Jump to content

Արդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արդոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում կամ Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում[1]։ Գտնվում էր Հասանկալա գյուղաքաղաքից 39-40 կմ հյուսիս-արևելք։

Տարածքը սարահարթային էր։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեծ վնասների գնով գյուղից կարողացել է գաղթել 7 հայ ընտանիք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 25 տուն, որից 22-ը` թուրքական` 144 բնակչով և 3-ը` հայկական` 18 բնակչով։ XX դարի սկզբին ուներ 37 տուն բնակիչ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 415