Սպորտը Բոսնիա և Հերցեգովինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպրոտը Բոսնիա և Հերցեգովինայի մշակույթի կարևորագույն մասերից մեկը։ Հարավսլավիայի մարզիկների մեծ մասը ծնվել են Բոսնիա և Հերցեգովինայում։

Սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց բոսնիական բասկետբոլային ամենախոշոր ակումբը համարվում է «Բոսնա»-ն[1][2], որը 1978-1979 թվականների մրցաշրջանին նվաճել է Չեմպիոնների գավաթը։ Կանանց ակումբներից ավելի հայտնի է Տուզլայի «Միասնությունը», որը 1979 թվականին Ֆլորենցիայում նվաճել է Եվրոպայի կանանց գավաթը։ Տղամարդկանց հավաքանակը հաճախ խաղում է Եվրոպայի առաջնությունում, սակայն 1993 թվականից ոչ մի անգամ չի հայտնվել լավագույն ութնյակում։

Բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի բռնցքամարտիկը համարվում է Մարիան Բենեշը (միջին քաշ), որը հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի, Հարավսլավիայի և Եվրոպայի առաջնությունները։ 1978 թվականին, արդեն պրոֆեսիոնալ ռինգում, Բենեշը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Էլիշա Օբեդին։ Միջին քաշի ևս մեկ բռնցքամարտիկ է Անտոն Յոսիպովիչը, որը համարվում է 1984 թվականի օլիմպիական չեմպիոն։ Ժամանակակից սիրող բռնցքամարտիկներից առանձնացնում են Մենմուն Հաջիչին, որը համարվում է 2008 թվականի Եվրոպայի առաջնության բռոնզե մրցանակակիր։

Հանդբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի հանդբոլի հավաքականը անգամ չի մտնում եվրոպական հանդբոլի «միջակների» կազմում։ Ձեռնագնդակի ամենահայտնի ակումբը Բանյա Լուկա քաղաքի «Բորաց»-ն է, որը համարվում է Հարավսլավիայի յոթակի չեմպիոն և 1976 թվականի Եվրոպայի Գավաթի հաղթող։

Թեթև ատլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի հավաքականի կազմում հանդես են եկել մեծ քանակով բոսնիական ատլետներ։ Այժմ բոսնիացիները այս սպորտաձևում երևալի արդյունքներ ցույց չեն տալիս։

Կարատե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարատեի ամենահայտնի ակումբը Տուզլա քաղաքի «Տուզլա-Սինալցո»-ն է, որը պատրաստում էր Հարավսլավիայի պրոֆեսիոնալ կարատեստներին։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլը համարվում է երկրի ամենահայտնի սպորտաձևը, որը դեռևս հայտնվել է Ավստրո-Հունգարիայի ժամանակ, 1903 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոսնիական ֆուտբոլը վերելք ապրեց։ 1967 և 1985 թվականներին Հարավսլավիայի չեմպիոն է դարձել «Սարաևո» ակումբը, նաև 1972 թվականին հաղթանակ ձեռք բերեց «Ժելեզնիչար» ակումբը։ Հարավսլավիական հավաքականի բոսնիական խաղացողներին առանձնանում են Յոսիպ Կատալինսկին, Դուշան Բաևիչը, Իվիցա Օսիմը, Սաֆետ Սուշիչը և Միրսադ Ֆազլագիչը։

Շախմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիայի շախմատի հավաքականը յոթ անգամ դարձել է Հարավսլավիայի շախմատի առաջնության հաղթող։ Շախմատային օլիմպիադաներում ամենաբարձր ձեռքբերումը համարվում է 1994 թվականին Լիոնում զբաղեցրած 2-րդ հորիզոնականը։ Ամենահայտնի շախմատային ակումբը համարվում է Բորկի Պրեոևիչի խումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]