Բոսնիա և Հերցեգովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոսնիա և Հերցոգովինաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոսնիա և Հերցեգովինա (այլ կիրառումներ)
Բոսնիա և Հերցեգովինա
բոս․՝  և խորվ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина
սերբ.՝ Босна и Херцеговина
Բոսնիա և Հերցեգովինա դրոշ
Դրոշ
Բոսնիա և Հերցեգովինա զինանշանը
Զինանշան
Օրհներգ՝ Ինտերմոցո
Բոսնիա և Հերցեգովինա դիրքը
Բոսնիա և Հերցեգովինա դիրքը
Բոսնիա և Հերցեգովինայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Սարաևո[1]
Պետական լեզուներ բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն[2]
Էթնիկ խմբեր (2013)
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
Հիմնադրում
 -  Անկախություն ՀՍՖՀ-ից ապրիլի 5, 1992 
 -  Հանրապետության հռչակում ապրիլի 5, 1992 
Տարածք
 -  Ընդհանուր 51 197[1] կմ²  (125-րդ)
 -  Ջրային (%) 1.4
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 3,511,372[4]  (133-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2018 գնահատում
 -  Ընդհանուր $50.045 միլիարդ[5] (98-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,291[5] 
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $20.720 միլիարդ[5] 
 -  Մեկ շնչի հաշվով $5,917[5] 
Ջինի (2011) 33.8[6] (ցածր
Արժույթ Փոխարկելի մարկ (BIH)
Ժամային գոտի ԿԵԺ (UTC+1, ամռանը UTC+2)
Ազգային դոմեն .ba
Հեռախոսային կոդ +387

Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ[7]։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։

Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է[8]։ Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը[1]։ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը համարվում է Դեյոթյան համաձայնագրի № 4 հավելվածն, որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում։ Սերբական Հանրապետությունը գոյություն ունի իր սեփական Սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։ Դեյոթյան համաձայնագիրը սահմանել է Գերագույն ներկայացուցչի պաշտոնն, որն օժտված է բարձրագույն իշխանությամբ[9]։

ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրը հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար[10]։

1984 թվականին Սարաևոյում և նրա մերձակայքում անցկացվել են Ձմեռային օլիմպիական խաղերը[11]։ 1960 թվականից Սարաևոյում անցկացվում են շախմատի «Բոսնա-մրցույթներ»[8]։ 1995 թվականից Սարաևոյում անցկացվում է Սարաևոյի միջազգային կինոփառատոնը[12][13]։ Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ։ Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակն, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է։

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը Եվրոպայում Համախառն ներքին արդյունքի մեծությամբ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ 2009 թվականին ՀՆԱ-ի չափը կազմել է 16,202 մլրդ ԱՄՆ դոլար[14]։ 2017 թվականին նվազագույն զուտ աշխատանքի վճարման նվազագույն չափը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում 406 մարկ էր, որը կազմում է 207 եվրո, և 395 մարկ՝ Սերբական Հանրապետությունում, ինչը կազմում է 202 եվրո[15][16][17][18]։ Բոսնիա և Հերցեգովինան դիվանագիտական հարաբերություններ ունի (2016 թվականի սկզբին) աշխարհի 165 պետությունների հետ, բացառությամբ Մոնակոյի հետ Եվրոպայում և Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք պետությունների հետ[19]։

Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն[20]։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը՝ գործազրկության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։

Բոսնիական պետությունն առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին՝ անկախության հռչակումից հետո, բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնա գետը

Պետության անվանումը կազմված է երկու բառերից, որոնք պատմական շրջաններ են նշանակում՝ Բոսնիա և Հերցեգովինա[21]։ Բոսնիան «Բոսոնա» (հունարեն՝ Βοσωνα) անվան ներքո առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 950 թվականին՝ Կոստանդին Ծիրանածինի «Կայսրության կառավարման մասին» աշխատությունում[22]։ «Բոսնիա» տեղանունը, ենթադրաբար, ունի մինչսլավոնական ծագում[23][24], առաջանում է Բոսնա գետից[25], որի ափերին ծնունդ է առել Բոսնիական պետությունը[26]։ Հերցեգովինայի անվանումը ծագում է հունգարական herceg՝ «վոյեվոդա» (հին Ռուսիայում՝ զորավար, քաղաքի և շրջանի պետ, Լեհաստանում՝ խոշոր վարչական միավորի պետ)[25]։ Պատմականորեն կապված է բոսնիական ավատատեր Ստեփան Վուկչիչի հետ, որը 1448 թվականին ընդունել է Սուրբ Սավվայի դքսության վոյեվոդայի կամ հերցոգի կոչումը, ինչից նրա տիրությունից հետո միջնադարյան Խում մարզի բաղկացուցիչները ստացել են Հերցեգովինայի անվանումը[27]։ 1878 թվականին «Բոսնիա և Հերցեգովինա» անվանմամբ մարզն ընդգրկվել է Ավստրո-Հունգարիայի կազմում[28]։

Հարավսլավիայի կազմալուծումից հետո, 1992-1997 թվականներին, պետության պաշտոնական անվանումը եղել է «Բոսնիա և Հերցեգովինա Հանրապետություն»։ 1995 թվականին, Դեյթոնյան համաձայնագրից և նոր սահմանադրության ընդունումից հետո, պետությունը վերանվանվել է «Բոսնիա և Հերցեգովինա»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինան մինչև 12-րդ դարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլլիրիական Դաորսոն քաղաքի մնացորդները Հերցեգովինայում

Բոսնիա և Հերցեգովինայի առաջին բնակիչները եղել են նեանդերթալցիները, որոնք ապրել են ստորին պալեոլիթում։ Բրոնզի դարի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայում բնակություն են հաստատել իլլիրիական ցեղերը։ Մ․թ․ա․ IV դարում այստեղ են եղել կելտերը, որոնք ժամանակի ընթացքում միախառնվել են բազմաքանակ իլլիրիացիների հետ[29]։ Մ․թ․ա 1-ին դարից Վերին, Ստորին Պանոնիայի և Դալմացիայի կազմում եղել է Հին Հռոմի տիրապետության տակ։ 6-րդ դարից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ 6-7 դարերի ընթացքում բնակեցվել է սերբերի կողմից։ Բոսնիան որպես իշխանություն առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարում[Մ 1]։

Ըստ բյուզանդական կայսր Կոստանդին Ծիրանածինի տվյալների՝ սերբերը Բալկաններում հայտնվել են 7-րդ դարի առաջին կեսում[30]։ Նրանք զբաղեցրել են ներկայիս Սերբիայի, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Խորվաթիայի տարածքները[31]։ Բալկանյան թերակղզում բնակություն հաստատելուց հետո, սերբերի առաջին վարչատարածքային միավորները եղել են ժուպաները[32]։ Իլլիրիացիները միախառնվել են սլավոնների կողմից կամ գաղթել են լեռնային շրջաններ, որտեղ շարունակել են ապրել վլախների անվան ներքո[33]։ Սերբերը Բալկաններում վերաբնակվելուց որոշ ժամանակ անց ստեղծել են մի քանի խոշոր համայնքներ, որոնք հետագայում դարձել են ազգային կազմավորումներ։ Ցետինա և Ներետվա գետերի միջև մերձակա կղզիների հետ միասին տեղակայված է եղել Ներետվայի իշխանությունն, որը բյուզանդացիներն անվանել են Պագանիա։ Ներետվա և Դուբրովնիկ գետերի միջև տեղակայված մարզը կոչվել է Զախումյե։ Դուբրովնիկից մինչև Կոտորի ծովածոցն ընկած տարածքը զբաղեցրել են Տրավունիան և Կոնավլեն։ Դեպի հարավ, մինչև Բոյանա գետը, տարածվել է Դուկլյան, որն ավելի ուշ սկսել է կոչվել Զետա։ Սավա, Վրբաս և Իբար գետերի միջև ընկած տարածքը զբաղեցրել է Ռաշկան[34][35], իսկ Դրինա և Բոսնա գետերի միջև՝ Բոսնիան[36]։ Սերբ Չասլավ Կլոնոմիրովիչ իշխանի մահից հետո Բոսնիան անջատվել է նրա տերությունից։ 1018 թվականին այն անցել է Բյուզանդիայի ազդեցության տակ։ 12-րդ դարի սկզբին պատերազմների արդյունքում Բոսնիայի մի մասն ընդագրկվել է Հունգարիայի կազմում։ Հունգարիայի թագավորը ստացել է ramae rex (Բոսնիայի թագավոր) տիտղոսը, քանի որ հանրապետությունը հիմնականում տեղակայված էր Ռամա գետի հովտում։ Հունգարիայի թագավորն իր կուսակալներ բաներին նշանակում էր Բոսնիան կառավարելու համար[37]։

Բոսնիական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յայցե, միջնադարյան Բոսնիայի վերջին մայրաքաղաքը

Բոսնիան, որը սկզբնապես առաջացել է Բոսնա և Վրբաս գետերի ավազանում, որպես ամբողջական պետություն, հավանաբար, առաջացել է X-XI դարերում։ Այս պետության գլխին էր կանգնած բանը։ 12-րդ դարի սկզբին փլուզվել է Դուկլյայի պետությունն, որից հետո Բոսնիան անկախացել է։ 1160-ական թվականների Բյուզանդա-հունգարական պատերազմից հետո Բոսնիան 13 տարի եղել է Բյուզանդիայի տիրապետության տակ, որից հետո վասալի կարգավիճակում անցել է Հունգարիայի թագավորության տիրապետության տակ։ Երկիրը բաժանվել է մարզերի, որոնք սկսել են կոչվել ժուպաներ։ Բոսնիայում 11-րդ դարի վերջի առաջին հայտնի եկեղեցական կազմակերպությունը եղել է Բարի արքեպիսկոպոսությունը։

8-րդ դարի վերջին Կուլին բանի օրոք առաջ են եկել առաջին հերետիկոսներն, որոնք միավորվել են Բոսնիական եկեղեցուն։ 1234 թվականին հերետիկոսության դեմ պայքարելու համար Հռոմի Պապի հրամանով սկսել են հունգարական ավատատերերի ավերիչ արշավանքաներն, որոնք ցանկանում էին իրենց ենթարկել Բոսնիան[38]։ Բոսնիական եկեղեցու հետ թաքուն կապված էր հին բոսնիական գրականությունը[39]։ Ստեփան Կոտրոմանիչը բավականին մեծացրել է պետության տարածքը դեպի հյուսիս և արևմուտք՝ ընդգրկելով Զախումյեն։ Բան Տվերտկո I1377 թվականին սերբիական Միլեշևա վանքում թագադրվել է «սերբերի, Բոսնիայի, ծովափնյա երկրի և Արևմտյան երկրների թագավոր»[40]։ Ստեփան Տվերտկոյի մահից հետո կենտրոնական իշխանությունը թուլացել է, սկսել էին ուժեղանալ Հորվատինիչի, Կոսաչի և Պավլովիչի տոհմերը։ Բոսնիայի վերջին թագավոր Ստեփան Տոմաշևիչը Բոսնիա թուրքերի ներխուժման վտանգի տակ օգնության է դիմել Հռոմին և Վենետիկին` հրաժարվելով պետության համար սնանկացուցիչ տուրք վճարել սուլթանին։ Ի պատասխան դրան 1463 թվականին սուլթան Մեհմեդ II-ը ներխուժել է Բոսնիա։ Այդ նույն տարի Ստեփան Տոմաշևիչը գլխատվել է Յայցե քաղաքում, բոսնիական պետությունը դադարել է իր գոյությունը։ 1482 թվականին Հերցեգովինան ամբողջովին նվաճվել է[41]։

Թուրքական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրավնիկ, 1704-1850 թվականներին Բոսնիայի գլխավոր քաղաքը[Մ 2]

Բոսնիացի ավատատերերն իրենց ունեցվածքը պահպանելու համար ստիպված էին ընդունել իսլամը, որը 16-րդ դարի երկրորդ կեսին բնակչության վերին շերտերում ամբողջությամբ վերացրեց քրիստոնեությունը[42]։ Ավատատերերից կախման մեջ գտնվող գյուղացիներին անվանում էին ռայաներ։ Բալկանների շատ քաղաքներում գործում էին ռազմային կայազորներով ամրոցներ, բացի դրանից 16-րդ դարում փոփոխվել էր խոշոր քաղաքների էթնիկական կազմն, որի հիմնական բնակչությունը սկսեցին կազմել թուրք գաղութատերերը և սլավոն մուսուլմանները։ Քաղաքային բնակչության իսլամացումն առևտրով զբաղվելու համար երաշխավորում էր ավելի բարենպաստ պայմաններ։ Ի տարբերություն Հերցեգովինայի և Սերբիայի, Բոսնիայի գյուղացիներն աստիճանաբար ընդունում էին իսլամը։ Ամենախոշոր առևտրական և արդյունաբերական քաղաքը դարձավ Սարաևոն[43], զարգանում էին նաև Ֆոչա, Բանյա Լուկա, Լիվնո, Մոստար քաղաքները։ 1580 թվականին ստեղծվել է Բոսնիական էյալեթը։

19-րդ դարի առաջին կեսում երկրի բոսնիական ավատատերերը դուրս եկան ընդդեմ Թուրքիայի բարեփոխումների։ Բոսնիական ընդդիմությունը թուլացնելու նպատակով, 1833 թվականին թուրքական կառավարությունը Բոսնիան անջատեց Հերցեգովինայից։ Թուրքիայի իշխանությունը Բոսնիա և Հերցեգովինայում սահմանվել է միայն 1851 թվականին[44]։ 19-րդ դարի առաջին կեսում երկրում զարգացել է ազգային-ազատագրական շարժումն, որն առաջացել էր կաթոլիկական հոգևորականության շրջապատում։ Դրա արդյունքն էր դարձել 1875-1878 թվականին Բոսնիա-հերցեգովինական ապստամբությունը։ 1878 թվականին Բոսնիա և Հերցեգովինան Սան-Ստեֆանոյի հաշտությամբ ինքնավարություն է ստացել, որը կնքվել էր Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև` Ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի ավարտից հետո։ Սակայն շուտով 1878 թվականի Բեռլինի տրակտատի համաձայն՝ 1878 թվականի հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակաշրջանում Ավստրո-Հունգարիան օկուպացրել է Բոսնիա և Հերցեգովինան[44]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Ավստրո-Հունգարիան անեքսիայի է ենթարկել Բոսնիա և Հերցեգովինային։ Բոսնիա և Հերցեգովինայի համայնքի մի մասը հույս ուներ Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակից ազատմանը և Սերբիայի գլխավորությամբ նոր հանրապետության ստեղծմանը[45]։ 1913-1914 թվականներին կազմվել է սերբիական ազգայնական «Մլադա Բոսնա» կազմակերպությունը։ Կազմակերպության անդամների թվում էր Գավրիլո Պրինցիպը, որը 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում սպանել է էրցհերցոգ (արքայազների տիտղոս) Ֆրանց Ֆերդինանդին և նրա կին Սոֆիային, ինչն առիթ եղավ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմանը[46]։

1918 թվականի հոկտեմբերի 19-ին Ավստրո-Հունգարիայի բաժանման ժամանակ Խորվաթիայի ժողովը Զագրեբում հռչակել է Սերբերի, խորվաթների և սլովենացիների պետությունը, որի կառավարությունը միանգամից հայտարարեց պատերազմում մասնակցության դադարեցման մասին։ 1918 թվականի դեկտեմբերի 1-ին հանրապետությունը միավորվել է Սերբիայի թագավորության և Չեռնոգորիայի հետ՝ ստեղծելով «Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությունը»։ 1941 թվականի ապրիլի 10-ին Գերմանիայի Հարավսլավիա հարձակումից հետո ուստաշները հռչակել են «Խորվաթիայի անկախ հանրապետություն», որի կազմում ընդգրկվել են Բոսնիա և Հերցեգովինայի տարածքները[47]։ 1945 թվականի մայիսի վերջին Բոսնիան ազատվել է գերմանա-ուստաշական զավթիչներից։ Պատերազմի ժամանակ մահացել են Բոսնիա և Հերցեգովինայի մոտավորապես 407 հազար բնակիչ, նաև որոշ բնակավայրեր գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էին, որոնց թվում էին Բոսանսկա Կրուպա, Կլյուչ, Գլամոչ, Վիշեգրադ, Բիխաչ, Բրոդ և այլ քաղաքներ[48]։

Բոսնիական գյուղի հրդեհումը գերմանացիների կողմից (Երկրորդ համաշխարհային պատերազմ)

1945 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի Ազգային հանրապետությունը մտել է Հարավսլավիայի Դաշնային Ազգային Հանրապետության կազմի մեջ, իսկ 1963 թվականից՝ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալիստական Հանրապետություն կազմի մեջ։ 1960-ական թվականներին փոխվել է ուղղափառների և մուսուլմանների քանակական հարաբերակցությունը վերջիններիս օգտին[8]։ 1961 թվականին Իոսիպ Տիտոն մուսուլմաններին տվել է ազգի կարգավիճակ (այժմ՝ բոսնիակներ)[Մ 3]։ Սոցիալիստական Հարավսլավիայի գոյության տարիներին հանրապետությունը խիստ պահպանում էր ազգերի «եղբայրություն և միասնություն» սկզբունքը[49]։ 1984 թվականին տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում, որը սկսվել էր Իոսիպ Տիտոյի մահից հետո, Սարաևոյում անցկացվել են 1984 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը[50]։

1992 թվականի գարնանը, հանրաքվեի անցկացումից և անկախության ճանաչումից հետո, սկսվել է Բոսնիական պատերազմը։ Մուսուլմանները պատերազմում էին սերբերի և խորվաթների դեմ, երբեմն նրանք խորվաթների հետ պատերազմում էին սերբերի դեմ։ Ընդհարումն ավարտվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին` Դեյոթյան համաձայնագրի ստորագրմամբ[51][52]։

Բոսնիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակել է հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկել էին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտել էին քվեարկությունը՝ դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թվականի ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները Բոսնիա և Հերցեգովինան հռչակել են անկախ։ Որպես պատասխան դրան, ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. Սերբական Հանրապետությունը և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։ Պատերազմը սկիզբ է առել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում՝ Բոսնիա և Հերցեգովինայի անկախությունից հետո։ Հակամարտող երեք կողմերն էին երկրի բնակչության մեծամասնությունը կազմող երեք էթնիկ խմբերը՝ բոսնիակները, խորվաթները և սերբերը։

Սերբական ինքնավար մարզերը Բոսնիա և Հերցեգովինայում (1991)
Տարածքներ, որոնք երբևէ կառավարել է Սերբական Հանրապետությունը (նշված է կապույտ գույնով)

Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ։ Սերբերի բանակն օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական բանակի (ՀԺԲ) կողմից։ Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերել է Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունն ավելի է լարվել։ Դրանից հետո երկրի տարբեր վայրերում բռնկվել էին կռիվներ՝ հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թվականի ապրիլից սկսել էին կատարվել արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիելինա, Վիշեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերի բոսնիական բնակչությունը դարձել էր թիրախ[53][54]։

Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակի զինանշանը
Տարածքներ, որոնք երբևէ կառավարել է Խորվաթիան (նշված է կարմիր գույնով)

Ըստ Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Բոսնիայի, Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության[55] և Խորվաթիայի[56] միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն է տվել բոսնիական սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, Սերբական Հանրապետության բանակից, Սերբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն է տվել բոսնիական խորվաթներին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակով[57]։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակներն ու կողմնորոշումը։

1993 թվականին պատերազմ է բռնկվել նաև բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ 1994 թվականին՝ Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տուջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև հաշտություն է կնքվել։ Պատերազմն ավարտվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում վավերացված Դեյթոնյան համաձայնագրով[58]։

Ըստ Բոսնիայի կառավարության և ՆԱՏՕ-ի տվյալների՝ մարդկային զոհերի թիվը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել է 200,000[59][60]։

Ըստ միջազգային դատարանի 2007 թվականի փետրվարի 26-ի եզրակացության՝ պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան ցեղասպանություն չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է, որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, որ ցեղասպանություն տեղի է ունեցել միայն Սրեբրենիցայում 1995 թվականին[61][62][63]։

Ցույցեր 2014 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցեր Զենիցայում, Փետրվարի 10, 2014
Ցույցեր Զենիցայում, Փետրվարի 10, 2014

2014 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են սկսվել կառավարության դեմ, որոնք արագ վերածվել են անկարգությունների։ Ամեն ինչ սկսվել է փետրվարի 3-ին Տուզլա քաղաքում տեղի ունեցած ցույցից։ Որոշ ժամանակ անց անկարգությունները տարածվել են ամբողջ երկրով։ Ցույցեր էին սկսել անցկացվել Բոսնիա և Հերցեգովինայի ավելի քան 20 քաղաքներում, որոնցից էին Տուզլան, Բրչկոն, Բիխաչը, Մոստարը, Սարաևոն և Զենիցան[64]։ Ցուցարարների հիմնական պահանջը Բոսնիայի կառավարության հրաժարականն էր[65]։

Մի շարք ԶԼՄ-ներ, ինչպիսիք են BBC-ն և New York Times-ը՝ նկարագրելով անկարգություններն, օգտագործում էին Բոսնիական գարուն տերմինը, Արաբական և Պրահայի գարուն տերմինների նման[66][67][68]։

Տուզլայի քաղաքապետարանը 2014 թվականի փետրվարի 7-ի հակակառավարական բախումներից հետո

Ցույցերի գլխավոր պատճառն էր հանդիսացել երկրում գործազրկության բարձր մակարդակը՝ 27,5 % (ամենաբարձր ցուցանիշը Բալկաններում)[69]։ Բացի այդ, բնակչության ավելի քան 20 %-ի ներգրավված լինելն այսպես կոչվող ստվերային տնտեսության մեջ, յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին աղքատության եզրին էր կանգնած, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում էր մոտ 570 դոլար[70]։

Անկարգությունների անմիջական պատճառ է հանդիսացել նաև խոշոր արդյունաբերական կենտրոն և պետության երրորդ խոշոր քաղաքը հանդիսացող Տուզլայում գործարանների և ֆիրմաների փակումը։ 21-րդ դարի սկզբին չորս խոշոր պետական ընկերություններ սեփականաշնորհվել են, իսկ նոր սեփականատերերը պարտավորվում էին ներդրումներ կատարել դրանց մեջ։ Սակայն դրա փոխարեն նրանք վաճառել են ակտիվները, դադարել են վճարել աշխատողներին և սնանկ ճանաչվելու դիմում են ներկայացրել։ Փետրվարի 3-4-ը քաղաքում անցկացվում էին խաղաղ ցույցեր, սակայն արդեն փետրվարի 5-ին դրանք վերածվեցին ոստիկանության դեմ բախումների, երբ այդ ընկերությունների նախկին աշխատակիցները սկսեցին գրոհել տեղական իշխանության նստավայրը։ Շուտով ցույցերը և անկարգությունները սկսվեցին նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։

Ցույցերի արդյունքում հրաժարական էին տվել Տուզլայի կանտոնի ղեկավար Սեադ Չաուշևիչը[71], Զենիցա-Դոբոյ կանտոնի ղեկավար Մունիբ Հուեյնագիչը, Սարաևոյի կանտոնի ղեկավար Սուադ Զելկովիչը[72] և Ունա-Սանա կանտոնի ղեկավար Համդիա Լիպովաչան[73]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական քարտեզ

Բոսնիա և Հերցեգովինան տեղակայված է Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։ Պետությունը կազմում են երկու պատմական շրջաններ՝ Բոսնիան զբաղեցնում է Սավա գետի ավազանը և Հերցեգովինան, որը գտնվում է Ներետվա գետի ավազանում[74]։ Պետության մակերեսը կազմում է 51 209,2 կմ², որոնցից 51 197 կմ² ցամաք է, իսկ 12,2 կմ²՝ ջուր[1]։ Այս ցուցանիշով Բոսնիա և Հերցեգովինան աշխարհում զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպայում՝ 26-րդ հորիզոնականը։ Պետության աշխարհագրական կենտրոնը տեղակայված է Վիտեզ համայնքի Կրչևինե գյուղի տարածքում[75]։ Հյուսիսից հարավ առավելագույն ձգվածությունը հավասար է արևելքից արևմուտք առավելագույն ձգվածությանը՝ մոտավորապես 280 կմ[Մ 4]։

Բոսնիա և Հերցեգովինայի պետական սահմանը ունի 1551 կմ երկարություն, որոնցից 905 կմ-ը ցամաքային սահման է, 625 կմ-ի դեպքում սահման են հանդիսանում Սավա, Դրինա և Ունա գետերը, իսկ ծովային սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 21 կմ։ Խորվաթիայի հետ սահմանի ձգվածությունն 936 կմ է, Սերբիայի հետ՝ 350 կմ և Չեռնոգորիայի հետ՝ 244 կմ[76]։

Ըստ տարբեր տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը զբաղեցնում է 26 098 կմ²[77] կամ 26 110,5 կմ² տարածք[78] (պետության տարածքի շուրջ 51 %-ը), Սերբիայի Հանրապետության զբաղեցնում է 24 641 կմ²[79] կամ 24 605,7 կմ² տարածք[77] (պետության տարածքի շուրջ 48 %-ը), իսկ Բրչկո օկրուգը՝ 493 կմ²[77][79] (պետության տարածքի շուրջ 1 %-ը)։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլամոչկո Պոլե

Բոսնիա և Հերցեգովինան տիպիկ լեռնային երկիր է, լեռնային լանդշաֆտը զբաղեցնում է երկրի տարածքի ավելի քան 90 %-ը[80]։ Բոսնիա և Հերցեգովինայում բծմ-ն իջեցման միտում ունի կենտրոնից հարավ՝ դեպի Ադրիատիկ ծով, և հյուսիս՝ դեպի Սավա գետ։ Մի քիչ հարավ տեղակայված է ոչ բարձր լեռների և պտղաբեր միջլեռնային գոգահովիտների գոտին։ Հերցեգովինայի լեռներն, որոնք գրեթե զուրկ են որևէ բուսականությունից, անդամատված են միջլեռնային իջվածքներով և կազմված են կրաքարային մուգ-սպիտակ և մոխրագույն գույնի հանքատեսակներից[81]։ Երկրիը գրեթե ամբողջությամբ գտնվում է Դինարյան բարձրավանդակի սահմաններում։ Թեք գագաթներով և միջլեռնային գոգահովիտներով լեռնաշղթաները ձգվում են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Կենտրոնական հատվածում գերակշռում են միջին և բարձր բարձրությամբ լեռնազանգվածները, հյուսիսում և հարավում՝ ցածր լեռները և բլուրները։ Դինարյան բարձրավանդակի արևելյան հատվածում Բոսնիական լեռներն են, որոնք իր մեջ ներառում են բարձր բարձրությամբ Բոսնիական Հանքային լեռները[82]։ Ամենաբարձր գագաթը Մագլիչ լեռն է՝ 2386 մ բարձրությամբ։ Ռելիեֆի տարածված կարստային ձևերի թվում են քարանձավները, ստորերկրյա գետերը, կրաքարային ժայռերը, կառերը։ Միջլեռնային գոգահովիտներում տեղակայվել են մեծ չափսերով պոլյեները, որոնցից ամենախոշորը Լիվանսկո Պոլեն է՝ 405 կմ² մակերեսով, իսկ ամենափոքրերն են Դուվանսկո Պոլեն և Գլամոչկո Պոլեն[83]։ Հյուսիսում գտնվում է Միջինդանուբյան դաշտավայրը, որն ընգրկում է Սավա գետի հովտի դաշտավայրը՝ գետային ընդարձակ հովիտներով։ Երկրի հարավարևմտյան հատվածում գտնվող Նեում քաղաքի շրջանում տեղակայված է Ադրիատիկ ծովի լեռնային ծովափը՝ մոտավորապես 20 կմ ձգվածությամբ[8]։

Բնական հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվրշնիցա լեռ (2228 մ)

Բնական հանածոներից Բոսնիա և Հերցեգովինայում առավել նշանակելի են բոքսիտները, որոնց հանքատեղերը տեղակայված են առավելավելապես կարստային շրջաններում։ Բոքսիտային շրջանների թվում են Բոսանսկա Կրուպան, Յայցեն, Մոստարը և այլն։ Բոսնիայում նաև շատ է գորշածուխը (շրջաններ՝ Միջբոսնիական և Բանովիչիի ավազան), լիգնիտները (շրջաններ՝ Կամնեգարդի ավազան), երկաթահանքը (շրջաններ՝ Վարեշ, Լյուբիա, Օմարսկա), կտավաքարը (շրջան՝ Բոսանսկա Պետրովո Սելո)։

Հողեր, կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուչիցա անտառ

Ջրաբերակային արգավանդ հողերը տարածված են Սավա գետի ավազանում, իսկ սևահողերը՝ լեռնային շրջաններում։ Անտառները զբաղեցնում են Բոսնիա և Հերցեգովինայի տարածքի 44 %-ը կամ 2273 հազար հեկտար, որոնցից մոտավորապես 2,5 %-ը կազմում են անտառային արհեստական ծառատնկերը։ Երկրի հյուսիսում սաղարթախիտ անտառներն իրենց տեղը զիջել են գյուղատնտեսական հողերին։ Լեռների հյուսիսային գագաթներին մինչև 500 մ և նախալեռնային շրջաններում աճում են կաղնու անտառներ, ինչպես նաև լորենի, թխկի և կնձնի։ Երկրի կենտրոնական մասում աճում են հաճարենու անտառներ, իսկ ավելի քան 800 մ բարձրության վրա՝ բրգաձև սոճու անտառներ, ինչպես նաև եղևնի և սոճի։ Այստեղի էնդեմիկներից են սերբիական կաղնին, որին կարելի է հանդիպել երկրի հարավ-արևելյան շրջաններում։ Ավելի քան 1600 մ բարձրության վրա աճում են ենթաալպիական մարգագետիններ։ Հարավարևմտյան լանջերի դարչնագույն հողերի վրա աճում են քարե կաղնի, մշտականաչ թուփ և մակվիս։ Ավելի քան 300 մ բարձրության վրա գտնվող ճիմ-կարբոնատային հողերում տարածված են անտառների համադրությունը շիբլյակների հետ[8]։

Լեռնային շրջաններում ապրում են արջը, գայլը, անտառային կատուն, եվրոպական լուսանը, կզաքիսը, ազնիվ եղջերուն, այծյամը, քարայծը, ջրասամույրը, վարազը։ Կարստային տեսակի շրջաններում բնակվում են օձերը, մողեսները և կրիաները։ Խոշոր թռչուններից են խլահավերը, արծիվները և բազեները[8]։ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային պարկերն են Սուտյեսկան, Կոզարան և Ունան, ինչպես նաև Բլիդինյե և Հուտովո Բլատո բնական պարկերը[84]։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաբլանիցա ջրամբար

Բոսնիա և Հերցեգովինան ունի գետերի ճյուղավորված և խիտ ցանց՝ ընդհանուր 2000 կմ երկարությամբ։ Դինարյան բարձրավանդակում տեղակայված են երկրի մակերեսային և ստորերկրյա գետերի ակունքների մեծամասնությունը[85]։ Տարածքի մեծ մասը պատկանում է Դանուբ գետի ավազանին։ Ամենախոշոր գետն է Սավան՝ Դրինա, Բոսնա, Վրբաս, Սանա և Ունա վտակներով։ Գետերի ¼ մասը պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին, որոնցից ամենախոշորը Ներետվան է։ Խոշորագույն գետերն են Բիլեչկոն և Բուշկոն, որոնք ունեն կարստային ծագում։ Վերականգնվող ջրային ռեսուրսներին տարեկան գալիս է 38 կմ³: Լեռնային գետերը նպաստում են ջրաէներգետիկայի զարգացմանը, կառուցված է մոտավորապես 30 ջրէկ։ Տնտեսական գործունեության մեջ ծախսվում է ընդհանուր ջրային պաշարների 3 %-ն, որոնցից կեսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, մոտավորապես մեկ երրորդ մասը՝ կոմունալ-կենցաղային նպատակներում, 10 %-ը՝ արդյունաբերական նպատակներում[8]։ Տրեբիշնիցա գետն աշխարհի ամենախոշոր անհետանալի գետն է[86]։

Հանքային ջրերի աղբյուրները տեղակայված են Սրեբրենիցայում, Կականում, Ժեպայում, Տեշանում, Ժեպչեում, Մագլայում, Բուսովաչայում, Կիսելյակում և այլ տեղերում։ Հիդրոթերմալ հանքավայրերերը տեղակայված են Տուզլայում, Գրադաչացում, Օլովոյում, Ֆոյնիցայում, Բանյա Լուկայում և Տեսլիչում։ Իլիջայում գտնվող հանգստավայրում ծծմբային ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 58 °С[85]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի կլիման հիմնականում չափավոր ցամաքային է՝ տաք ամառներով և չափավոր սառը ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը դաշտավայրերում կազմում է 19-21°С, իսկ լեռներում՝ 12-18°С։ Հունվարյան միջին ջերմաստիճանը դաշտավայրերում տատանվում է 0°С-ից մինչև -2°С, իսկ լեռներում՝ 4°С-ից -7°С։ Տարվա ընթացքում դաշտավայրերում թափվում են 800-1000 մմ տեղումներ, իսկ լեռներում՝ 1500-1800 մմ։ Հարավում և հարավ-արևմուտքում գերակշռում է մերձարևադարձային միջերկրածովյան կլիման։ Այս տարածքում ամառը չոր է և շոգ՝ հուլիսյան 25°С միջին ջերմաստիճանով, իսկ ձմեռը խոնավ է և տաք՝ հունվարյան 5°С միջին ջերմաստիճանով։ Տարվա ընթացքում տեղումների քանակը հասնում է մինչև 1600 մմ, իսկ ամենաշատ տեղումները թափվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին[8]։

Քաղաք[Մ 5] Ձմեռ, °C Բացարձակ նվազագույն, °C Բացարձակ առավելագույն, °C Ամառ, °C Т տարի, °C Տեղումներ տարի, մմ
Սարաևո 0,3 −21,8 37,4 18,1 9,5 932
Տուզլա 0,1 −25,8 39,5 17,7 10 895
Բիխաչ 0,8 −24,8 38,6 19,7 10,6 1308
Մոստար 5,8 −10,9 41,2 23,2 14,6 1515
Նեում քաղաքի համայնապատկերը

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության բնակչության քանակի շարժը 1879-ից 2013 թվականներին

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բոսնիա և Հերցեգովինաի բնակչությունը կազմել է 4 377 033 մարդ, որը 3,8 անգամ գերազանցել է 1879 թվականի բնակչությանը, երբ պետությունն օկուպացված է եղել Ավստրո-Հունգարիայի կողմից։ Մինչև 14 տարեկան երեխաները կազմել են ընդհանուր բնակչության 23,5 %-ը, 15-ից 64 տարեկան մարդիկ՝ բնակչության 67,7 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր մարդիկ՝ 6,5 %-ը[87]։

Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը[88]

Մակերես,

մարդ կմ

31.03.1991 1.10.2013 30.06.2018 2018 1991

(%)

Բոսնիա և Հերցեգովինա 51 201 4 377 033 3 473 078 3 427 365 -21,70%
Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն 26 182 2 720 074 2 219 220 2 196 233 -19,26%
Սերբական Հանրապետություն 24 617 1 569 332 1 170 342 1 147 902 -26,85%
Բրչկո շրջան 402 87 627 83 516 83 230 - 5,02%

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականներին բնակչության աճը կազմել է -0,1 %, քաղաքային բնակչության աճը՝ 0,1 %, իսկ գյուղային բնակչության աճը՝ -0,3 %: 2014 թվականի տվյալների համաձայն՝ բնակչության քաղաքաբնակների թիվը կազմել է 39,6 %, տղամարդկանց կյանքի միջին տևողությունը՝ 73,7 տարեկան, իսկ կանանց՝ 78,8 տարեկան[89]։ Բոսնիական պատերազմի ժամանակ, 1992-ից 1995 թվականներին, Բոսնիա և Հերցեգովինան լքել են մոտ մեկ միլիոն մարդ՝ հիմնականում սերբեր և խորվաթներ[90]։ 2011 թվականի ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալների համաձայն՝ գրագիտության մակարդակը կազմել է 98 %[91]։

Ազգային և կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ կազմ (2013)

2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության 50,11 %-ը եղել են բոսնիակներ, 30,78 %-ը՝ սերբեր և 15,43 %-ը՝ խորվաթներ, իսկ ըստ կրոնական պատկանելիության՝ 50,7 %-ը՝ մուսուլմաններ, 30,7 %-ը՝ ուղղափառներ, իսկ 15,2 %-ը՝ կաթոլիկներ[60]։

Ըստ 1991 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 43,5 %-ը եղել են բոսնիակներ, 31,2 %-ը՝ սերբեր, 17,4 %-ը՝ խորվաթներ և 5,6 %-ը՝ հարավսլավներ։ Ազգային փոքրամասնությունների միջև երկրում ապրել են 0,2 % չեռնոգորցիներ, 0,2 % գնչուներ, 0,1 % ալբանացիներ, 0,1 % ուկրաինացիներ, 0,1 % սլովենացիներ և 0,1 % մակեդոնացիներ։ Երկրում նաև ապրում են հունգարացիներ, իտալացիներ, չեխեր, լեհեր, գերմանացիներ, ռուսներ, սլովենացիներ, թուրքեր, ռումինացիներ և այլք։ 2005 թվականի տվյալների համաձայն՝ բնակչության ավելի քան 10 %-ը կազմել են գնչուները[8]։

Սերբերն ու խորվաթները դարերից ի վեր բնակվել են Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում[92]։ Բոսնիակները որպես ազգ կազմվել են իսլամցման քաղաքականության արդյունքում, որն անցկացվել է Օսմանյան կայսրության կողմից[93]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրությունը չի սահմանում պաշտոնական լեզուներ[94][95][96]։ Սակայն հետազոտող Հիլարի Ֆուտիտը և Մայքլ Կելլին նշում են, որ Դեյոթյան համաձայնագիրը ստորագրվել է «բոսնիերենով, խորվաթերենով, անգլերենով և սերբերենով», և այդ իսկ պատճառով այդ լեզուները (բացի անգլերենից) «de facto համարվում են որպես երեք պաշտոնական լեզուներ»։ Բոսնիականի, սերբականի և խորվաթականի հավասար կարգավիճակը հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից 2000 թվականին[96][97]։ 2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության 52,9 %-ը նշել են իրենց լեզուն բոսնիերենը 30,8 %-ը՝ սերբերենը և 14,5 %-ը՝ խորվաթերենը[60]։

Եվրոպական պաշտոնական լեզուների մագաղաթի համաձայն՝ Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է հետևյալ փոքրամասնությունները լեզուները՝ ալբաներեն, չեռնոգորերեն, չեխերեն, իտալերեն, հունգարերեն, մակեդոներեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սլովակերեն, թուրքերեն, ուկրաիներեն, իդիշ և լադինո[98]։ Գերմանալեզվական փոքրամասնությունը Բոսնիա և Հերցեգովինայում, հիմնականում, կազմված է Դանուբի շվաբիաներից, որոնք այս տարածքում բնակություն են հաստատել Հաբսբուրգյան միապետության ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղահանության և բռնի ասիմիլյացիայի պատճառով Բոսնիա և Հերցեգովինայի էթնիկ գերմանացիների թիվը զգալի նվազել է[99]։

Տարաբնակեցման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության խտություն (2013)

2013 թվականի մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ բնակչության միջին խտությունը կազմել է 74,8 մարդ/կմ², Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում՝ 90,9 մարդ/կմ², իսկ Սերբական Հանրապետությունում՝ 53 մարդ/կմ²։ Բնակչության ամենամեծ խտությունն առկա է կենտրոնական շրջաններում և պետության հյուսիսային հատվածում[100]։ Բնակչությունը կենտրոնացված է գետերի հովիտներում, իսկ լեռնային շրջանները քիչ են բնակեցված։ Ըստ 2003 թվականի տվյալների՝ քաղաքաբնակները կազմել են բնակչության 43 %-ը։ 2001 թվականին տնտեսության մեջ զբաղված է եղել ավելի քան 1 միլիոն մարդ[8]։

1991 թվականի մարդահամարի համաձայն՝ Բոսնիա և Հերցեգովինայում հաշվվել է 5825 բնակավայր, որոնցից 39-ն ունեցել են ավելի քան 10 000 բնակչություն։ Քաղաքների ժամանակակից ցանցը կազմվել է XX դարում, երբ Սարաևոն եղել է պետության վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը, Բանյա Լուկա, Տուզլա, Զենիցա և Մոստար քաղաքները համարվել են խոշոր շրջանային կենտրոններ, իսկ Բիհաչը, Պրիեդորը, Դոբոյը, Բրչկոն, Մոդրիչան և Տրեբինեն՝ շրջանային կենտրոններ[101]։ Հերցեգովինան պետության ամենաքիչ ուրբանիզացված մարզն է[102]։


Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲևՀ-ի զինանշանը (1946-1992)

Բոսնիա և Հերցեգովինայի զինանշան, Բոսնիա և Հերցեգովինայի պետական խորհրդանիշներից մեկը[103]։ Զինանշանի ներկայիս տեսքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 18-ին, փոխարինելով նախկին զինանշանին։ Նախկին զինանշանն ընդունվել էր 1992 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակագրի ստորագրման հետ զուգընթաց (անկախություն Թուրքիայից)[104]։

Բոսնիա և Հերցեգովինայի դրոշը Բոսնիա և Հերցեգովինայի պետական խորհրդանիշերից է։ Այն իրենից ներկայացնում է կապույտ ուղղանկյուն և մեջտեղից անհավասարաբար դեղին եռանկյունի՝ շրջապատված 9 սպիտակ աստղով։ Դեղին եռանկյունը խորհրդանշում է հիմնադիր ազգերը։ Եռանկյունու կողմերը խորհրդանշում են Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմող երեք մեծագույն ազգային խմբերը՝ բոսնիացիները, խորվաթները և սերբերը։ Եռանկյունը նաև նման է Բոսնիա և Հերցեգովինայի ուրվագծին։ Սպիտակ, կապույտ և դեղին գույների համադրումը խորհրդանշում է խաղաղություն[105]։ Բոսնիա և Հերցեգովինայի օրհներգըն ընդունվել է 1999 թվականին՝ «Պետական օրհներգի մասին» օրենքով։ Երաժշտության հեղինակը Դուշան Շեստիչն է[106]։

Սահմանադրական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է[8]։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը[1]։ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը համարվում է Դեյոթյան համաձայնագրի № 4 հավելվածն, որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում։ Սերբական Հանրապետությունը գոյություն ունի իր սեփական Սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։ Դեյոթյան համաձայնագիրը սահմանել է Գերագույն ներկայացուցչի պաշտոնն, որն օժտված է բարձրագույն իշխանությամբ[9]։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորումներ և Բրչկո օկրուգ

Բոսնիա և Հերցեգովինան ըստ պետական կարգի դաշնություն է[8]։ Նաև Բոսնիա և Հերցեգովինայում բացակայում են պետական մարմիններն, որոնք կոչվում են դաշնային։ Ֆորմալ տեսանկյունից Բոսնիան ունիտար ապակենտրոնացված հանրապետություն է։ Սակայն բոսնիական կենտրոնական իշխանությունն այնքան թույլ է, որ Բոսնիայի գրականությունում այն հաճախ բնորոշվում է ոչ որպես դաշնային, այլ որպես կոնֆեդերացիա[107][108][109]։

1995 թվականի Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունը կազմված է երկու կազմավորումներից (էնտիտետներից)՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից և Սերբական Հանրապետությունից[110][111]։

Դատական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական համակարգն իր մեջ ներառում է Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական դատարանը, Սերբական Հանրապետության և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության սահմանադրական և բարձրագույն դատարանները, Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը, 16 կանտոնային և շրջանային դատարանները և 51 համայնքային ու հիմնական դատարանը, ինչպես նաև Բանյա Լուկայի Բարձրագույն առևտրական դատարանը[112]։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի դեսպանությունը Սարաևոյում

Բոսնիա և Հերցեգովինան դիվանագիտական հարաբերություններ ունի (2016 թվականի սկզբին) աշխարհի 165 պետությունների հետ, բացառությամբ Մոնակոյի հետ Եվրոպայում և Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք պետությունների հետ[19]։ Բոսնիա և Հերցեգովինան դիվանագիտական ներկայացուցչություններ (2016 թվականի սկզբին) ունեն աշխարհի բոլոր մայրացամաքների 45 երկրներում, բացառությամբ Հարավային Ամերիկայի։ Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում դեսպանատներից բացի նաև տեղակայված են գլխավոր հյուպատոսություններ, Խորվաթիայում բացված է մշակութային կենտրոն[113]։ Բոսնիա և Հերցեգովինան նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հինգ պետություն-հաջորդներից մեկն է[114]։ Պետությունն արտաքին քաղաքականություն է վարում հետևյալ գերակայություններին համապատասխան (2016 թվականի սկզբին)՝ ինտեգրացիա ՆԱՏՕ, մասնակցություն ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհուրդ, ԵԱՀԿ, Իսլամական կոնֆերանս կազմակերպություն, ԱՀԿ-ի մեջ մտնելը[115]։ Երկրում հավատարմագրված են 97 օտարերկրյա դեսպանություններ[116]։

2016 թվականի փետրվարի 15-ին Բոսնիայի նախագահ Դրագան Չովիչը պաշտոնապես դիմում է ներկայացրել ԵՄ մուտք գործելու համար։ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ԵՄ-ի անդամ երկրները պաշտոնապես ընդունել են այդ դիմումը[117]։

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերը կազմավորվել են 2005 թվականին Բոսնիա և Հերցեգովինա Ֆեդերացիայի բանակի և Սերբիայի Հանրապետության բանակի հիման վրա։ Դրան նախորդել է Դեյոթյան համաձայնագրով ընդունված 1995 թվականի Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակի և Խորվաթիայի պաշտպանության խորհրդի միաձուլումը[118][119]։

Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերում հաշվվում են 16 000 մարդ[120]։ Նրանցից 10 000-ը պրոֆեսիոնալ զինծառայող, 5 000-ը՝ պահեստային և 1 000-ը՝ քաղաքական գործիչ են[121][122]։ Բանակի 45,9 %-ը բոսնիացիներ են, 33,6 %-ը՝ սերբեր, 19,8 %-ը՝ խորվաթներ, 0,7 %-ը՝ այլ զինծառայողներ[123][124]։

Բոսնիա և Հերցեգովինան ԵԱՀԿ-ի և Հարավարևելյան Եվրոպայի հաստատության համաձայնության անդամ է[118][125]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելություններ՝ հաջող անցել է կայուն շուկայական տնտեսության։ Ցածր գնաճ (1.4 %)[126]: Տնտեսության համեմատաբար բարձր զարգացման տեմպեր (Եվրոպայի միջինից ավելին), և ցածր պետական պարտք (Եվրոպայի միջինից ցածր)[18]։ Համեմատար էժան, և Եվրոպայի այլ երկրների հետ համեմատած լավ կրթված աշխատանքային դաս[17]։

Թույլ կողմեր՝ աղքատ հումքային բազա։ Ուժեղ կոռուպցիա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է։ Արդյունաբերական արտադրանքը նվազել է 85% -ով[127], ըստ տարբեր աղբյուրների, ընդհանուր նյութական վնասը կազմել է 20-80 մլրդ դոլար։ 1998 թվականին երկրի ՀՆԱ-ն նվազել է ավելի քան 75% -ով։ 1995 թվականից սկսած, երկրի տնտեսությունը վերականգնելու համար տրամադրվել է լայնածավալ միջազգային օգնություն[15][16]։

1994-ից մինչև 2014 թվականն ուղղակի ներդրումիների ծավալը կազմել է 6 մլրդ եվրո, այդ թվում Ավստրիայի կողմից՝ 1,3 մլրդ եվրո, Սերբիայի կողմից՝ 1,1 մլրդ, Խորվաթիայի՝ 780 մլն[128], Ռուսաստանի՝ 518 մլն, Սլովենիայի՝ 462 մլն, Գերմանիայի 326 մլն, Շվեյցարիայի՝ 278 մլն, Նիդեռլանդների՝ 235 մլն, Մեծ Բրիտանիայի՝ 180 մլն, Լյուքսեմբուրգի՝ 169 մլն[129]։ Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին առևտրի աշխարհագրական բաշխում (2014 թվական)[130]`

Ընդհանուր ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական բանկ

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրում գործազրկության մակարդակն առավելագույնի էր հասել։ Արդյունաբերական արտադրանքը նվազել է 85% -ով, ըստ տարբեր աղբյուրների, ընդհանուր նյութական վնասը կազմել է 20-80 մլրդ դոլար։ 1995 թվականից սկսած, երկրի տնտեսությունը վերականգնելու համար տրամադրվել է լայնածավալ միջազգային օգնություն[131]։

Ժամանակակից Բոսնիա և Հերցեգովինան վերաբերվում է Եվրոպայի քիչ զարգացած տնտեսություններին[8]։ 2009 թվականին ՀՆԱ-ի չափը կազմել է 16,202 մլրդ ԱՄՆ դոլար[14]։ Ըստ ԱՄՀ2015 թվականի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինան վերաբերվել է զարգացող երկրներին[132]։ ՀՏՖՄրցունակության զեկույցում Բոսնիա և Հերցեգովինան զբաղեցրել է 11-րդ հորիզոնականն՝ առաջ անցնելով Աֆրիկայի աղքատ երկրներից[133]։ 2015 թվականի դեկտեմբերի Forbes-ի տվյալների համաձայն՝ երկիրն ունի անցումային տնտեսություն, որը կախված է մետաղի, մանածագործվածքի, կահույքի, էլեկտրոէներգիայի արտահանումից, ինչպես նաև օտարերկրյա օգնությունից և փողային փոխանցումներից։ Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 45 %, գործազրկությունը՝ 43,9 %, թղթադրամի արժեքազրկումը՝ 0,9 %[134]: ԱՄՀ-ի ըստ 2014 թվականի՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ԱՄՆ-ի 9833 դոլար[135] կամ ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ ԱՄՆ-ի 9891 դոլար (աշխարհի երկրների միջև 104-րդ և 102-րդ տեղերը համապատասխանաբար)[136]։

2014 թվականին ներմուծումը կազմել է 16,199 մլն փոխարկելի մարկ, արտահանումը՝ 8,684 մլն, իսկ արտաքին առևտրի հաշվեկշիռը՝ −7,515 մլն[137]։ 2013 թվականի ներմուծման հիմնական ապրանքներն են էլեկտրոէներգիան, ալյումինի ձուլվածքը, երկաթի ձույլերը, պողապտը, կանացի կոշիկը և այլն։ Արտահանման հիմնական ապրանքներն են նաֆթը և նավթամթերքները, դեղորայքը, քարածուխը և մարդատար ավտոմոբիլները։ Արտաքին առևտրի ներմուծման (2013) հիմնական գործընկերներն են Գերմանիան, Խորվաթիան, Իտալիան, Սերբիան և Ավստրիան, իսկ արտահաման՝ Խորվաթիան, Գերմանիան, Ռուսաստանը, Սերբիան և Իտալիան[138]։

ՀՆԱ-ի աճ (Համաշխարհային բանկի տվյալներով)[139]

Թվական 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014
% 6,5 6,0 5,6 −2,7 0,8 1,0 −1,2 2,5 0,8

Ֆինանսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

BBI առևտրի և բիզնես կենտրոն, նաև al-jazeera Balkansգլխադասային գրասենյակը

Փոխարկելի մարկը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային արժույթն է։ 1 փոխարկելի մարկը հավասար է 100 ֆենինգի (բոս․՝  և խորվ.՝ feninga, սերբ.՝ фенинга): Մարկի փոխարժեքի պահպանման համար Բոսնիան և Հերցոգովինան օգտագործում է Արժույթային խորհրդի ռեժիմն, որի ժամանակ մարկի փոխարժեքը կապվում է եվրոյի հետ (կոդ ISO 4217 - EUR)՝ 1,95583։1 հարաբերակցությամբ [140][141]։

Երկրում (2016 թվականի սկզբին) գործում են 27 մասնավոր բանկ, որոնցից կեսի գլխավոր գրասենյակները գտնվում են Սարաևոյում։ 2014 թվականի խոշորագույն բանկերն են եղել UniCredit-ի երկու դուստր բանկերը, Raiffeisen Zentralbank-ի դուստր բանկը, Intesa Sanpaolo-ի դուստր իտալական բանկը, NLB Razvojna banka և Nova banka[142]: Օտարերկրյա բանկերից են նաև ավստիրական Hypo Group Alpe Adria ու Erste Bank և ռուսական Սբերբանկը[143]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտորային յուղերի գործարան Մոդրիչայում

1960-ական թվականներին Բոսնիա և Հերցեգովինային ընկնում է ամբողջ Հարավսլավիայի երկաթե հանքաքարի արդյունահանման 99% և կոքսի արտադրության 100%, ածխի արտադրության 40%, թուջի արտադրության 2/3 և պողպատի ձուլման 50% բաժինը։ Բոսնիա և Հերցեգովինան Հարավսլավիայում առաջին տեղն է զբաղեցրել փայտամշակման արդյունաբերության արտադրությամբ և մեծ դերակատարություն է ունեցել քիմիական արդյունաբերության մեջ (Հարավսլավիայում միայն Բոսնիա և Հերցեգովինայում կար սոդայի (Լուկավաց) և քլորի արտադրություն)։

2014 թվականի Բոսնիա և Հերցեգովինայի արդյունաբերության կառուցվածքում բնական հանածոների հանույթին ընկնում էր արտադրանքի մոտավորապես 5 %-ը, վերամշակող արդյունաբերությանը՝ մոտավորապես 74 %, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու արտադրությանը և մատակարարմանը՝ մոտավորապես 20 %[144]։

2000 թվականի սկզբին գերմանական Volkswagen-ի և Չեխիայի Skoda-ի աջակցությամբ գործարկվեց ավտոմեքենաների արտադրությունն, որը նրանց ցածր գնի պատճառով մեծ պահանջարկ ունի հարևան երկրներում։ Բոսնիա և Հերցեգովինայի արդյունաբերության մեջ հիմնական ներդրողներից մեկը Սլովենիան է։ 2004 թվականին ավտոմեքենաշինության հիմնական կենտրոններից են եղել Սարաևոն, Մոստարը և Տեշանը։ Մետալուրգիական խոշոր ընկերություններն էին Զենիցայի պողպատաձուլական գործարանը, Մոստարի ալյումինի կոմբինատը և Զվորնիկի ալյումինիումի գործարանը։ Աստիճանաբար երկրում աճում են հանքարդյունաբերությունը, մետալուրգիական և նավթավերամշակման ոլորտները, նաև աճում է տեքստիլ արդյունաբերության, ավտոմեքենաների բաղադրիչ մասերի, ավիացիոն արդյունաբերության և կենցաղային սարքերի արտադրությունը։ Թեթև արդյունաբերության խոշորագույն կենտրոնը Սարաևոն էր[8]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպովո Պոլե

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են ավելի քան երկու միլիոն հեկտար տարածք (պետության տարածքի ավելի քան 40 %), որոնց մեծ մասը զբաղեցնում են վարելահողերը և պարտեզները, ամենաքիչը՝ այգիները և խաղողի այգիները, ինչպես նաև մարգագետինները և արոտավայրերը։ Բանջարեղենը և կարտոֆիլն աճեցվում է ամբողջ երկրով։ Գյուղատնտեսական հողատարածքները հիմնականում տեղակայված են գետային հովիտներում։ Մրգատու այգիները տեղակայված են Սավա գետից հարավ ընկած բլուրներում։ Հերցեգովինայի հարավարևմտյան հատվածում աճեցնում են խաղող և ծխախոտ, ինչպես նաև բոստանային կուլտուրաներ, դեղձեր, ծիրաններ, ձիթապտուղներ, մանդարիններ, կեռասներ, թուզեր։ Գինեգործության կենտրոնը Մոստարի շրջանն է[8]։

2014 թվականին գյուղատնտեսական հողատարածքները կազմել են 1,011 մլն հա, որից 501 հազ. հա ցանքատարածություններ (որոնց թվում 300 հազար հա Սերբական Հանրապետության տաևածք, 185 հազար հա Բևհ Դաշնության և 13 հազար հա Բրչկո օկրուգի)։ 2013 թվականին Բոսնիա և Հերցեգովինայում ցանվել էր 62 հազար հեկտար ցորեն (անքան, որքան նախորդ տարի), 176 հազար հա եգիպտացորեն (2012 թվականի համեմատ 10%-ով պակաս)։ 2012 թվականին հավաքվել է 208 հազար տոննա ցորեն և 500 հազար տոննա եգիպտացորեն[145]։ 2011 թվականին երկրում պտղատու ծառերի թիվը գնահատվել է 30 մլն, մրգերի տարեկան արտադրությունը` 320 հազար տոննա։ Սակայն, միևնույն ժամանակ, երկիրը 100 միլիոն դոլարի վերամշակման միրգ և մթերք է ներկրում ։ Մրգերի արդյունաբերական վերամշակումը հիմնականում ներառում է չորացրած մրգերի, հյութի խտանյութերի և ջեմերի արտադրությունը։ Այս ոլորտում կան երկու խոշոր արտադրողներ (Vegafruit, Մալայա Բրեսնիցա և Vitaminka, Բանյա Լուկա), որոնք մրգերից և բանջարեղենից արտադրում են տարեկան մոտ 25 հազար տոննա արտադրանք[146]։ Անասնաբուծության հիմքն է թռչնաբուծությունը և ոչխարների, խոզերի և կովերի բուծումը[147]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կամուրջ Ներետվայի վրա

A1 ավտոմայրուղին անցնում է Բոսնիա և Հերցեգովինայի տարածքով։ Այն E73 եվրոպական երթուղու ամենաերկար հատվածն է, որը Կենտրոնական Եվրոպան կապում է Ադրիատիկ ծովի հետ։ Բացի այդ, E661, E761, E762 եվրոպական երթուղիներն անցնում են երկրի տարածքով։ Բոսնիա և Հերցեգովինայի տարածքի վրա կառուցվել է 22,926 կմ ճանապարհ, այդ թվում՝ 19,426 կմ պինդ ծածկով ճանապարհներ և 3,500 կմ՝ գրունտային ծածկով ճանապարհներ[148]։ Լեռնային ճանապարհների մեծ մասը ցածր թողունակությունով է[8]։

Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գոյություն ունի 601 կմ երկաթուղային ուղի, 1435 մմ երկաթուղագծի լայնությամբ[149], ներառյալ 392 կմ էլեկտրաֆիկացված ուղիները։ Երկաթուղային ցանցը 1992 թվականից սպասարկում են երկու ընկերություններ. Սերբիական Հանրապետության տարածքում` Željeznice Republike Srpske (ŽRS), իսկ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունյի տարածքում` Željeznice Federacije Bosne i Hercegovine (ŽFBH): Երկաթուղային ճանապարհները երկիրը կապում են Խորվաթիայի հետ հյուսիսում, արևմուտքում և հարավում և Սերբիայի հետ արևելքում[150]։ 19-20 դարերում երկաթուղային Գաբելա-Զելենիկա գիծը կապում էր երկիրը Չեռնոգորիայի հետ[151]։

Բոսնիա և Հերցեգովինայում կան 24 օդանավակայաններ, որոնցից 7-ը կարծր մակերեսով, 17-ը՝ հողային ծածկով, ինչպես նաև 6 ուղղաթիռի վայրէջքային հարթակներ։ Երկրում գործում են 4 միջազգային օդանավակայաններ՝ Բանյա Լուկա[152], Մոստար[153], Սարաևո[154] և Տուզլա[155]։ 1994-ից 2015 թվականներին գործել է B&H Airlines ավիաընկերությունը[156][157]։ Բոսնիա և Հերցեգովինայի գետի ցանցի հիմքն են Սավայի աջ վտակներն, որոնց միջոցով անցում է բացվում դեպի միջինդանուբյան դաշտավայրը և Ներետվայի հովիտն՝ ապահովելով ելք դեպի Ադրիատիկ ծով։ Սավայով դեպի Խորվաթիա ջրային ուղին բաց է, բայց հազվադեպ է օգտագործվում։ Սավան ունի հետևյալ նավահանգիստները՝ Գրադիշկա, Բրոդ, Շամաց, Բրչկո, Օրաշյե[158]։

ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի տպագրական հրատարակությունները գտնվում են մասնավոր ձեռքերում[159]։ Ըստ 2016 թվականի հունվարի տվյալների՝ երկրում հրատարակվում էին 10 ամենօրյա թերթեր[159]։ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում գտնվում են 59 ամսագրեր, որոնց թվում են Սարաևոյի «Սլոբոդնա Բոսնա» և BH Dani հրատարակությունները, և Սերբական Հանրապետությունում 48 ամսագրեր, 8 նորությունների գործակալություններ[160]։

2009 թվականի տվյալների համաձայն՝ երկրում հաղորդում էին տարբեր մակարդակի ավելի քան 45 հեռուստատեսական կայաններ։ «Բոսնիա և Հերցեգովինայի ռադիոյի և հեռուստատեսության» կազմում հաղորդում են երեք հեռուստաալիք՝ «Դաշնային հեռուստատեսություն»-ը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում, ՎՆՏ 1-ը և «Սերբական Հանրապետության հեռուստատեսություն»-ը Սերբական Հանրապետությունում[159]։ Սարաևոյում տեղակայված է քաթական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կենտրոնական ստուդիան, որը հաղորդում էր նախկին Հարավսլավիայի երկրներում սերբախորվաթերենով[161]։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոստարի համալսարան

Կրթական համակարգը կազմված է հաստատություններից, որոնք նախատեսված են 3-ից 7 տարեկան երեխաների համար, պարտադիր դպրոցներից 7-ից մինչև 11 տարեկան և 11-ից մինչև 15 տարեկան երեխաների համար, ընդհանուր միջնակարգ դպրոցներից և գիմնազիաներից 15-ին մինչև 19 տարեկան ուսանողների համար, մասնագիտական միջնակարգ դպրոցներից, պրոֆեսիոնալ-զանազանտեխնիկական դպրոցներից և համալսարաններից։ 1966 թվականից գործում է Գիտությունների և արվեստի ակադեմիան։ Հիմնական գիտական հաստատությունները տեղակայված են Սարաևոյում, որոնց թվում են Բոսնիական համալսարանը (հիմնադրված 1997 թվականին՝ որպես բոսնիացիների պատմության և մշակույթի ուսումնասիրման կենտրոն), լեզվաբանության, տերմինային և ատոմային տեխնոլոգիայի, եղանակաբանության համալսարաններն, ինչպես նաև աշխարհագրական, ֆիզիկական և աստղագիտական, մաթեմատիկական, բժշկական, մանկավարժական և այլ ընկերություններ։ Գրադարանների շարքում են Ազգային և համալսարանական գրադարանը (հիմնադրվել է 1945 թվականին), Գազի Խասրբեգովի գրադարանը (1537 թվական) և Ազգային թանգարանի գրադարանը[8]։

Բարձրագույն կրթության պետական հաստատություններին են պատկանում Սարաևոյի (հիմնադրվել է 1949 թվականին), Տուզլայի (հիմնադրվել է 1976 թվականին), Մոստարի (հիմնադրվել է 1977 թվականին), Բիխաչի, Զենիցայի և Ջեմալ Բիեդիչի համալսարանները Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում և Բանյա Լուկայի (հիմնադրվել է 1975 թվականին), Իստոչնո Սարաևոյի համալսարանները, Պրիեդորի բարձրագույն բժշկական, Տրեբինեի բարձրագույն հյուրանոցային բիզնեսի և տուրիզմի դպրոցները՝ Սերբական Հանրապետությունում[162]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:SarajevoHolidayInn.JPG
«Հոլիդեյ» հյուրանոցը Սարաևոյում, 1983, ճարտարապետ` Իվան Ստրաուս
Բոսմալ քաղաքի կենտրոնը, 1999

Բոսնիական պատերազմից հետո Բոսնիա և Հերցեգովինայում աշխատանքներ են իրականացվում մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Դա կարելի է տեսնել Մոստարի Հին կամուրջի և պատմական-մշակութային նշանակություն ունեցող այլ շինությունների վերականգնման օրինակով։ Շատ այլ ծրագրեր, ցավոք սրտի, մինչ օրս մնացել են անտեսված քաղաքական տարաձայնությունների ու ֆինանսների բացակայության պատճառով։

Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ։ Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակն, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է։ Շինությունում է հաստատվել մեծ ճանաչում ունեցող «Ավազ» թերթի գլխավոր գրասենյակը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]




Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում (2013)[163]      Իսլամ (50.7%)     Ուղղափառություն (30.75%)     Կաթոլիկ եկեղեցի (15.19%)     Աթեիզմ (0.79%)     Ագնոստիցիզմ (0.31%)     այլն (1.15%)     Չհայտարարված (0.92%)     Անհայտ (0.19%)

Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում ներկայացված է հետևյալ դավանություններից՝ իսլամ (40 %), ուղղափառություն (31 %), կաթոլիկություն (15 %) և այլն (աթեիզմ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 10-րդ դարը Բոսնիայի բնակչության մեծ մասը հեթանոս է եղել, սակայն Հերցեգովինայում քրիստոնեության ընդունումը բավականին վաղ է տեղի ունեցել։ Համարվում է, որ առաջին հոգևորականներն այստեղ են ուղարկվել Հռոմի կողմից։ Սակայն 930-ական թվականներին, Բոսնիայի և Սերբիայի միանալուց հետո, Բոսնիայի քրիստոնեական գալուստները վերաենթարկվում էին Կոստանդնուպոլսին։ 968 թվականին Բոսնիան միանում է Խորվաթիային, 1019 թվականին՝ Բյուզանդիային, իսկ 1026 թվականին անկախանում է։ 1080-ական թվականներին Բոսնիայում հաստատվում է կաթոլիկական թեմը։ 1135 թվականին Բոսնիան միացել է կաթոլիկ Հունգարիային, իսկ 1166-1180 թվականներին՝ նորից հայտնվել է ուղղափառ Բյուզանդիայի կազմում, որից հետո նորից անկախացել է։

13-14 դարերին Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գոյություն ուներ երկու կրոն։ Կաթոլիկ էին առավելապես Բոսնիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներն, իսկ հարավային Խում (Հերցեգովինա) իշխանությունն, որը 1168-1326 մտնում է Սերբիայի կազմում, գտնվում էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու տարածքում և 1219 թվականից ենթարկվում էր անմիջականորեն սերբական արքեպիսկոպոսին։

17-րդ դարի մզկիթ Մոստարում

Առաջին թուրական արշավանքը դեպի բոսնիական հողեր իրականցվել է 1388 թվականին, և 1448 թվականին թուրքերն արդեն նվաճել էին Բոսնիայի կենտրոնական հատվածի մի մասը։ Բոսնիական թագավոր Ստեպան Տոմաշն օգնություն էր խնդրում Կաթոլիկական եկեղեցուց, բայց Հռոմի Պապը նախ և առաջ ցանկանում էր համոզվել Բոսնիայում "երեսների" բացակայությանը։ Տոշամը 1459 թվականին հավաքել է ամբողջ Բոսնիական եկեղեցու հոգևորականությունն, որից հետո հրամայել է նրանց կա՛մ ընդունել կաթոլիկությունը և սկսել ենթարկվել Հռոմի Պապին, կա՛մ լքել թագավորությունը։

Մզկիթ Տրավնիկում

Ստեպան Տոմաշն այդպես էր չսպասեց խաչակրաց արշավանքին՝ մահանալով 1461 թվականին։ Հաջորդ տարի նրա որդի Ստեպան Տոմաշևիչը հրաժարվել է հարկ վճարել թուրքական սուլթան Մեհմեդ II-ին։ 1463 թվականի գարնանը սուլթանը Բոսնիա եկավ մեծ բանակով։ Ստեպան Տոմաշևիչի բանակը ջախջախվեց, որից հետո նա սուլթանի հրամանով 1463 թվականին հուլիսին գլխատվեց։

1995 թվականի վերջին երկրում տեղավորվել են ՆԱՏՕ-ի խաղաղարարները, ստեղծվել էր մուսուլմանա-խորվաթական Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը (տարածքի 51%-ը) և Սերբական Հանրապետությունը (տարածքի 49%-ը)

Կաթոլիկների թիվը պատերազմի ընթացքում կրճատվել է ավելի շատ, քան մուսուլմանների և ուղղափառների թիվը։

Այժմ դավանականությունը որոշվում է հիմնականում ազգությամբ՝ սերբերը՝ դավանում են ուղղափառություն (31 %), խորվաթները՝ կաթոլիկություն (15 %)։ Սերբերը և խորվաթներն, որոնք դավանում են իսլամ, իրենց անվանում են բոսնիակներ և մուսուլմաններ (40 %)։

Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյի կինոփառատոն

Թատերական արվեստը Բոսնիա և Հերցեգովինայում հայտնվել է 19-րդ դարում։ Սարաևոյի ազգային թատրոնը հիմնադրվել է 1919 թվականին, Բանյա Լուկայի թատրոնը՝ 1930 թվականին, Մոստարի թատրոնը՝ 1949 թվականին, Տուզլայի թատրոնը՝ 1949 թվականին, Բոսնիական ազգային թատրոնը՝ 1950 թվականին։ Սարաևոյում կան նաև «Կամերային թատրոն 55» և Մանկական թատրոն[8]։

Բոսնիայի հետ պահպանված կինոնկարահանումներից ամենահինը 1912 թվականի «Ճամփորդություն Բոսնիայով»-ն է։ 1951 թվականին նկարահանվել է առաջին խաղարկային կինոն՝ կարճամետրաժ ֆիլմ «Սահմանին» և լիամետրաժ «Մայոր ուրվական»։ Հետագայում ֆիլմերը հաճախ նկարահանվել են հարավսլավացի Մեշա Սելիմովիչի, Միրկո Կովաչի, Բրանկո Չոպիչի և այլ գրողների սցենարով։ Պատկերների մեծ մասը նկարահանել է «Բոսնա Ֆիլմ» կինոստուդիան, հաճախ Հարավսլավիայի այլ կինոստուդիաների հետ համատեղ։ 1960-ականներին հիմնադրված «Սուտյեսկա Ֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանվել են կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր։ 1981 թվականի Սարաևոյում բացվել է Բեմական արվեստի ակադեմիա։ Հարավսլավիայի գոյության տարիներին Բոսնիա և Հերցեգովինայի նկարահանվել են այնպիսի պատկերներ, ինչպիսիք են 1969 թվականի «Ճակատամարտ Ներետվայի վրա», 1981 թվականի «Արդյո՞ք դու հիշում ես Դոլի Բելին»։ 1995 թվականից Սարաևոյում անցկացվում է Սարաևոյի միջազգային կինոփառատոնը։ 1996 թվականին, Բոսնիական պատերազմի ավարտից հետո, նկարահանվել է առաջին խաղարկային պատկերը՝ «Կատարյալ շրջան»։ 21-րդ դարի սկզբին նկարահանվել են «Օրեր և ժամեր» (2004) և այլ ֆիլմեր[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Անդրիչի ստեղծագործությունում Բոսնիան հանդես է գալիս որպես կրոնական մոլեռանդության երկիր[164]

Բոսնիայի միջնադարյան գրականությունն, որն առաջացել է 12-րդ դարի վերջում, տարբերվել է թույլ զարգացմամբ՝ երկրում հերետիկոսական Բոսնիական եկեղեցու գերակշռության պատճառով (կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների)[165]։ 14-15 դարերի հնագույն հուշարձաններին վերաբերվում են Դիվոշևո ևանգելիե, Խվալի գիրք և այլն։ Գրական հուշարձաններին են նաև վերաբերվում ստեչակների տապանագիրները։ 15-17 դարերի սերբական վանքերում ստեղծվել է պատմական գրականությունը։ 16 դարում զարգանում է մուսուլմանական գրականությունը թուրքերենով, արաբերենով, բոսնիերենով և պերսիդերենով[8]։

19-20 դարերի ընթացքում սկսել են ստեղծագործել սերբ բանաստեղծներ Յովան Դուչիչը, Ալեքսա Շանտիչը և սերբ գրող Պետար Կոչիչը։ 20-րդ դարի գրականությունը հիմնականում զարգացել է ռեալիզմի շրջանակներում։ Հասարակական քննադատությամբ հանդես են եկել գրողներ Հասան Կիկիչը և Ն. Սիմիչը։ 1950-1960-ական թվականներին ստեղծագործել են սերբ գրողներ Բրանկո Չոպիչը և Իվո Անդրիչը, որը 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1970-ական թվականներին ստեղծագործել են բոսնիական մուսուլմանների նոր գրականության հիմնադիրներ Մեշա Սելիմովիչը և Սկենդեր Կուլենովիչը[8]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չևապի՝ սոխով, սոմուն հացատեսակի մեջ

Բոսնիական խոհանոցն օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ։ Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, սոուսներն ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծ մասամբ բանջարեղենի հյութերից։ Տիպական բաղադրամասեր են կարտոֆիլը, լոլիկը, սոխը, սխտորը, ոչ կծու պղպեղը, վարունգը, դդմիկը, գազարը, կաղամբը, ուտելի սունկերը, սպանախը, կանաչ և չոր ընդեղենը, սալորները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, կայմակը։ Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, ոչխարի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև բոսնիական խորվաթներն[166] ու բոսնիական սերբերը[167][168][169] օգտագործում են նաև խոզի միս։ Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, դոլման, սարման, փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն։ Տեղական լավագույն գինիները պատրաստվում են Հերցեգովինայում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար։ Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են Բոսնիայում։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ասիմ Ֆերհատովիչ Հասե»՝ պետության գլխավոր մարզադաշտը

1984 թվականին Սարաևոյում և նրա մերձակայքում անցկացվել են Ձմեռային օլիմպիական խաղերը։ 1960 թվականին Սարաևոյում անցկացվում են շախմատի «Բոսնա-մրցույթներ»։ 1992 թվականին հիմնադրվել է Բոսնիա և Հերցեգովինայի օլիմպիական կոմիտեն՝ Օլիմպիական խաղերում պետության մասնակցության համար[8]։ 2010 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում գործել են 37 սպորտային միավորումներ և 1221 ակումբներ, Սերբական Հանրապետությունում՝ 35 և 603 համապատասխանաբար, Բրչկո շրջանում՝ 3 և 75 համապատասխանաբար[170]։

Խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտերն են՝ «Ասիմ Ֆերհատովիչ Հասե» (ավելի քան 35 հազար մարդ տարողությամբ) և «Գրբավիցա» (ավելի քան 16 հազար մարդ տարողությամբ) Սարաևոյում, «Ստադիոն պոդ Բելիմ Բրեգոմ» (ավելի քան 20 հազար մարդ տարողությամբ) Մոստարում, «Բիլինո Պոլե» (ավելի քան 15 հազար մարդ տարողությամբ) Զենիցայում[171]։ Պետության ֆուտբոլային ակումբների շարքում են՝ «Ժելեզնիչար»-ը Սարաևոյում, «Բորաց»-ը, «Զրինսկի»-ն Մոստարում և այլն։ Բարձրագույն ֆուտբոլային լիգան Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի առաջնությունն է։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների խաղերին։ Այլ սպորտաձևերում միջազգային առաջնություններին մասնակցում են բասկետբոլի կանանց և տղամարդկանց, վոլեյբոլի կանանց և տղամարդկանց, ռեգբիի, հոկեյի, շախմատի և այլ հավաքականները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զախումյեի, Տրավունիայի, Տրեբինյեի, Պագանիայի հետ վերակարգով։
  2. Տրավինիկի առաջին ստույգ հիշատակումը որպես Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր քաղաք վերաբերվում է 1704 թվականին: 1850 թվականին Բոսնիայի վարչական կենտրոնը տեղափոխվել է Սարաևո: Տես՝ Kreševljaković, Hamdija. Sarajevo za vrijeme austrougarske uprave (1878-1918). — Arhiv grada, 1969. — С. 125. Donia, Robert J. Сараево: биография города = Sarajevo: biografija grada. — С.: Institut za istoriju, 2006. — С. 47. — 462 с. — ISBN 9958-9642-8-7 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.(բոսն.)(անգլ.)
  3. Այն ժամանակի Բոսնիա և Հերցեգովինայի հարցաթերթերում բնակիչները նշում էին՝ «Դավանություն` աթեիստ, ազգություն` մուսուլման»։ Տես՝ Ե. Յու. Գուսկովա Զինված ընհարումներ նախկին Հարավսլավիայի տարածքում՝ իրադարձությունների ժամանակագրություն. — ИНИОН РАН, 1998. — С. 94.
  4. Երկարությունների հաշվումը «Google Քարտեզներ» ծառայությունով։
  5. Բացարձակ առավելագույնը բոլոր քաղաքներում գրանցվել է 1963 թվականի հունվարի 24-ին։ Բացարձակ առավելագույնը Սարաևոյում գրանցել է 1987 թվականի հուլիսի 24-ին, Տուզլայում՝ 1988 թվականի հուլիսի 6-ին, Բիխաչում՝ 1983 թվականի հուլիսի 28-ին, Մոստարում՝ 1984 թվականի հուլիսի 13-ին։ Տես՝ «Temperature i padavine». // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Opći i geografski podaci o BiH». // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. Горбачевич, К. С. Словарь современного русского литературного языка в 20 томах: А-Б. — Русский язык, 1991. — Т. 1. — С. 720.
  3. См. стр. 21: «Demografija 2014» (PDF). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  4. «Demography 2016» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Report for Selected Countries and Subjects». IMF. 2019 թ․ դեկտեմբերի 28.
  6. «Distribution of family income – Gini index». The World Factbook. TWB. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Bosna i Hercegovina u brojevima 2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 Босния и Герцеговина // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 72-79. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  9. 9,0 9,1 «Каково будущее Боснии и Герцеговины?». // idc-europe.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. «Босния и Герцеговина подала заявку на вступление в Евросоюз». // lenta.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  11. См. стр. 69: «Strategija razvoja sporta u Bosni i Hercegovini za period 2010-2014. godina». // mcp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  12. «About the Festival». Sarajevo Film Festival Official Website.
  13. «Inside Film's Guide to Film Festivals in Europe». Inside Film.
  14. 14,0 14,1 «Bosnia and Herzegovina». Global Finance (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  15. 15,0 15,1 [1]
  16. 16,0 16,1 [2]
  17. 17,0 17,1 [3]
  18. 18,0 18,1 [4]
  19. 19,0 19,1 «Lista zemalja koje su priznale Bosnu i Hercegovinu i datumi uspostavljanja diplomatskih odnosa». // mfa.ba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  20. Известия Всесоюзного географического общества. — Изд-во Академии наук СССР, 1991. — С. 541.
  21. Constantine VIIPorphyrogenitus (1993). De Administrando Imperio (Moravcsik, Gyula ed.). Washington D.C.: Dumbarton Oaks Center for Byzantine Studies. էջեր 153–55.
  22. Об управлении империей: текст, перевод, комментарий. — Наука, 1989. — С. 382.
  23. Дуличенко, А. Д. Введение в славянскую филологию. — Litres, 2015. — С. 214.
  24. William Miller (1921). Essays on the Latin Orient. Cambridge. էջ 464.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. 25,0 25,1 Страны мира: полный универсальный информационный справочник. — М.: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 32.
  26. Писарев, Ю. А. Освободительная борьба народов Боснии и Герцеговины и Россия: документы. 1865-1875. — Наука, 1988. — С. 193.
  27. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 135
  28. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 363
  29. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 11, 13
  30. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 15. — ISBN 978-5-7777-0431-3
  31. Макова Е.С. Сербские земли в Средние века и Раннее Новое время // История южных и западных славян / Матвеев Г.Ф., Ненашева З.С.. — Москва: Издательство Московского университета, 2008. — Т. 1. — С. 61. — ISBN 978-5-211-05388-5
  32. Հարավսլավիայի պատմություն. — Москва: Издательство Академии Наук СССР, 1963. — Т. 1. — С. 63.
  33. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 33
  34. Раннефеодальные государства на Балканах VI-XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
  35. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
  36. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2
  37. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 14. — ISBN 978-5-91674-301-2
  38. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 124-126
  39. Славянские культуры и мировой культурный процесс. — Наука и техника, 1985. — С. 105.
  40. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 126, 128
  41. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 132, 133, 135, 136
  42. Buzov, Snježana (2004). Koller, Markus (ed.). «Ottoman Perceptions of Bosnia as Reflected in the Works of Ottoman Authors who Visited or Lived in Bosnia». Ottoman Bosnia: A History in Peril. University of Wisconsin Press: 83–92. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  43. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 194, 196, 198, 202, 203, 205
  44. 44,0 44,1 Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 362-364, 366, 610, 613
  45. Sugar, Peter (1963). Industrialization of Bosnia-Hercegovina : 1878-1918. Seattle: University of Washington Press. ISBN 0295738146.
  46. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 623, 651, 659
  47. Бромлей, Ю. В. и др. Հարավսլավիայի պատմություն. — М.: Издательство АН СССР, 1963. — Т. 2. — С. 27, 28, 35, 121, 187.
  48. Tepić, Ibrahim. Bosna i Hercegovina od najstarijih vremena do kraja Drugog svjetskog rata. — Bosanski kulturni centar, 1998. — С. 377, 378.
  49. Мартынова, М. Ю. Балканский кризис: народы и политика. — М.: Старый сад, 1998. — С. 193.
  50. Никифоров, Л. А. Социалистическая Федеративная Республика Югославия: справочник. — Изд-во полит. лит-ры, 1985. — С. 32.
  51. Пономарёва, Е. Г. Босния и Герцеговина: государство без государственности. — № 1 (16). — Вестник МГИМО-Университета, 2011. — С. 9.
  52. Мартынова, М. Ю. Балканский кризис: народы и политика. — М.: Старый сад, 1998. — С. 197, 199, 225, 232.
  53. «ICTY: Naletilić and Martinović verdict – A. Historical background» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  54. Silber, L (1997), Yugoslavia: Death of a Nation. Penguin Books, p.185
  55. «ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  56. «ICTY: Conflict between Bosnia and Croatia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  57. «ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  58. «Summary of the Dayton Peace Agreement on Bosnia-Herzegovina». www1.umn.edu. 1995 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  59. Research shows estimates of B&H death toll inflated - IHT: The Bosnian Book of Dead
  60. 60,0 60,1 60,2 Bosnia's Book of Dead - BIRN Report
  61. Home | International Criminal Tribunal for the former Yugoslavia
  62. «Cour internationale de Justice - International Court of Justice | International Court of Justice» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  63. В Боснии перезахоронили останки 409 жертв резни в Сребренице
  64. «Građanski bunt u BiH». klix.ba. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  65. «Thousands turn out for second day of Bosnian anti-government protests». EuroNews. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  66. «Protests Over Government and Economy Roil Bosnia». New York Times. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  67. «Bosnian protests: A Balkan Spring?». bbc.co.uk. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  68. «BBC: Nazire li se balkansko proljeće?». Avaz. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  69. «Protesters, police clash over factory closures in Bosnian town». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  70. «Bosnia and Herzegovina: 130 injured as police disperece protests with tear gas». 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  71. «Anti-govt protests spread across Bosnia». worldbulletin.net. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  72. Premijer kantona Sarajevo Suad Zeljković podnio ostavku.
  73. «Lipovača odlazi, Skupština USK prihvatila ostavku». Avaz. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  74. Большой универсальный атлас мира. — М.: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 63.
  75. Krzyk, Tomislav. Centar Bosne l Hercegovine. — С. 38.
  76. Strategija integrisanog upravljanja granicom u Bosni i Hercegovini za period 2015-2018 godine. — Сараево: Vijeće ministara BiH, 2015. — С. 7.
  77. 77,0 77,1 77,2 Stanovništvo Federacije Bosne i Hercegovine. — Сараево: Federalni zavod za statistiku, 2008. — С. 16. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  78. Federacija Bosne i Hercegovine u brojkama. — Сараево: Federalni zavod za statistiku, 2011. — С. 6.
  79. 79,0 79,1 Географски и метеоролошки подаци. — Статистички годишњак Републике Српске, 2012. — С. 30.
  80. Бодрин, В. В. и др. Югославия: Экон.-геогр. характеристика. — Мысль, 1970. — С. 208.
  81. Раковский, С. Н. По Югославии. — Просвещение, 1970. — С. 142.
  82. Вавилов, С. И. Большая советская энциклопедия. — Изд-во Большая советская энциклопедия, 1958. — Т. 49. — С. 309.
  83. Грацианский, А. Н. Природа Югославии. — Изд-во геогр. лит-ры, 1955. — С. 42.
  84. См. стр. 5: «BiH u brojevima 2014» (PDF). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  85. 85,0 85,1 См. стр. 5: «Osnovni podaci o Bosni i Hercegovini» (PDF). // fmoit.gov.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  86. Основы карстоведения. Вопросы гидрогеологии карста, реки и озера карстовых районов, карст мела, гидротермокарст (учебное пособие). — Пермь: Книжная типография № 2, 1969. — Т. 2. — С. 86.
  87. См. стр. 17: «Demografija 2014» (PDF). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  88. «Население политических образований и кантонов Боснии и Герцеговины согласно результатам переписи населения и последним официальным оценкам населения».
  89. «Bosnia and Herzegovina». // data.un.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  90. Пономарева, Е. Г. Политическое развитие постъюгославского пространства (внутренние и внешние факторы). — М.: МГИМО-Университет, 2007. — С. 68.
  91. См. стр. 31: «Adult and youth literacy. National, regional and global trends, 1985-2015» (PDF). // uis.unesco.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  92. Кредер, А. А. Новейшая история 1945-1993: Учебное пособие для средней школы. — Центр Гуманитарного Образования, 1994. — С. 156.
  93. Кашуба, М. С. и др. Государственная политика и современные межнациональные отношения в Югославии. — М., 1991. — С. 4.
  94. Faingold, Eduardo D. Language rights and language justice in the constitutions of the world(անգլ.) // Language Problems & Language Planning[en] : journal. — 2004. — Т. 28. — № 1. — С. 11-24. — doi:10.1075/lplp.28.1.03fai
  95. Sadurski, Wojciech (2005). Rights Before Courts: A Study of Constitutional Courts in Postcommunist States of Central and Eastern Europe. Springer. էջ 342. ISBN 1402030061.
  96. 96,0 96,1 Footitt, Hilary; Kelly, Michael (2012). Languages at War: Policies and Practices of Language Contacts in Conflict. Basingstoke: Palgrave Macmillan. էջեր 111–120. ISBN 0230368778.
  97. Greenberg, Robert David (2004). Language and Identity in the Balkans: Serbo-Croatian and its Disintegration. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-925815-4.
  98. «Council of Europe - List of ratifications of the Charter for regional/minority languages». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  99. Arbeitsgemeinschaft Deutscher Minderheiten. «Deutsche Minderheit in Bosnien-Herzegowina – German minority in Bosnia and Herzegovina». fuen.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  100. См. стр. 7-11 предварительных результатов переписи 2013 года: «Preliminary results of the 2013 Census of Population, Households and Dwellings in Bosnia and Herzegovina» (PDF) (անգլերեն). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  101. Snježana, Musa. Razmještaj naselja u BiH. — Mostariensia, 2005.
  102. Snježana, Musa. Razmještaj naselja u BiH. — Mostariensia, 2005.
  103. Đorđević, Jovan. Ustavno pravo FNRJ, Izd. Arhiva za pravne i društvene nauke, Beograd, 1953., str. 427.
  104. Filipović, Emir O. Grb i zastava Bosne i Hercegovine u 20. stoljeću. — Bosna franciskana. Časopis Franjevačke teologije. — Сараево : Franjevačka teologija Sarajevo, 2008. — Вып. 28. — С. 104, 110, 111, 118, 125. — ISSN 1330-7487.
  105. Filipović, Emir O. Grb i zastava Bosne i Hercegovine u 20. stoljeću. — Bosna franciskana. Časopis Franjevačke teologije. — Сараево : Franjevačka teologija Sarajevo, 2008. — Вып. 28. — С. 114, 118, 122. — ISSN 1330-7487.
  106. «Himna Bosne i Hercegovine». // mvp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  107. Моисеев, А. А. Суверенитет государства в международном праве: учебное пособие. — Восток-Запад, 2009. — С. 75.
  108. Романенко, С. А. Югославия. — Московский общественный научный фонд, 2000. — С. 241.
  109. Бухвальд, Е. М. Российский федерализм. — Узорочье, 2002. — С. 20.
  110. Лукина, Наталья. Босния и Герцеговина после Дейтона. — Свободная мысль, 2006. — С. 132.
  111. См. статьи 1, 3 конституции Боснии и Герцеговины: «Ustav Bosne i Hercegovine» (PDF). // ccbh.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  112. «Sudski sistem Bosne i Hercegovine». // pravosudje.ba. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  113. «Ambasade, konzulati i stalne misije BiH». // mvp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  114. «Bosnia and Herzegovina - Relations with the EU». // ec.europa.eu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  115. «Obći pravci i prioriteti za provođenje vanjske politike Bosne i Hercegovine». // mvp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  116. «Ambasade u BiH». // mvp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  117. https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/20190529-albania-report.pdf
  118. 118,0 118,1 См. стр. 3 Военной доктрины Боснии и Герцеговины: «Vojna doktrina» (PDF) (բոսնիերեն). Министерство обороны Боснии и Герцеговины. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  119. См. статью 6 закона об обороне Боснии и Герцеговины от 2005 года: «Zakon o odbrani Bosne i Hercegovine» (PDF) (բոսնիերեն). Парламентская ассамблея Боснии и Герцеговины. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  120. «Сколько служат и не служат в армиях мира». // kommersant.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  121. «Nadležnosti u lancu komandovanja i kontrole nad OS BiH». // mod.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  122. См. стр. 14: «Brošura Ministarstva obrane i Oružanih snaga BiH» (PDF) (բոսնիերեն). 2011.
  123. «Bosnia and Herzegovina». // cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  124. «Namjenska industrija BiH: KSA i Švicarska najbolji kupci». // oslobodjenje.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  125. «Босния и Герцеговина получила План действий по членству в НАТО». // lenta.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  126. «World Economic Outlook Database, April 2019». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  127. Кашуба, М. С. и др. Государственная политика и современные межнациональные отношения в Югославии. — М., 1991. — С. 47.
  128. Кашуба, М. С. и др. Государственная политика и современные межнациональные отношения в Югославии. — М., 1991. — С. 13, 49.
  129. «Direktna strana ulaganja ( DSU ) - stanje i performanse». // fipa.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  130. Максакова М. А. Тенденции развития экономического сотрудничества России и стран Западных Балкан. Диссертация на соискание ученой степени кандидата экономических наук. - М., 2015. - С. 40 - 41. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/maksakova-ma.php
  131. Ciric, Aleksandar. «A Divided Bosnia, January 29, 1996». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  132. См. стр. 152 «Мирового экономического положения»: «World Economic Outlook» (PDF). // imf.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  133. «Competitiveness Rankings». // reports.weforum.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  134. «Bosnia and Herzegovina. Profile». // forbes.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  135. «Report for Selected Countries and Subjects». // imf.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  136. «GDP per capita, PPP (current international $)». // data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  137. «Annual Indicators». // bhas.ba. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  138. См. стр. 62: «BiH u brojevima 2014» (PDF). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  139. «Bosnia and Herzegovina. GDP growth (annual %)». // data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  140. МВФ, 2011, De Facto Classification of Exchange Rate Regimes and Monetary Policy Frameworks
  141. «Novčanice i kovanice KM». // cbbh.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  142. См. стр. 20, 21: «SEE TOP 100. Southeast Europe's biggest companies» (PDF). // top100.seenews.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  143. «Banke u BiH». // cbbh.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  144. См. стр. 2: «Proizvodnja i prodaja industrijskih proizvoda u BiH (prodkom) 2014., prvi rezultati» (PDF). // bhas.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  145. «Босния и Герцеговина: Урожай кукурузы может намного превысить прошлогодний». Зерно Онлайн. 17.05.2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  146. fruitnews.ru (05.04.2011). «Босния и Герцеговина, Агропром». polpred.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  147. См. стр. 11, 12, 16, 17, 19, 21, 22, 25: «Godišnje izvješće iz oblasti poljoprivrede, ishrane i ruralnog razvoja u BiH za 2014. godinu». // mvteo.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  148. Lindov, Osman. Sigurnost u cestovnom saobraćaju. — Faculty of Traffic and Communications University of Sarajevo, 2008. — С. 23.
  149. «Dužina pruga». // zfbh.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  150. «Mapa pruga». // zrs-rs.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  151. «Međunarodne veze». // zfbh.ba. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  152. «Kontakt». // banjaluka-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  153. «Red letenja» (PDF). // mostar-airport.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  154. «Red letenja». // sarajevo-airport.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  155. «Osnovne karakteristike aerodroma». // tuzla-airport.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  156. «BH Airlines. Head Office». // bhairlines.ba. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  157. «B&H Airlines». // airlinehistory.co.uk. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  158. «Bosnia and Herzegovina» (անգլերեն). World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  159. 159,0 159,1 159,2 «Media Landscapes. Bosnia and Herzegovina». // ejc.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  160. «Štampani mediji u BiH». // vzs.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  161. «O nama». // balkans.aljazeera.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  162. «Lista akreditiranih visokoškolskih ustanova u BiH». // hea.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  163. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  164. Травницкая хроника. — Гос. изд-во худож. лит-ры, 1958. — С. 7.
  165. Հարավսլավիայի պատմություն, 1963, էջ 174
  166. «Bosnia and Herzegovina». Encyclopædia Britannica. 2009. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  167. The new Encyclopædia Britannica: A-ak – Bayes, Volume 1.
  168. Countries and Their Cultures: Saint Kitts and Nevis to Zimbabwe. էջ 68.
  169. «Serbian cuisine». TravelSerbia.Info – Your travel guide for Serbia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  170. См. стр. 69: «Strategija razvoja sporta u Bosni i Hercegovini za period 2010-2014. godina». // mcp.gov.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  171. «Stadien Bosnien-Herzegowina». // stadionwelt.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերենով

Անգլերենով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

   Հարևան բնակավայրեր   
 Խորվաթիա Խորվաթիա   Խորվաթիա Խորվաթիա   Խորվաթիա Խորվաթիա 
 Խորվաթիա Խորվաթիա   Սերբիա Սերբիա 
 Ադրիատիկ ծով   Խորվաթիա Խորվաթիա/Չեռնոգորիա Չեռնոգորիա   Չեռնոգորիա Չեռնոգորիա 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 521