Մարզադաշտ
Արտաքին տեսք
Մարզադաշտ, ստադիոն, մարզական բացօթյա կառույցների համալիր, որը խմբավորվում է բացօդյա թիմային սպորտաձևի (սովորաբար՝ ֆուտբոլի) դաշտից, վազքուղուց, թեթև աթլետիկական և մարմնամարզական հրապարակներից բաղկացած, մեկ կամ մի քանի կողմից հանդիսականների տրիբունաներով երիզված սպորտային միջուկի շուրջը։
Առաջին մարզադաշտերը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում՝ Օլիմպոսում (մ. թ. ա. 7-րդ դարում), Դելփիքում, Աթենքում։ Օլիմպիական խաղերի վերսկսումը (1896) նոր զարկ է տվել մարզադաշտերի շինարարությանը։ Արդի մարզադաշտերը բարդ և տեխնիկապես հագեցված կառույցներ են՝ մարզիկի և հանդիսականի սպասարկման բոլոր հարմարություններով (հանդերձարան, ցնցուղարան, մերսման, բուժական և հանգստի սենյակներ, տրիբունաներ, ճեմասրահներ, բուֆետներ և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 310)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզադաշտ» հոդվածին։ |
|