Գաղտառիճ
Գյուղ | |
---|---|
Գաղտառիճ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Գախտառիճ, Կաղդառիճ, Քյաղդարիճ |
Ազգային կազմ | թուրքեր |
Ժամային գոտի | UTC+3 |
Գաղտառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]: Գտնվում էր Աշկալա գյուղաքաղաքից 9 կմ հարավ-արևելք, Եփրատի աձ ափին, Աշկալայի դաշտում, Երզնկա-Կարս ճանապարհի վրա:
Բովանդակություն
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գախտառիճ, Գաղթառիճ, Գաղթառիջ, Գաղտառիճ Թուրքական, Գաղտառիճ Մեծ, Գաղտառիճ Ներքին, Գաղտարիճ, Գաղտարիճ Սուֆլա, Խաղտառիճ, Խայտոառիճ, Կաղդառիճ, Կաղդարիչ, Կյագդառիճ, Կյագդառիչ Բոյուք, Կյագդարիչ Մեծ, Քաղդառիճ, Քաղդառհիջ, Քյաղդարիճ, Քյաղդառիճ Ներքին, Քյաղդառիչ Ներքին:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գյուղի և Գաղտառիճ Վերին գյուղի անվանումները կապված են Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջանի գավառի Խաղտո Առիճ բերդի անվան հետ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հին հայկական գյուղ: Նոր ժամանակաշրջաններում արդեն թրքաբնակ էր: Գյուղից գաղթած հայերը 1830 թվականին Ջավախքում հիմնադրել են Ալթուման գյուղը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 67 տուն թուրք բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործությունն ու հյուսնագործությունն էր[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 776