Դերվենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դերվենտա
Զինանշան
Дервента (грб).svg

Дервента.jpeg
Կոորդինատներ: 44°58′48″ հս․ լ. 17°54′36″ ավ. ե. / 44.98000° հս․. լ. 17.91000° ավ. ե. / 44.98000; 17.91000
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Մակերես516,84 կմ²
ԲԾՄ120 մետր
Բնակչություն12 680 մարդ (2013)
Փոստային ինդեքսներ74 400
Պաշտոնական կայքderventa.ba
##Դերվենտա (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Դերվենտա (բոս․՝ Derventa, սերբ.՝ Дервента / Derventa, խորվ.՝ Derventa), քաղաք, համանուն համայնքի կենտրոն Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսային հատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խոսքը Դերվենտա քաղաքի պատմության մասին է, պետք է նշել, որ հաստատված տեղեկությունները շատ քիչ են։ Թուրքական աղբյուրների տվյալները հայտնում են, որ վաղ անցյալում քաղաքի տարածքում գտնվում էր Գորնյա-Ուկրանա գյուղը, որտեղ 1600 թվականին հաշվվում էր 215 տուն։ XIX դարի վերջում քաղաքում հաշվվում էր 3200 տուն և մասնավոր տարածքներ։ Առաջին հիմնական սերբական դպրոցը բացվել է 1864 թվականին, իսկ 20 տարի անց՝ քաղաքային հիվանդանոց։ Դարի վերջում բացվեցին առաջին արդյունաբերական ձեռնարկությունները։ Քաղաքում կար ջրաղաց, կարի ֆաբրիկա, ջրմուղ, ինչպես նաև երկաթուղի, որը Բրիդից տանում էր ուղիղ Սարաևո։

XX դարում Դերվենտան դարձել է առևտրային հարուստ քաղաք, Բոսնիայի տարածքում ամենաբարգավաճող քաղաքը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին քաղաքում բացվել է վարժարան, այնուհետև մանկավարժական և գյուղատնտեսական դպրոցներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքում մահացել է մոտ հազար մարդ, շինությունների մեծ մասը ավերվել է։ 1980-ական թվականներին Դերվենտան հասել է իր զարգացման գագաթնակետին՝ լինելով Բոսնիա և Հերցեգովինայի ամենազարգացած շրջաններից մեկը։ 1991 թվականին համայնքում բնակվում էր 57 հազար բնակիչ (նրանցից 17 հազարը՝ քաղաքում)։ Զարգացած էր տեքստիլ, կաշվե, կոշիկի, սև մետաղագործության արդյունաբերություն («Ուկրինա» գործարան), գործում էին մետաղների մշակմամբ զբաղվով գործարաններ, տարվում էր խոշոր շինարարություն, զարգացած էր պոլիգրաֆիան և գյուղատնտեսությունը, բարեկարգված էին ճանապարհները։ Դերվենտա քաղաքը դարձել էր Հարավսլավիայի խոշորագույն տարածաշրջանային կենտրոններից մեկը։

1992 թվականի ապրիլին քաղաքը գրավել են խորվաթական զորքերը «Ազրա» հրոսակախմբի աջակցությամբ, որոնք Բոսնիական պատերազմի տարիներին սերբերի բացահայտ կոտորած են իրականացրել քաղաքում։ Միայն 1992 թվականի հուլիսի 7-ին Սերբիայի Հանրապետության զորքերը վերդարձրել են քաղաքը «Միջանցք» ռազմագործողության ընթացքում։ Այժմ էլ այն գտնվում է գործող Սերբիայի Հանրապետության կազմում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թիվը 2013 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 12 680 մարդ, համայնքինը՝ 30 177 մարդ [1]։

Ավստրո-Հունգարիայում մարդահամարի տվյալներով
Մարդահամարի տարեթիվ Բնակչության թիվ
1879 39 385
1885 43 970
1895 53 136
1910 65 784
Քաղաքի ազգային կազմը
Դերվենտա
Մարդահամարի տարեթիվ 1991 1981 1971
Մուսուլմաններ 5 558 (31,31%) 4 593 (31,99%) 5 065 (42,83%)
Սերբեր 4 555 (25,66%) 2 934 (20,43%) 2 496 (21,10%)
Խորվաթներ 4 317 (24,32%) 3 727 (25,95%) 3 439 (29,08%)
Հարավսլավներ 2 623 (14,77%) 2 799 (19,49%) 459 (3,88%)
Այլ 695 (3,91%) 304 (2,11%) 365 (3,08%)
Ընդհանուր 17 748 14 357 11 824

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vedran Ćorluka, ֆուտբոլիստ
  • Mile Kitić, ժողովրդական երգիչ
  • Dara Bubamara, փոփ երգիչ
  • Miroslav Pejić, ֆուտբոլիստ
  • Mario Tokić, ֆուտբոլիստ
  • Abaz Arslanagić, հանդբոլի խաղացող և մարզիչ
  • Muhammed Memić, հանդբոլի խաղացող
  • Sulejman Medenčević, կինեմատոգրաֆ
  • Dragan Đurić, President of FK Partizan
  • Senad Lupić, ֆուտբոլիստ
  • Zoran Rankić, դերասան
  • Nikola Kalabić, Chetnik հրամանատար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franjo Marić, Pregled pučanstva BiH između 1879. i 1995. godine., II. izdanje, Katehetski salezijanski centar – Zagreb, 1996.
  • Савезни завод за статистику и евиденцију ФНРЈ и СФРЈ, попис становништва 1948, 1953, 1961, 1971, 1981 и 1991.
  • Национални састав становништва - Резултати за Републику по општинама и насељеним мјестима 1991. Статистички билтен бр. 234, Издање Државног завода за статистику Републике Босне и Херцеговине, Сарајево.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]