Իլիջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլիջա (այլ կիրառումներ)
Գյուղ
Իլիջա
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳլիջա, Ելիջա, Կլիջա, Ջերմուկ, Սոուղ-Ջերմուկ, Սոուք
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն62 289 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Իլիջա (Թուրքիա)##
Իլիջա (Թուրքիա)

Իլիջա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի ձախակողմյան սարահարթում, Իլիջա վտակի ափին։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գլիջա, Ելիջա, Ըլըճա, Ըլըջա, Ըլճան, Ըլտճա, Իլըջա, Իլըջան, Իլիճա, Իլինան, Իլիճե, Իլիչա, Իլիջան, Իլիջե, Իսչու, Կլիճա, Կլիջա, Ջերմուկ, Սոուկ Չերմիկ, Սոուկ Ջերմուկ, Սոուղ Ջերմուկ, Սոուղ սու, Սոուք, Սոուք Ջերմուկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

114 թվականին Իլիջայի մետ հանդիպել են հռոմեկան կայսր Տրայանոսն (98-117 թթ.) ու հայոց թագավոր Պարթամասիրը։ Գյուղի մասին նաև հիշատակել են թուրք պատմիչներ Նայիման ու Քյաթիբ Չելեբին։

Ըստ Հ. Մանանդյանի, Գրիգոր Խալաթյանցի և Ֆ. Յուստիի Իլիջան հանդիսանում է հին ժամանակներում հիշատակվող Էլեգիա բնակավայրը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղի հայերը գազանաբար ոչնչացվել են Կամախի կիրճում։ Մազապուրծ եղածները գաղթել ու բնակություն են հաստատել Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 33 տուն՝ 300 հայ բնակչով և 15 տուն քուրդ բնակիչ, 1909 թվականին՝ 220 տուն, որից 80-ից ավելին հայկական։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն, առևտուրն ու արհեստներն էր։ Արհետներից հատկապես աչքի էր ընկնում դերձակությունը։

Գյուղը գտնվում էր ծանր պայմաններում, որի պատճառով հայերի մի մասը պանդխտում էր։

Իլիջան գտնվում էր Տրապիզոն-Էրզրում-Պարսկաստան առևտրային բանուկ ճանապարհի վրա։ Գյուղն ուներ իջևանատուն, սրճարաններ, խանութներ, արհեստանոցներ և առևտրական կրպակներ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում էին գտնվում Հայկական լեռնաշխարհի հայտնի ջերմուկները, որոնց բուժիչ հատկություններից օգտվել են դեռ վաղ ժամանակներից։ Ըստ ավանդության այդ ջերմուկները եղել են բյուզանդական զորավար Անատոլիսի տաք բաղնիքները։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիջան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 15 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 513

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 319