Պալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պալե (այլ կիրառումներ)
Քաղաք
Պալե
բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale
Pale RS.jpg
Կոորդինատներ: 43°49′0″ հս․ լ. 18°34′0″ ավ. ե. / 43.81667° հս․. լ. 18.56667° ավ. ե. / 43.81667; 18.56667
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանԻստոչնո Սարաևո (շրջան)
ՀամայնքՊալե (համայնք)
ՔաղաքապետԲոշկո Յուգովիչ
Մակերես493 կմ²
ԲԾՄ820 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն13883[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքpale.rs.ba
##Պալե (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Պալե (բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորումում: Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյից 10 կմ հարավ-արևելք։ Համանուն համայնքի վարչական կետնրոնն է։ Լեռնադահուկային հանգստավայր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեն բոսնիական պատերազմի ժամանակ հայտնի է եղել՝ որպես Սերբական Հանրապետության մայրաքաղաք։ Սերբական Հանրպետության սահմանադրության համաձայն՝ Սարաևոն համարվում է այդ հանրապետության մայրաքաղաք, որը, իր հերթին, Դեյոթյան համաձայնագրի համաձայն՝ համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մասը։ Այժմ մայրաքաղաքը փաստացի կերպով տեղափոխվել է Բանյա Լուկա քաղաք։

Պալե համայնքի բոսնիական նախապատերազմյան հատվածը հայտնի է՝ որպես Պալե Պրաչա, որը այժմ մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը 16 119։

  • Սերբեր - 11 230 (69,66 %)
  • Մուսուլմաններ - 4508 (27,96 %)
  • Խորվաթներ - 142 (0,88 %)
  • Հարավսլավներ - 80 (0,49 %)
  • Այլազգիներ - 159 (1,01 %)

1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Պալե համայնքում ապրել են 16 310 մարդ, որոնցից՝

  • 11 269 սերբեր
  • 4356 մուսուլմաններ
  • 394 հարավսլավներ
  • 126 խորվաթներ
  • 165 այլազգիներ

Պալե քաղաքում ապրել են 6797 մարդ, որոնցից՝

  • 4 915 սերբեր
  • 1 438 մուսուլմաններ
  • 271 հարավսլավներ
  • 88 խորվաթներ
  • 85 այլազգիներ

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 13 883 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 22 282 մարդ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Իստոչնո Սարաևոյի համալսարանի տնտեսական ֆակուլտետը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]