Մոստար (բոսնիերեն՝ Mostar), քաղաք և վարչական կենտրոն Բոսնիա և Հերցեգովինայի հարավային մասում։ Բնակչությունը կազմում է 113,169 մարդ[1], Հերցեգովինայի կարևոր շրջաններից է, հանդիսանում է նրա մշակութային կենտրոնը, Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Հերցեգովինա-Ներետվա կանտոնի կենտրոնը։ Մոստարը գտնվում է Ներետվա գետի վրա և համարվում է երկրի հինգերորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքն անվանվել է ի պատիվ կամուրջը պահպանողների (mostari), ովքեր միջնադարում հսկել են Ներետվայի վրա գտնվող Stari Most-ը (Հին Կամուրջ)[2][3][4][5]։
Բնակչությունը - 105 448 բնակիչ (2003), որոնցից բոսնիացիներ՝ 45,29 %, խորվաթներ՝ 50,43 %, սերբեր՝ 3,45 %, այլք՝ 0,83 %:
Պայմանականորեն քաղաքը բաժանված է երկու մասի՝ բնակեցված տարբեր էթնիկ և կրոնական համայնքներից՝ բոսնիացի մուսուլմաններ և խորվաթ կաթոլիկներ։
Մոստարը Բոսնիա և Հերցեգովինայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքն է։ 1992-1995 թվականներին Բոսնիայում պատերազմից հետո Բոսնիա և Հերցեգովինայի դեմոգրաֆիկ պատկերը փոխվել է։