Jump to content

Կարահասան (Էրզրումի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կարահասան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք, Օվաջըղի հարթավայրում, Շողանլու և Սերչեմ գետերի կիրճում։

Հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել և զանգվածաբար կոտորվել են Կամախի կիրճում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 35 տուն թուրք և 39 տուն հայ (160 անձ) բնակիչ, 1880 թվականին՝ 574 բանկիչ, որից 407-ը՝ հայ, իսկ 1909 թվականին՝ 66 տուն հայ և 60 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարահասանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 300