Կըզըլքիլիսա (Էրզրումի գավառ)
Գյուղ | |
---|---|
Կըզըլքիլիսա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Գզըլ-գիլիսե, Գզըլքիլիսե, Գըզըլքիլիսե, Խըզել-քիլիսե, Կըզըլքիլիսե, Կըզլքիլիսե, Ղզըլքիլիսա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Կըզըլքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, Ծաղկավետ լեռան արևելյան փեշերին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1828 թվականին գյուղի հայ բնակչության մի մասը գաղթել և բնակություն է հաստատել Վրաստանի Ծալկայի շրջանի Ղզըլքիլիսա գյուղում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 35 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ։ Հայերի մի մասը այստեղ էր եկել Համշենից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կըզըլքիլիսան ուներ Ս. Նշան անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն 1870-ական թվականներին ուներ 40 աշակերտ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 38