Jump to content

Բուժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժիմ (այլ կիրառումներ)
Քաղաք
Բուժիմ
բոս․՝ Bužim
Զինանշան

45°03′0″N 16°02′0″E / 45.05000°N 16.03333°E / 45.05000; 16.03333
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքԲուժիմ (համայնք)
ՔաղաքապետՄիրսադ Սահինովիչ
Մակերես129 կմ²
Բնակչություն5․398 մարդ (1991)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (37)
Փոստային դասիչ77245
Պաշտոնական կայքopcinabuzim.ba
Բուժիմ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բուժիմ (Բոսնիա և Հերցեգովինա)
Ամրոցի ավերակներ
Քաղաքի տեսարանը

Բուժիմ (բոս․՝  և խորվ.՝ Bužim) քաղաք և համայնք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմուտքում։ Մտնում է Ունա-Սանա կանտոնի կազմի մեջ։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Գտնվում է երկրի հյուսիս-արևմտյան մասում՝ Բուժիմնիցա գետի հովտում, Բոսնիական Կրաինա պատմական շրջանում՝ ծովի մակարդակից մոտ 180–400 մ բարձրության վրա։ Ռելիեֆը բնութագրվում է անտառապատ ցածր լեռնաշղթաներով, որոնք բարձրանում են մինչև 630 մ (Ռադոչ լեռ)։ Կանտոնի մայրաքաղաք Բիհաչը գտնվում է մոտ 30 կմ հեռավորության վրա։ Զագրեբի և Բուժիմի միջև հեռավորությունը կազմում է 85 կմ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիմը սահմանակից է արևելքում՝ Բոսանսկա Կրուպա քաղաքին, հարավում՝ Ցազին քաղաքին, արևմուտքում և հյուսիսում՝ Վելիկա Կլադուշա քաղաքին, իսկ հյուսիս-արևելքում՝ Խորվաթիային։

Աշխարհագրական տեսանկյունից համայնքի մեծ մասը լեռնային է։ Բուժիմի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 129 կմ², իսկ բնակչությունը՝ մոտ 20,000 մարդ[1][2]։

Բուժիմի համայնքի տարածքը բնակեցված էր դեռևս մինչև հռոմեացիների գալը։ Այս տարածքի բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, հանքագործությամբ և առևտրով։ 14-րդ դարում դրամահատարանի գոյությունը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում առևտուրը զարգացած էր։ Օսմանյան նվաճումից հետո նույնպես Բուժիմը պահպանել է իր դերը որպես տարածաշրջանի առևտրի կենտրոն[3]։

Քաղաքում գերիշխում են միջնադարյան խորվաթական բերդերի ավերակներն ու հին քաղաքը։ Բուժիմի ամրոցի ավելի հին՝ ներքին մասը կառուցվել է ոչ ուշ, քան 14-րդ դարի առաջին կեսին և առաջին անգամ հիշատակվել է 1334 թվականին՝ քաղաքի հետ միասին։ 1484 թվականին բերդը ընդարձակվել է և հետագայում մի քանի անգամ վերանորոգվել։

Մինչև Բոսնիական պատերազմը, Բուժիմ քաղաքը պաշտոնապես ընդգրկված էր Բոսանսկա Կրուպա համայնքի կազմում։ 1996 թվականին Բուժիմը դարձել է առանձին համայնք։ Բոսնիական պատերազմի ընթացքում քաղաքը պաշտպանվել է Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բանակի կողմից։ Այդ բանակի ամենահայտնի և էլիտար ստորաբաժանումներից մեկը՝ 505-րդ բրիգադը, ձևավորվել և տեղակայված էր Բուժիմում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմել է 19 340 մարդ։ Բնակչության խտությունը՝ 157,3 մարդ/կմ²։ Բնակչության 99,54 %-ը բոսնիացիներ են։

Բուժիմ քաղաքի էթնիկ կազմը
2013. 1991. 1981. 1971.
Ընդհանուր 2,191 (100,0%) 1,697 (100,0%) 1,550 (100,0%) 1,312 (100,0%)
Բոսնիացիներ 2,181 (99,54%) 1,643 (96,82%) 1,468 (94,71%) 1,275 (97,18%)
Անհայտ 4 (0,183%)
Սերբեր 2 (0,091%) 20 (1,179%) 20 (1,290%) 29 (2,210%)
Խորվաթներ 1 (0,046%) 3 (0,177%) 7 (0,452%) 2 (0,152%)
Սլովեններ 1 (0,046%)
Այլոք 21 (1,237%) 18 (1,161%) 6 (0,457%)
Հարավսլավիացիներ 10 (0,589%) 37 (2,387%)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր քաղաքը հիմնականում ապրում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման, ազնվամորու և ուտելի շագանակների բերքահավաքի շնորհիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Intervju». opcinabuzim.ba. 2013.
  2. «World Phenomenon in BiH: A City with about 200 Twins». Sarajevo Times. 2023 թ․ ապրիլի 3.
  3. Jokić, Gojko (1969). Bosnia and Herzegovina: A Tourist Guide. Association of Journalists of Bosnia-Herzegovina. էջ 98.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուժիմ» հոդվածին։