Բիլինո Պոլե (մարզադաշտ)
Բիլինո Պոլե սերբ.՝ Билино Поље | |
|---|---|
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Տեղագրություն | |
| Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
| Հիմնադրված | 1972 |
| Բացված | 1972 |
| Սեփականատեր | Զենիցա |
| Տարողություն | 15 600 |
| Տնային թիմ | |
| Դաշտի չափսեր | 103 x 65 մ |
![]() | |
| |
«Բիլինո Պոլե» (բոս․՝ և խորվ.՝ Bilino Polje, սերբ.՝ Билино Поље), ֆուտբոլային մարզադաշտ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում[1]։ «Չելիկ» ակումբի տվային մարզադաշտը և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի երկու մարզադաշտերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը բացել և կառուցվել է 1972 թվականին։ Այն առաջին անգամ օգտագործվել է 1996 թվականի ապրիլի 24-ին Բոսնիա և Հերցեգովինայի և Ալբանիայի հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպման համար (0:0)։ Այդ հանդիպումից հետո, գրեթե 4 տարվա ընթացքում, հավաքականի խաղերը Զենիցայում չեն անցկացվել։ «Բիլինո Պոլե»-ում հավաքականի հաջորդ հանդիպումը կայացել է 2000 թվականի մարտի 29-ին։ Այդ հանդիպումը նույնպես ընկերական էր, իսկ բոսնիացիները հակառակորդը Մակեդոնիայի հավաքականն էր։ Խաղը ավարտվել է 1:0 հաշվով տերերի օգտին։
Մարզադաշտը «անիծված» է համարվում օտարերկյա հավաքականների համար, քանի որ բոսնիացիների հավաքականը, որպես օրենք, «Բիլինո Պոլե»-ում չի պարտվում։ 1996 թվականի ապրիլից մինչև 2006 թվականի հոկտեմբերը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը Զենիցայում 15 խաղերի ընթացքում անպարտելի է եղել։ Այս մարզադաշտում բոսնիական հավաքականը երբեք չի պարտվել մինչև 2008 թվականին Հունգարիայի հավաքականի դեմ հանդիպումը։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեկորդային հաճախելիությունը՝ 35 000 մարդ, Միտրոպայի Գավաթի եզրափակիչը ընդդեմ «Ֆիորենտինա»-ի, 1972 թվականի հոկտեմբերի 4։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլինո Պոլե (մարզադաշտ)» հոդվածին։ |
|

