Հեմատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմատիտ
Hematite.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Fe₂O₃[1][2]
Նիկել-Շտրունցի դասակարգում4.CB.05[3]
Դանա դասակարգում4.3.1.2
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ[3]
Մոոսի կարծրություն6 ± 0,5
Ենթակատեգորիահեմատիտ միներալների խումբ[4]
Hematite-LTH43B.JPG
Hematite-d21b.jpg

Հեմատիտ (հուն. αίμα , սեռական հոլովում αίματος - արյուն), երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ։ Քիմիական կազմը՝ Fe203։ Պարունակում է մինչև 70% երկաթ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է թիթեղաձև, ռոմբոեդրիկ, սակավ՝ պրիզմաձև բյուրեղներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 5256 կգ/մ3։ Հանդիպում է մետամորֆոգեն, հիդրոթերմալ, սկառնային հանքավայրերում և երկաթով հարուստ տարբեր տիպի ապարներում։ Հեմատիտի երկաթը կարևոր հանքանյութ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 349 CC BY-SA icon 80x15.png