Սինգառիճ
Գյուղ | ||
---|---|---|
Սինգառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Սնկառիճ,Սնկարիչ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25000 | |
|
Սինգառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, գետափի վրա։
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սանկառիջ, Սանկարիձ, Սենգարիչ, Սենկառիճ, Սենկարիջ, Սընգառիջ, Սընգարիչ, Սընկարիչ, Սընկառիջ, Սինգարիշ, Սինգարիչ, Սինկյառիչ, Սնկառիճ, Սնկառիչ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սունգարիշ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1830 թվականին, առաջին բռնագաղթի ժամանակ, Սինգառիճ գյուղի մի խումբ բնակիչներ հիմնել և հաստատվել են Ջավախքի Կուլիկամ գյուղում։ Սնկառիճի բնակչության հիմնական մասը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, իսկ մի մասը ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1878 թվականին ուներ 81 թուրք և 92 հայ բնակիչ, իսկ XX դարի սկզբին հայերի թիվը կազմում էր 30 տուն՝ 240 բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգառիճն ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Արշակյան վարժարանը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 607
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 481)։ ![]() |