Երկնիստ
Արտաքին տեսք
Երկնիստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատի ավազանի գետակներից մեկի ափին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը հարթավայրային է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877-1878 թվականներին գյուղն ուներ 400-500 հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու մեղվապահությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնիստն ուներ Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցի, որտեղ պահվում էին հին մագաղաթյա ձեռագրեր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից կար տղաների փոքրիկ դպրոց, որն ուներ 10 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 244
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն