Ջինիս
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ջինիս | ||
| 39°53′13″N 40°51′30″E / 39.88694°N 40.85833°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Էրզրումի գավառ | |
| Այլ անվանումներ | Ճենիս, Ճինիս, Ջենիս, Ջեննես, Ջեննիս, Ջինիզ, Ջիննիս, Ջինսր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ջինիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Ջինիս գետակի ձախ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներին հայ բնակչության մի մասը գաղթել է ու հաստատվել է Ախալքալաքի շրջանի Արակովա, Սաթխա և Ծալկայի շրջանների հայկական Ջինիս գյուղերում։ Մնացած հայությունը թուրքերի կողմից տեղում կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 19 տուն հայ և 50 տուն թուրք, 1878 թվականին՝ համապատասխանաբար 30 տուն և 56 տուն, իսկ 1909 թվականին՝ 65 տուն և 140 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինիսն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան, որն ուներ 15-20 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 409
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
