորնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Զվորնիկ
Զինանշան
Coat of arms of Zvornik.svg

Панорама Зворника.jpg
Կոորդինատներ: 44°23′0″ հս․ լ. 19°6′0″ ավ. ե. / 44.38333° հս․. լ. 19.10000° ավ. ե. / 44.38333; 19.10000
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԲԾՄ146±1 մետր
Բնակչություն63 686 մարդ[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ56
Փոստային ինդեքսներ74500
Պաշտոնական կայքopstina-zvornik.org
##Զվորնիկ (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Զվորնիկ (բոս․՝ Zvornik, սերբ.՝ Зворник / Zvornik, խորվ.՝ Zvornik), քաղաք Բոսնիա և Հերցոգովինայում: Տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում, Դրինա գետի վրա, Սերիբիայի սահմանից ոչ հեռու, Բիելինայից հարավ, Զվորնիկ համայնքի վարչական կենտրոնն է: Պատկանում է Սերբական Հանրապետությանը:

Նախկին անվանումը՝ (մինչև 1519 թվականը[2]) Զվոնիկ (Звоньникъ), որը ծագել է սերբախորվաթ․՝ zvono, zvoniti՝ զանգակ, զանգել»[3]: Նախկինում նաև Իզվորնիկ[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Զվորնիկի ամրոցից

Զվորնիկի մոտ պահպանվել են 1-5-րդ դարերի հռոմեական քարհատների հետքեր, ամենախոշորը Բալկաններում: Զվորնիկը առաջին անգամ հիշատակվել է 1410 թվականին կամ 1412 թվականին: 1433-1459- ական թվականներին գտնվել է Սերբիայի կազմում: Դարի կեսին այս քաղաքը համարվում էր Դրինա գետի «բանալին». այն պաշտպանում էր Սերեբրանիցան և երկրի խորքեր տանող ճանապարհները: Քաղաքը հանդիսանում էր Բոսնիայի խոշոր առևտրական կենտրոններից մեկ[5]: Այնտեղ, ինչպես Բոսնիայի այլ քաղաքներում գտնվում էր դուբրովնիկների գաղութ[6]: Զվորնիկի ենթակառուցվածքը հիմնական աշտարակի հետ կապված էր ամուր պատով, որը գտնվում էր Վելավնիկ սարի վրա: 1463 թվականին, Բոսնիայի նվաճման ժամանակ, քաղաքը գրավվել է թուրքերի կողմից: 1464 թվականի հոկտեմբերի 8-ին պաշարվել է հունգարացի թագավոր Մատյաշ Հունյադի կողմից, 26-30 հազարանոց զորքով: Նույն թվականի նոյեմբերի 9-ին, թնդանոթներից անարդյունք կրակելուց հետո, հունգարացիները նահանջել են: Թուրքերը քաղաքը բաժանել են Վերին և Ստորին հատվածների, ենթաբաժնում նոր քաղաք է ձևավորվել: Թուրք ճանապարհորդ Էվլի Չելեբի տվյալներով երկու քաղաքներն էլ կառավարվում էին նույն դիդալի կողմից, իսկ պահակախումբը կազմված էր 150 մարդուց: 16-17-րդ դարերում Զվորնիկը ժամանակավորապես կորցրել էր ռազմավարական նշանակությունը: 1688 թվականին Մեծ թուրքական պատերազմի ժամանակ, քաղաքը նվաճվվել էր ավստրիացիների կողմից. չորս հազար քաղաքացիներ փախել են Սարաևո: Ավստրիական զորքի նահանջից հետո փախստականները վերադրձել են հայրենի քաղաք: Կարլովցիի հաշտությունից հետո քաղաքը վերակառուցվել է: Հետագայում ևս երկու պաշարում է կատարվել, սակայն անհաջող: 18-րդ դարի վերջին Զվորնիկը վերածվել է Բոսնիայի ամենահզոր քաղաքի: 1838 թվականին Զվորնիկը պաշտպանում էր 70 թնդանոթ: Թուրքական կայազորը գոյություն է ունեցել մինչև Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի օկուպացումը 1878 թվականին, որից հետո նրանց փոխարինել է ավստրիական կայազորը, որը Ավստո-Հունգարիայի բաժանումից հետո լքել է քաղաքը 1918 թվականին[7]:

Հին կամուրջ, որը միավորում է Զվորնիկն ու Մալի Զվորնիկը

1943 թվականին տեղի է ունեցել Զվորնիկի ճակատամարտը, արդյունքում թշնամին 400 զինվոր է կորցրել[8]: Զվորնիկում բոսնիական պատերազմը սկսել է 1992 թվականի ապրիլի 8-ին, երբ քաղաքում և շրջակայքում մարտեր էին ընթանում սերբերի և մահմեդականների միջև[9]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամար տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 12 674 մարդ, իսկ համայնքինը՝ 63 686 մարդ[10].

Բնակչություն 1971[11] 1981[12] 1991[13]
Ամբողջը 8538 (100 %) 12 147 (100 %) 14 584 (100 %)
Սերբեր 2424 (28,39 %) 3491 (28,74 %) 4235 (29,04 %)
Բոսնիացիներ 5736 (67,18 %) 6686 (55,04 %) 8854 (60,71 %)

Տնտեսություն և տրանպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվորնիկի և շրջակայքի արդյունաբերական արտադրությունը կազմված է սննդի և կոշկեղենի արդյունաբերությունից, ծառա-մետաղամշակումից, ալյումինի գործարանից: Քաղաքի մոտ գտնվում է Զվորնիցկոե լիճը, Զվորնիցկոյի հիդրոէլեկտրակայանով, որը կառուցվել է 1955 թվականին[14]: Զվորնիկով է անցնում գլխավոր գազամուղը, որը Բոսնիան և Հերցոգովինան միացնում է Եվրոպայի և Ռուսաստանի գազատրանսպորտային համակարգի հետ[15]: 2012 թվականին Զվորնիկ համայնք է այցելել շուրջ չորս հազար զբոսաշրջիկ, շուրջ 6 հազարը մնացել են գիշերելու[16]:

Դրինա գետ

Քաղաքի տարածքում Հին կամուրջ կա՝ սահմանային անցուղի, որը Զվորնիկը կապում է Դրինա գետի հակառակ ափին գտնվող սերբիական Մալի-Զվորնիկ քաղաքի հետ: Քաղաքով է անցնում գլխավոր ավտոմոբիլային ճանապարհը՝ M19, որը կապում է Զվորնիկը Սարաևի հետ: Բոսնիայի և Սերբիայի հյուսիսային շրջանների հետ իրականացվում է հյուսիսային արվարձան Կարակայի միջոցով: Կարակայում գտնվում է Զվորնիկ երկաթուղային կայանը, որը կապված է Տուզլայի և Սերբիայի երկաթուղային ճանապարհների հետ: Մոտակա միջազգային օդանավակայանը՝«Տուզլա» գտնվում է 47 կմ հեռավորության, իսկ «Սարաևո» օդանավակայանը՝ 140 կմ հեռավորության վրա:

Մշակույթ և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվորնիկում ամեն տարի օգոստոսի 2-8-ը անցկացվում է «Զվորնիկյան ամառ» մշակութային միջոցառումը, որի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում քաղաքային լողափին:

Քաղաքում հիմնվել է «Դրինա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Սերբական Հանրապետության ֆուտբոլի առաջին լիգայում: Ինչպես նաև գոյություն ունի «Դրինա» բասկետբոլի ակումբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Općina Zvornik
  2. Erdeljanović, Jovan и др. Trgovački centri i putevi po Srpskoj zemlji. — 1899. — С. 43.
  3. «Zvornik»։ // mirjanadetelic.com։ Վերցված է 2016-1-20 
  4. «Зворник, Изворник: Брокгауз и Евфрон, энциклопедический словарь»։ // slovar.cc։ Վերցված է 2016-1-21 
  5. Бромлей, Ю. В. и др. История Югославии. — М.: Издательство АН СССР, 1963. — Т. I. — С. 131.
  6. Славяне и их соседи. — Институт, 1999. — Т. 7. — С. 22.
  7. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 13—14.
  8. Большевик. — 2. — Красная новь, 1943. — Т. 20. — С. 36.
  9. Филиминова, А. И. Двойные стандарты в защите прав человека: казус профессора Шешеля. — Фонд исторической перспективы, 2009. — С. 364.
  10. Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Archived 2014-01-24 at the Wayback Machine.
  11. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  12. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21 
  13. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991»։ // fzs.ba։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-1-21 
  14. «Zvornik»։ // enciklopedija.hr։ Վերցված է 2016-1-21 
  15. Процjена угрожености Федерациjе Босне и Хецеговине од природних и других несрећа. — Сараево: Федерална управа цивилне заштите, 2014. — С. 96.(սերբ.)
  16. «Investirajte u Zvornik»։ // investsrpska.net։ Վերցված է 2016-1-21