Բրանկո Չոպիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրանկո Չոպիչ
սերբ.՝ Бранко Ћопић
S.Kragujevic, Branko Copic.JPG
Ծնվել էհունվարի 1, 1915(1915-01-01)[1][2]
ԾննդավայրՀաշանի, Բոսնիական Կրաինա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմարտի 26, 1984(1984-03-26)[1] (69 տարեկանում)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և մանկագիր
Լեզուսերբերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Austria-Hungary (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա
Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Հարավսլավիայի Թագավորություն
Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ՊարգևներՆԻՆ մրցանակ[3] Order of the Yugoslav flag with ribbon? Եղբայրության և միասնության շքանշան Order "For Merit to the People" with golden star? Order "For Merit to the People" with silver rays? և 1941 թվականի պարտիզանական հուշանշան
Branko Ćopić Վիքիպահեստում

Բրանկո Չոպիչ (սերբ.՝ Бранко Ћопић, հունվարի 1, 1915(1915-01-01)[1][2], Հաշանի, Բոսնիական Կրաինա, Ավստրո-Հունգարիա - մարտի 26, 1984(1984-03-26)[1], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սերբ հարավսլավական գրող և բանաստեղծ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (1968) ու Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (1973) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Ավստրո-Հունգարիայի տարածքում, բոսնիական Հաշանի գյուղում, որը տեղակայված էր Գրմեչ լեռան ստորոտում։ Ինչպես հիշում է ինքը հեղինակը, իր հայրը՝ Վիդ Չոպիչը, կռվում էր ավստրոհունգարական բանակի կազմում, իսկ հորեղբայր Նիջոն՝ սերբական կամավորների կազմում կռվում էր Ավստրո—Հունգարիայի դեմ։ Նրանք իրար հանդիպել կարողացել էին միայն պատերազմի ավարտից հետո։

Երբ լրացել էր Բրանկոյի չորս տարին, նրա հայրը մահացել էր «իսպանկայից», և փոքրիկը կրտսեր եղբոր՝ Ռայկոյի և քրոջ՝ Սմիլկոյի հետ ապրում էր մոր՝ Սոֆյայի (օրիորդական ազգանունը՝ Նովակովիչ), հորեղբոր՝ Նիջոյի և պապի՝ Ռադոյի հետ։ Ձմեռային երկար երեկոները Նիջոն պատմում էր նրանց ժողովրդական հեքիաթներ և երգեր՝ Բրանկոյի սրտում հետաքրքրություն սերմանելով արվեստի հանդեպ։ Պապի հետ Բրանկոն էլ գնում էր ոչխարներին արածեցնելու։ Վեց տարեկանից արդեն նրան էին վստահում գառնուկներին պահելը։

Բրանկոն կարդալ, իր հիշելով, սկսել էր դեռևս դպրոց ընդունվելուց առաջ՝ սնդուկում գտնելով ժողովրդական երգերի գիրք։ Հետո, երբ սկսել էր սովորել երրորդ դասարանում, դժվարությամբ հորեղբորից երկու դինար խնդրելով, ուսուցչուհուց գնել էր «Միգել Սերվանտես» գիրքը, որտեղ նկարագրված էր գրողի կյանքը և կային քաղվածքներ նրա «Դոն Քիշոտ» վեպից[4]։

Գյուղի տարրական դպրոցն ավարտելուց հետո սովորել է մոտ գտնվող Բիխաչե քաղաքի գիմնազիայում։

Պատանեկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմնազիան ավարտելուց հետո ուղևորվել է սովորելու Բանյա Լուկայի ուսուցչական դպրոցում, որտեղից հեռացրել են նրան չորրորդ կուրսում արգելված գրականություն կարդալու համար։ Կրթությունը շարունակելու համար Բրանկոն գնացել է Սարաևո, սակայն հետագայում այնտեղից ևս հեռացվեց։ Ապա նա գնացել է Կարլովաց, որտեղ ավարտել է տեղի ուսուցչական դպրոցը։ Դրանից հետո ընդունվել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

Ուսանողական տարիներին սկսել է տպագրվել։ Առաջին անգամ հրատարակվել է 1928 թվականին երիտասարդական «Վենաց» ամսագրում։ 1929 թվականից սկսել է ակտիվ հրատարակվել «Պոլիտիցե»-ում, որի խմբագիրը Ժիկա Միլիչևիչն էր։ Հրատարակել է այնտեղ 126 նյութ, գլխավորապես իր մշտական՝ «Քաղաքականությունը երեխաների հետաքրքրություններում» սյունակում։ Նրա տեքստերը դրական արձագանքներ ստացան քննադատներից, և նա 1939 թվականին ստացել է Միլան Ռակիչի անվան մրցանակ[5]։

1940 թվականին ավարտել է համալսարանը։

Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանկո Չոպիչը, Միրա Ալեչկովիչն ու Բլաժե Կոնեսկին պարտիզանների մոտ (մոտ 1944 թվական)

Երկրորդ համաշխարհային պատերազմի Հարավսլավական գործողության ժամանակ Բրանկո Չոպիչը գտնվում էր Հարավսլավիայի թագավորության բանակի ուսանողական գնդի կազմում Մարիբորում։ Ընկերների հետ նա այդ օրերին փորձում էր ետ մղել հակառակորդի հարձակումը Մրկոնիչ Գրադայի մոտ։ Ապա բանակը կազմացրվեց, իսկ Չոպիչը վերադարձավ հայրենիք, որտեղ անմիջապես ներառվեց ազգային-ազատագրական շարժման պարտիզանների խմբում, որոնց հետ մնաց մինչև պատերազմի ավարտը՝ իր ընկերոջ՝ Սկենդեր Կուլենովիչի հետ աշխատելով որպես ռազմական թղթակից։ Պատերազմի արդյունքում ձեռք բերած փորձը Չոպիչի շատ ստեղծագործությունների համար հիմք ծառայեց[6][7]։

Հետպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո իր ողջ կյանքը Բրանկո Չոպիչն ապրել է Բելգրադում, թեպետ շատ է ճանապարհորդել Հարավսլավիայում և Եվրոպայում։

Սկսել է աշխատել որպես «Պիոնիր» թերթի գլխավոր խմբագիր, ապա սկսել է մասնագիտորեն անդրադառնալ գրելուն։ Նրա ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են[8]։

1950 թվականին Չոպիչը հրատարակել է սատիրիկ «Հերետիկոսյան պրիտչա» գործը, որտեղ իր խոսքերով սուր քննադատել էր հենց Իոսիպ Տիտոյին։ Հետագայում նրա սատիրիկ ստեղծագործությունները պատճառ դարձան հեղինակի վրա ճնշումների։

1951 թվականի հունիսի 28-ին ամուսնացել է Բոգդանկա Ցիցա Իլիչի հետ, որը մանկաբույժ էր աշխատում։

1958 թվականին «Մի՛ տխրիր, բրոնզե՛ պահակ» վեպի համար Չոպիչն արժանացել է «ՆԻՆ» ամսագրի հեղինակավոր մրցանակին[6]։

1965 թվականի դեկտեմբերի 16-ից եղել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի գրականության բաժանմունքի թղթակից-անդամ, 1968 թվականի մարտի 7-ից՝ ակադեմիկոս[9]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանկո Չոպիչի գերեզմանը Բելգրադում

Վերջին տարիներին Բրանկո Չոպիչը իրեն միայնակ էր զգում ձգձգվող դեպրեսիայի մեջ։ Այդ տրամադրության ազդեցությամբ էլ 1984 թվականի մարտի 26-ի գիշերը նա Եղբայրության և միասնության կամրջից, որը ժողովրդի մեջ հայտնի է Բրանկով կամուրջ անունով, նետվեց Սավա գետը։ Բրանկո Չոպիչի ինքնասպանությունից հետո այդ անվանումն ստացավ լրացուցիչ, տխուր նշանակություն[10][11]։

Թաղվել է Բելգրադի Նոր գերեզմանոցում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի այն տանը (Միլանի արքայի փողոց, տուն 23), որտեղ իր վերջին տարիներին ապրել է Բրանկո Չոպիչը, 2011 թվականի հունվարի 10-ին տեղադրվեց հուշատախտակ։ 150 մ² մակերեսով բնակարանը Բոգդանկա Իլիչ Չոպիչի՝ գրողի կնոջ մահից հետո գույքի հետ անցավ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիային, և այժմ Բրանկո Չոպիչի ֆոնդը պայքարում է այնտեղ գրողի տուն-թանգարան ստեղծելու համար[12]։

Ամեն տարի հանձնվում է Բրանկո Չոպիչի անվան մրցանակ արձակում և պոեզիայում նվաճումների համար։

Բրանկո Չոպիչի հուշարձաններ են տեղադրվել նրա հայրենի Հաշանիում[13], Բանյա Լուկայում[14], Հերցեգ Նովիում[15]։

Բրանկո Չոպիչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելուզակ Յովեցը (պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1965, 78 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հ. Այվազյան: Բովանդակությունը՝ Մանկության ձայներ; Պահակի բարեկամը; Պարտիզանն ու երեխան; Պատմվածք լավ շան մասին; Ելուզակ Յովեցը:
  • Կորուսյալ մանկություն: «Գարուն», 1999, № 1, էջ 75-76։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]