Մուտուրկա
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Մուտուրկա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Մատրիկուն, Մատուռկա, Մատուրկա, Մուդիրգա, Մուդուրգա, Մուդուրկա, Մուդուրկան, Մուդուրկու, Մութաուրխա, Մուտարկա, Մուտուրկու, Մուտուռկա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Մուտուրկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]: Գտնվում էր Էրզրում քաղաքից 4 կմ հյուիս-արևելք:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը կոտորվել է Կամախի կիճում 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 142 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտ է գտնվում Մուտուրկա վանական համալիրը: Վանական համալիրի մեջ է մտնում Ս. Լուսավորիչ գմբեթավոր, չափորով մեծ եկեղեցին և Խորվիրապ ու Ս. Սարգիս փոքրիկ եկեղեցիները: Ըստ ավանդության Խորվիրապի ներսի փոսում մի գիշեր անց է կացրել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են XVI դարին:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքին կից գործում էր վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 905