Բոսանսկա Կրուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
քաղաք
Բոսանսկա Կրուպա
բոս․՝ Bosanska Krupa
սերբ.՝ Босанска Крупа
խորվ.՝ Bosanska Krupa
Զինանշան
Coat of Arms of Bosanska Krupa.svg

Bosanska Krupa (2015).jpg
Կոորդինատներ: 44°53′14″ հս․ լ. 16°08′58″ ավ. ե. / 44.88722° հս․. լ. 16.14944° ավ. ե. / 44.88722; 16.14944
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵնթարկումՇրջանային կենտրոն
ՀամայնքԲոսանսկա Կրուպա
Մակերես105 կմ²
ԲԾՄ177 մ
Խոսվող լեզուներբոսնիերեն
Բնակչություն11 514 մարդ (2013)
Խտություն282 մարդ/կմ²
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ, կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+387 37
Փոստային ինդեքսներ77240
Պաշտոնական կայքopcinabosanskakrupa.ba
##Բոսանսկա Կրուպա (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Բոսանսկա Կրուպա (բոս․՝ Bosanska Krupa, սերբ.՝ Босанска Крупа, խորվ.՝ Bosanska Krupa), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմտյան մասում։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Ֆեդերացիայի կազմում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Ունա գետի հովտում, համանուն համայնքի կենտրոնական մասում, Ունա֊Սանա կանտոնի արևելյան մասում։ Քաղաքի տարածքը կազմում է 105 կմ2։

Տեղակայված է նախալեռնային տարածքում։ Տեղի ռելիեֆը իրենից ներկայացնում է բլրավոր հողեր։ Քաղաքի հիմնական մասը տեղակայված է Ունա գետի դելտայում։ ԲԾՄ-ն կազմում է 1877 մ։ Բացարձակ բարձրությունը գերազանցում է 320 մետրը։

Քաղաքի միջով հոսում են Ունա և Կրուժնիցա գետերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում քաղաքը մտել է Խորվաթիայի թագավորության կազմում։

Օսմանյան զորքերի՝ Վիեննա արշավանքի ժամանակ քաղաքը գրավվել է թուրքերի կողմից և աստիճանաբար այնտեղ սկսել է տարածվել իսլամը, որն արդյունքում դարձել է քաղաքի գերակշռող կրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 14 416 մարդ։ 2013 թվականին քաղաքում ապրել են 11 514 մարդ[1]։

Մարդահամարի թվական 1991. 1981. 1971.
բոսնիացիներ 9.519 (66,03 %) 6.858 (56,88 %) 6.070 (67,63 %)
սերբեր 4.044 (28,05 %) 3.142 (26,06 %) 2.433 (27,11 %)
խորվաթներ 102 (0,70 %) 109 (0,90 %) 202 (2,25 %)
հարավսլավներ 551 (3,82 %) 1.764 (14,63 %) 183 (2,03 %)
Այլազգիներ 200 (1,38 %) 182 (1,50 %) 86 (0,95 %)
Ընդամենը 14.416 12.055 8.974

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]