Սանսկի Մոստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանսկի Մոստ (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Սանսկի Մոստ | |||||
| բոս․՝ և խորվ.՝ Sanski Most սերբ.՝ Сански-Мост | |||||
| |||||
| 44°57′24″N 18°18′54″E / 44.95667°N 18.31500°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի դաշնություն | ||||
| Կանտոն | Ունսկո Կանսկի | ||||
| Համայնք | Սանսկի Մոստ (համայնք) | ||||
| Քաղաքապետ | Մուստաֆա Աֆդագիչ | ||||
| Առաջին հիշատակում | 1244 թվական | ||||
| Մակերես | 781 կմ² | ||||
| ԲԾՄ | 158 մ | ||||
| Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
| Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
| Բնակչություն | 19 745 մարդ (2013) | ||||
| Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
| Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և UTC+1 | ||||
| Հեռախոսային կոդ | +387 37 | ||||
| Փոստային ինդեքս | 79260 | ||||
| Փոստային դասիչ | 79260 | ||||
| Պաշտոնական կայք | sanskimost.gov.ba | ||||
|
| |||||
Սանսկի Մոստ (սերբ.՝ Сански Мост / Sanski Most), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Տեղակայված է Սանա գետի ափին՝ Պրիեդորի և Կլյուչի միջև[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանսկի Մոստ քաղաքը և համայնքը տեղակայված են Բոսնիական Կրաինա պատմական շրջանում։ Համայնքից արևմուտք տեղակայված է Գրմեչ լեռը, իսկ արևելք՝ Մուլեժ և Բեհրեմագինիցա լեռները։ Այդտեղ հոսում են ութ խոշոր գետեր՝ Սանիցա, Դաբար, Զդենա, Բլիհա, Մայդանսկա Ռիեկա, Յապրա, Սասինկա և Կոզիցա։ Մի քանի ոչ մեծ գետեր Սանայի վտակներն են։ Շրջանն առանձնանում է նրանով, որ Իլիցա գյուղով հոսում է ռադիոակտիվությամբ հագեցած գետ, որի ջուրը ունի բուժիչ հատկություն։ Համայնքում գոյություն ունեն մի քանի մեծ քարանձավներ, որոնցից առավել հայտնի են Խրուստովացկայա և Դաբարսկայա քարանձավները։ Այստեղ գերակշռում է բարեխառն միջերկրածովային կլիման։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1991 թվականի մարդահամարի տվյալների՝ համայնքի 75 քաղաքներում ապրել է 60307 մարդ։
| Սանսկի մոստ համայնքի բնակչությունը | ||||||
| Մարդահամարի թվական | ||||||
| Բոսնիացիներ | 28,136 (46,65 %) | 27,083 (43,35 %) | 24,839 (39,99 %) | |||
| Սերբեր | 25,363 (42,05 %) | 26,619 (42,61 %) | 30,422 (48,98 %) | |||
| Խորվաթներ | 4,322 (7,16 %) | 5,314 (8,50 %) | 6,307 (10,15 %) | |||
| Հարավսլավներ | 1,247 (2,06 %) | 2,772 (4,43 %) | 195 (0,31 %) | |||
| Այլազգիներ | 1,239 (2,05 %) | 679 (1,08 %) | 339 (0,54 %) | |||
| Ընդհանուր | 60,307 | 62,467 | 62,102 | |||
1991 թվականի դրությամբ համայնքի ազգային կազմը եղել է հետևյալը.
- Սանսկի Մոստ համայնք, ընդհանուր՝ 55146 մարդ
- Օշտրա Լուկա համայնք (Սանսկի Մոստ համայնքի սերբական տարածքը), ընդհանուր՝ 5161 մարդ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի տարածքի վրա գոյություն են ունեցել բնակավայրեր դեռ Հռոմեկան կայսրության ժամանակներից։ Առաջին բնակավայրը ստեղծվել է մոտավորպես 820 թվականին, որը կրել է Լուկա անվանումը։ Սանսկի Մոստ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1244 թվականին՝ Զանա անունով։ Օսմանյան տիրապետության օրոք քաղաքը մտել է Բոսնիական սանջակի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքում ուժեղ է եղել պարտիզանական գործունեությունը բոսնիացի հակաֆաշիստների շրջանում։
Բոսնիական պատերազմի տարիներին համայնքը 1992-ի գարնանից մինչև 1995 թվականը եղել է Սերբական Հանրապետության զորքերի տիրապետության տակ։ Սերբական զորքերը, ի պատասխան սերբերի սպանության, անխղճորեն հաշվեհարդար են տեսել բոսնիացիների հետ և վռնդել իրենց տներից։ 1995 թվականի հոկտեմբերին քաղաքն ազատվել է Բոսնիա և Հերցեգովինայի բանակի կողմից։ Ամբողջ համայնքը հայտնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում, սակայն 2004 թվականին Սերբական Հանրապետության պահանջմամբ բոսնիացիներն Օշտրա Լուկան զիջել են սերբերին։
Քաղաքի տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանսկի Մոստ քաղաքում գոյություն ունի ուղղափառ եկեղեցի և մզկիթ, նաև այնտեղ տեղակայված են բարեգործական «Խաղաղության կառուցման կենտրոն» և «Ֆենիքս կենտրոն» ընկերությունների գլխավոր գրասենյակները։ Սանսկի Մոստը հայտնի է իր ռեստորանների, սրճարանների և նախաճաշիկարանների ցանցով, այնտեղ աշխատում է «Radio Sana» ռադիոկայանը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում տեղակայված է «Պոդգրմեչ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը, որը հանդես է գալիս Երկրորդ լիգայում։ 1985 թվականին այստեղ հիմնադրվել է «Սանա» բասկետբոլի կանանց ակումբը, որը եղել է ամենահաջողակը Հարավսլավիայում, սակայն 1995 թվականին ակումբը դադարեցրել է իր գոյությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղափառ եկեղեցի
- Փոստի շենք
- Նորակառույցներ
- Սանա գետը
- Համզիբեգովի մզկիթ
- Համզիբեգովի մզկիթ
- «Կոնզում» խորվաթական սուպերմարկետը
- Քաղաքային հրապարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vjekoslav Klaić (1878). Bosna: podatci o zemljopisu i poviesti Bosne i Hercegovine. Naklad. "Matice Hrvatske". էջ 192.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանսկի Մոստ» հոդվածին։ |
| ||||||
