Բոսանսկի Պետրովաց
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բոսանսկի Պետրովաց | ||
| բոս․՝ Bosanski Petrovac | ||
| 44°33′0″N 16°22′0″E / 44.55000°N 16.36667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Բոսանսկի Պետրովաց (համայնք) | |
| Ղեկավար | Զլատկո Հյուձիչ | |
| Մակերես | 717 կմ² | |
| Բնակչություն | 15․621 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
| Հեռախոսային կոդ | +387 (37) | |
| Փոստային դասիչ | 77250 | |
| Պաշտոնական կայք | bosanskipetrovac.com.ba | |
|
| ||
Բոսանսկի Պետրովաց (բոս․՝ Bosanski Petrovac / Босански Петровац), 1992 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 1995 թվականի սեպտեմբերի 15-ը քաղաքը կոչվում էր պարզապես Պետրովաց։ Այն քաղաք է Բոսնիա և Հերցեգովինայում, որը գտնվում է համանուն համայնքում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության հյուսիս-արևմուտքում՝ Ունա-Սանա կանտոնի կազմում։
Բնակչությունը, 2013 թվականի նախնական տվյալներով, կազմում է 7,946 մարդ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է ճանապարհների խաչմերուկում, որոնք կապում են Բիհաչ, Յայցե և Կնին քաղաքները՝ Պետրովացկի հարթավայրում, Օսյեչենիցա, Կլեկովաչա և Գրմեչ լեռների միջև՝ ծովի մակարդակից 664 մ բարձրության վրա։ Հյուսիսում գտնվում է Գրմեչ լեռը, արևմուտքում՝ Ռիսովացը և Ցավան, հարավում՝ Օսյեչենիցան։ Տարածքում գերակշռում է խիտ բուսականությունը, կան շատ անտառներ (անտառային տնտեսությունն էլ կազմում է քաղաքի և համայնքի տնտեսության հիմքը)։ Գերակշռում են կարստային ռելիեֆի ձևերը, իսկ ջրային ռեսուրսները շատ սահմանափակ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսանսկի Պետրովացի պատմությունը գալիս է Հին Հռոմի ժամանակներից՝ նրա տարածքում խաչվում էին կարևոր առևտրային ուղիներ։ 10-րդ դարում այս վայրը հիշատակվում է Պսետ անունով՝ բյուզանդական կայսր Կոստանդին Ծիրանածինի աշխատություններում։ Քաղաքի տարածքում հնագետների կողմից հայտնաբերվել են տարբեր անտիկ դամբարաններ և Հռոմեական ժամանակաշրջանի բազմաթիվ մետաղադրամներ։
Միջնադարում քաղաքի տեղում գտնվում էր Բյելայ (կամ Բիլայ) բնակավայրը, որը առաջին անգամ հիշատակվում է 945 թվականին։ Շատ միջնադարյան շենքեր պահպանվել են մինչև այսօր։ 1334 թվականին տարեգրություններում հիշատակվում է քաղաքը, որը լատիներեն կոչվում էր St. Petri de eodem։ 1520–1530 թվականներին քաղաքը գրավվել է օսմանյան թուրքերի կողմից և ընդգրկվել Նովոսել կադիլուքի կազմում։ 1878 թվականին քաղաքը, Բոսնիա և Հերցեգովինայի մյուս տարածքների հետ միասին, անցել է Ավստրո-Հունգարիայի կազմ, իսկ 1905 թվականին նրա մի մասը ավստրիացիների կողմից քանդվել է՝ վերակառուցման շրջանակներում։
20-րդ դարում քաղաքում զարգացավ տեքստիլ արդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը դարձել է պարտիզանական շարժման կարևոր կենտրոն։ Այստեղ 1942 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական բժիշկների առաջին համագումարը, նոյեմբերի 1-ին այստեղ ձևավորվեց Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական բանակի 1-ին պրոլետարական դիվիզիան, իսկ դեկտեմբերի 6-ից 8-ը տեղի ունեցավ Կանանց հակաֆաշիստական ճակատի առաջին համագումարը։ 1942 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր քաղաքում ապրել է Իոսիպ Բրոզ Տիտոն, ինչը քաղաքը դարձրել է պարտիզանական տարածքների ժամանակավոր մայրաքաղաք։
Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ նրա տարածքում կամ համանուն համայնքում ծնվել են Հարավսլավիայի 23 ազգային հերոսներ[2]։ Պատերազմից հետո նրանց պատվին քաղաքում, որտեղ տեղադրված էին ազգային հերոսների արձանները, հուշարձան է կանգնեցվել։ 1995 թվականի սեպտեմբերի 15-ին ռմբակոծությունների արդյունքում զբոսայգու մի մասը ավերվել է Բոսնիա և Հերցեգովինայի զորքերի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Попис становништва у БиХ 2013. Արխիվացված 2018-11-23 Wayback Machine
- ↑ Ковачевић, С. Душан: ПЕТРОВАЦ У ПОДНОЖЈУ ГРМЕЧА КЛЕКОВАЧЕ И ОСЈЕЧЕНИЦЕ, Футура Публикације, Нови Сад (2006)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսանսկի Պետրովաց» հոդվածին։ |
| ||||||
- Պաշտոնական կայքԱրխիվացված 2021-04-19 Wayback Machine
- Քաղաքի և համայնքի քարտեզներԱրխիվացված 2014-07-26 Wayback Machine
