Jump to content

Խաչկավանք (Էրզրումի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խաչկավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի ավազանի գետակներից մեկի ափին, Ծաղկավետ լեռան հարավային փեշերին։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Հերակլ Կայսեր Պասրկաստանի դեմ մղած կռիվների ժամանակ այս վայր է բերվել Քրիստոսի խաչափայտը, որի խփված տեղից աղբյուր է բխել։ Այդ աղբյուրի մոտ էլ կառուցվել է վանք, որը կոչվել է Խաչկավանք։ Իսկ ավելի ուշ ստեղծված բնակավայրը ևս կոչվել է վանքի անունով։

Գյուղի բնակիչների մի մասը 1830 թվականին գաղթել է Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղ։ Հայերը բռնի տեղահանվել են Մեծ Եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 7 տուն հայ և 26 թուրք, իսկ 1909 թվականին 14 տուն հայ և 38 տուն թուրք բնակիչ։ Նախքան 1915 թվականի Մեծ եղեռնը ուներ 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում էր գտնվում Խաչկավանք անունով վանքը, որն ավելի հին է քան գյուղը։ Այն կառուցվել է VII դարում։ Տաճարն ունի հաստ և ամրապինդ պատեր։ Տաճարի հարավային կողմում գտնվում են միաբանների խցեր, ուխտավորների սենյակներ, արձանագրություն ունեցող դամբարաններ և խաչքարեր։ Խաչքարերից մեկը 1229 թվականի է։

Գյուղն ուներ հայկական վարժարան։

Գյուղը եղել է գրչության կենտրոն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 672-672