Գրիչք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Գրիչք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Գրիչկ, Կիրինճք, Կիրինչ, Կրինճք, Կրինչք, Կրիչկ, Կրիչք, Տրճիկ, Քիրինջ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գրիչք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի հովտում, Շամբ Կարնո լճակի հյուսիսային կողմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները կոտորվել կամ տեղահանվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ականներին ուներ 63 տուն, որից 50-ը՝ 591 բնակչով՝ հայեր։ 1912 թվականին ուներ 100 տուն, որի մեծամասնությունը հայեր էին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, հյուսնություն և որմնադրությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիչքն ուներ Քրիստափոր Թագավոր անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն 1914 թվականին ուներ 50 տղա և 10 աղջիկ աշակերտ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 965