Ձիթահող
Գյուղ | ||
---|---|---|
Ձիթահող | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Ծիթող, Ձիթանոս, Ձիթավսկ, Ձիթավողք, Ձիթող, Ձիթհող, Սրտավուզ, Սիթավուզ, Ցիթավսկ, Ցիտավսկ, Ցիտաուգ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ձիթահող, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 7 կմ հեռու, Շամբ Կարնո լճակի հյուսիս-արևելյան կողմում, գետակի ափին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը հարթավայրային էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին հայկական կոտորածի ժամանակ գյուղի հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել և փրկվել են կոտորածից ու ավերումից։ Սակայն 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության մեծագույն մասը հայեր էին։ 1878 թվականին ուներ 131 տուն՝ 996 բնակչով, 1909 թվականին՝ 216 տուն բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, ջուլհակություն, կտավագործություն և սայլապանությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձիթահողն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որի մոտ եղած փոսում ըստ ավանդության պահվել է Գրիգոր Լուսավորիչը։ Վանքը նախկինում եղել է արքեպիսկոպոսների աթոռանիստ։ Իսկ վանքի բակը եղել է տեղացի հայերի սիրելի զբոսավայրը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 90 աշակերտ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 477