Jump to content

Բոքսիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոքսիտ ամերիկյան մանրադրամով չափերի համեմատության համար

Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից։

Բոքսիտների հանքավայր Ավստրալիայում

Հանքագոյացնող միներալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոքսիտների գլխավոր հանքագոյացնող միներալներն են գիբսիտը (Al(OH)3) բյոմիտը (γ-AlO(OH)), դիասպորը (α-AlO(OH)), գյոթիտը, հիդրոհեմատիտը, հիդրոգյոտիտը, կաոլինիտը, քլորիտները, ռուտիլը, իլմենիտը և այլն։ Գույնը՝ սովորաբար կարմիր, գորշ–շագանակագույն։ Բնության մեջ հանդիպում է պինդ, ծակոտկեն, հողանման, փուխր և կավանման ագրեգատներով։

Կառուցվածքային հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կառուցվածքային հատկանիշների՝ առանձնացնում են բեկորային (պելիտային, ավազաքարային, կոպճաքարային, կոնգլոմերատային) և կոնկրեցիոն (ձվաքարային(կրաքարի մի տեսակը, որ ձվի նման նախշեր ունի), սիսեռաքարային, լիմոնիտային)։

Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։

Բոքսիտների արդյունաբերությունը 2005 թվականի դրությամբ

Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։

2010 թ. բոքսիտների ընդհանուր հաստատված պաշարները (x 1000 տ.)[1]
Երկիր Հանքարդյունաբերություն Պաշար Ընդհանուր պաշար
2010 2011 (դրությամբ)
Գվինեա Գվինեա17,40018,0007,400,0008,600,000
Ավստրալիա Ավստրալիա68,40067,0006,200,0007,900,000
Վիետնամ Վիետնամ80802,100,0005,400,000
Ճամայկա Ճամայկա8,54010,2002,000,0002,500,000
Բրազիլիա Բրազիլիա28,10031,0003,600,0002,500,000
Գայանա Գայանա1,7602,000850,000900,000
Հնդկաստան Հնդկաստան18,00020,000900,0001,400,000
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան44,00046,000830,0002,300,000
Հունաստան Հունաստան2,1002,100600,000650,000
Իրան Իրան500[2]
Սուրինամ Սուրինամ4,0005,000580,000600,000
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե1,0901,700180,000?
Ղազախստան Ղազախստան5,3105,400160,000450,000
Վենեսուելա Վենեսուելա2,5004,500320,000350,000
Ռուսաստան Ռուսաստան5,4805,800200,000250,000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ30[2]Ոչ արդյունաբերական20,00040,000
Այլ երկրներում2,6302,6003,300,0003,800,000
Ընդհանուր պաշարները209,000220,00029,000,00038,000,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bauxite and Alumina» (PDF). U.S. Geological Survey (Mineral Commodity Summaries). 2012 թ․ հունվար. էջ 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 1 2 «World mineral statistics | MineralsUK». Bgs.ac.uk. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 535